/ԲԵՌՆԱՐ ՎԵՐԲԵՐ «ԴՐԱԽՏ՝ ՊԱՏ­ՎԵ­ՐՈՎ»

ԲԵՌՆԱՐ ՎԵՐԲԵՐ «ԴՐԱԽՏ՝ ՊԱՏ­ՎԵ­ՐՈՎ»

(Հնա­րա­վոր ապա­գա)

 

Բա­րե­կամ,

Դու վա­ղուց էիր ու­զում իմ մա­սին տե­ղե­կա­նալ, ուս­տի օգտվե­լով բան­բե­րի ներ­կա­յու­թյու­նից՝ լուր եմ ու­ղար­կում քեզ:

Հիշ­ում եմ գյու­ղում մի­ա­սին անց­կաց­րած մեր եր­ջա­նիկ օրե­րը: Նոր-­նոր ոտք առած՝ մենք ան­հոգ վազվ­զում էինք դաշ­տե­րում, բարձր խո­տե­րի մեջ: Մի շր­ջան, որ հիշ­ո­ղու­թյանս մեջ մնա­ցել է անա­ղարտ, թեթև ու ան­ցավ, ցն­ծու­թյան ուժ­գին պա­հե­րով լի:

Մենք եր­կուսս էլ փայ­փա­յում էինք շող­շո­ղուն կա­րի­ե­րա ու­նե­լու հույ­սը, մեզ հան­գիստ չէր տա­լիս խամ­րած, կր­քե­րից զուրկ կյան­քի վա­խը:

Ինք­ներս մեզ ասում էինք. «Մենք դա­տարկ ու անի­մաստ կյան­քի հա­մար չենք ծն­վել, մեզ­նից յու­րա­քանչ­յուրն իր տա­ղանդով պի­տի նշա­նա­վո­րի մեր դա­րաշր­ջա­նը»: Սրանք մեր կյան­քի ար­շա­լույ­սին ծնունդ առած մտ­քեր էին, հույ­սի մշուշ­ա­պատ խոս­քեր:

Երբ նրանք հայտն­վե­ցին, վա­րա­նե­ցին` քեզ, թե ինձ ընտ­րել:

Հիշ­ում ես՝ մեզ մա­տով էին ցույց տա­լիս և չէ­ին կա­րո­ղա­նում նա­խա­պատ­վու­թյու­նը տալ մեկ­նու­մե­կիս: Վեր­ջի­վեր­ջո, ընտ­րե­ցին ինձ: Բայց դա կա­րող էիր լի­նել նաև դու:

Տես­նես ին­չի՞ց է կախ­ված ճա­կա­տա­գի­րը …

Գի­տեմ, երբ ես մեկ­նե­ցի, դու և մյուս­նե­րը ան­հանգս­տա­ցաք ինձ հա­մար: Երևի թե ինք­ներդ ձեզ հարց­նում էիք, թե արդ­յոք ես պատ­րաստ եմ, թե արդ­յոք կու­նե­նամ անհ­րա­ժեշտ սառ­նա­սրտու­թյուն՝ սե­փա­կան կա­րի­ե­րա ստեղ­ծե­լու հա­մար:

Ձեզ­նից մի քա­նի­սը հա­վա­նա­բար նաև մտա­ծե­ցին, թե ես վտան­գի մեջ եմ:

Բայց այդ­պես չէր: Ինձ ներ­կա­յաց­րին չա­փա­զանց պեր­ճա­շուք մի մար­դու, որի հա­գին սն­դու­սե ասեղ­նա­գործ եզ­րե­րով սև սմո­կինգ էր, ժա­նե­կա­զարդ լան­ջա­ծո­պով սպի­տակ վեր­նաշ­ա­պիկ և որը կրում էր թի­թեռ­նաձև փող­կապ: Սրա­ծայր, տա­րօ­րի­նակ մո­րուք ու­ներ: Ձեռ­քերն ար­տա­կարգ մա­քուր էին, իսկ ճկույ­թը զար­դա­րում էր ծառս եղած մի­եղջ­յու­րի պատ­կե­րով մա­տա­նին: Են­թադ­րում եմ՝ նա իմպ­րե­սա­րի­ո էր, բայց ոչ նրան­ցից, որ գործ են ու­նե­նում «փոքր դե­րա­սան­նե­րի» հետ, բնա՜վ, նա իմպ­րե­սա­րի­ո էր աստ­ղե­րի հա­մար: Այդ մար­դը նա­յեց ինձ, գլու­խը տմտմ­բաց­րեց, հե­տո ժպ­տա­դեմ տա­րավ իր տուն:

Այն­տեղ նա, չգի­տես ին­չու, ինձ իս­կույն փա­կեց մի մութ նկու­ղում, որ­տե­ղից փայ­տի և փոշ­ու հոտ էր գա­լիս:

Առա­ջին օրե­րին սմո­կին­գով մար­դը գա­լիս էր ինձ հետ զրու­ցե­լու ճա­ղե­րի ետևից: Նրա ժլատ խոս­քե­րից ես հաս­կա­ցա, թե խեն­թա­նա­լու կա­րիք չկա, թե ամեն ինչ լավ կլի­նի և թե հա­վա­տում է ինձ:

Այ­սօր քեզ կա­րող եմ խոս­տո­վա­նել՝ սիրտս սոս­կա­լի ահ էր ըն­կել, ան­հայտ ձեռ­քե­րում հայտն­ված իմ ապա­գան թվում էր անո­րոշ:

Մի երե­կո, այդ մարդն ինձ փա­կեց է՛լ ավե­լի նեղ ինչ­-որ կա­ցա­րա­նում: Թո­ղեց այն­տեղ՝ ասես կա­մե­նա­լով, որ վարժ­վեմ առա­վել մութ ու ան­ձուկ տե­ղե­րին: Եր­բեմն ծե­ծում էր ինձ, որ խե­լոք մնամ: Խփում էր գլ­խիս, մեջ­քիս, մի ձո­ղի օգ­նու­թյամբ էլեկտ­րա­հա­րում, մինչև որ հաս­կա­նամ, թե ինչ է սպա­սում ինձ­նից՝ կա­տար­յալ հնա­զան­դու­թյուն: Ու­զում էր, որ ես ո՛չ շարժ­վեմ, ո՛չ ծպ­տուն հա­նեմ: Մի­այն այդ դեպ­քում էր որ­պես վար­ձատ­րու­թյուն ինձ մի քիչ ու­տե­լիք տա­լիս: Պի­տի ասեմ՝ ես իրոք քաղ­ցած էի: Առա­ջին պա­տա­ռի այդ ար­տա­սո­վոր հա­մը դեռ մնա­ցել է իմ բե­րա­նում:

Հե­տո, մի օր, նա հա­վա­նա­բար մտա­ծեց, թե ար­դեն պատ­րաստ եմ: Ամեն ինչ տե­ղի ու­նե­ցավ շատ արագ: Նա ինձ փա­կեց այն­քան նեղ­լիկ մի տե­ղում, որ ստիպ­ված էի կուչ գալ: Առաս­տա­ղը, որին դիպ­չում էր գլուխս, ճզ­մում էր ինձ:

Այն­տեղ ճա­ղեր չկա­յին, այլ՝ գո­գա­վոր, ան­թա­փանց և փոքր­-ինչ փա­փուկ պա­տեր: Ոչինչ չէի տես­նում, թե ինչ է տե­ղի ու­նե­նում դր­սում: Եր­կար ժա­մա­նակ ինձ ցն­ցում էին, հե­տո թվաց, թե վեր են բարձ­րաց­նում, ինչ­-որ տեղ տա­նում և նո­րից իջեց­նում իմ զն­դա­նը:

Հան­կարծ մի հոտ տա­րած­վեց շուրջս, քաղց­րա­բույր օծա­նե­լիք­նե­րի տղ­փած հո­տի նման և ներծծ­վեց պա­տե­րի մեջ: Հա­վա­տա, եր­բեք չեմ մո­ռա­նա այդ հո­տը:

Այ­նու­հետև իմ կլոր, ան­պա­տու­հան բանտն ան­շար­ժա­ցավ: Այլևս ոչինչ չէր շարժ­վում: Ես սպա­սում էի: Դր­սում ինչ­-որ բա­ներ էին տե­ղի ու­նե­նում: Նախ տեղս դար­ձավ շոգ: Հե­տո սկ­սե­ցին ական­ջիս հաս­նել բուռն ար­ձա­գանք­ներ, բազ­մա­թիվ ձայ­ներ, ասես մի ամ­բողջ բազ­մու­թյուն էր գվ­վում: Այլևս չէի հաս­կա­նում, թե ինչ զգա­ցում է ինձ ավե­լի շատ տի­րել՝ հե­տաքրք­րա­սի­ու­թյու՞ն, թե՞ խու­ճապ: Ինքս ինձ հարց­նում էի, թե դր­սում ինչ կա­րող էր կա­տար­վել, և մի­ա­ժա­մա­նակ վա­խե­նում էի դա իմա­նա­լուց:

Աչքս չթար­թած՝ պայ­թեց մի ու­րիշ աղ­մուկ՝ երաժշ­տու­թյուն: Ծա­փա­հա­րու­թյուն­ներ: Ձայ­ներ:

Իսկ ես կծկ­տել էի՝ սմ­քած բլի­թի պես, վիզս ներ քաշ­ած, ոտ­քերս փո­րիս սեղ­մած: Առաս­տա­ղը շա­րու­նակ ճզ­մում էր ինձ, շն­չե­լու օդը չէր հե­րի­քում: Եվ սա­կայն, հաղ­թեց հե­տաքրք­րա­սի­րու­թյունս, ու ես մո­ռա­ցա իմ վա­խը:

Սպա­սում էի: Ականջ էի դնում:

Մե­նու­թյան և ան­հար­մա­րա­վե­տու­թյան ան­վեր­ջա­նա­լի պահ:

Հան­կարծ ճա­նա­չե­ցի նրա ձայ­նը:

Սմո­կին­գով մար­դը խո­սում էր, ծա­փա­հա­րու­թյուն­նե­րը մեր­թընդ­մերթ խլաց­նում էին նրա խոս­քը:

Իսկ հե­տո իմ բան­տա­խու­ցը մի­ան­գա­մից շրջ­վեց, այո, ճիշտ հաս­կա­ցար՝ շրջ­վեց… Առաս­տա­ղը դար­ձավ հա­տակ, և հա­կա­ռա­կը: Քիչ մնաց՝ սիրտ թա­փեմ, բայց զս­պե­ցի ինձ: Այս­պես սպա­սե­ցի նո­րից. զգում էի, որ մար­դուն մի տե­սակ ոգևորու­թյուն է տի­րել: Բան­տախ­ցիս առաս­տա­ղը մե­կեն բարձ­րա­ցավ: Մա­տա­նի­ով ձեռ­քը բռ­նեց ինձ և հա­նեց շատ վեր:

Ես ճպճ­պաց­րի աչ­քերս. պատ­կե­րաց­նում ես՝ գլուխս պտտ­վեց: Ուշ­քի չէի գա­լիս աչ­քե­րիս առաջ բաց­ված տե­սա­րա­նից: Իմ դի­մաց նս­տած էին հար­յու­րա­վոր մար­դիկ: Նրանք բո­լո­րը նա­յում էին ինձ, ծա­փա­հա­րում՝ հա­վա­նա­բար իմ տո­կու­նու­թյան և համ­բե­րու­թյան հա­մար ու նաև նրա, որ այդ­քան նեղ տե­ղում սպա­սել եմ եր­կար ժա­մա­նակ:

Ցն­ցող էր…

Իմ իմպ­րե­սա­րի­ոն շա­րու­նա­կում էր ինձ բռ­նած պա­հել իր գլ­խից վեր:

Զուտ բնազ­դա­բար, ես թեթևակի շար­ժում էի ոտ­քերս, որ ուշքս չգ­նա:

Երբ վզիս և ականջ­նե­րիս շր­ջա­նում ցա­վի առա­ջին ալիքն ան­ցավ, ինձ հա­մա­կեց տա­րօ­րի­նակ ու նոր մի զգա­ցում:

Մար­դիկ ինձ դի­մա­վո­րում էին ինչ­պես ամե­նա­գե­ղե­ցիկ և կարևոր էա­կի, որ երբևէ տե­սել էին իրենք:

Նրանք ինձ վրա էին սևեռել իրենց հա­յաց­քը, նրանց աչ­քե­րը փայ­լում էին հա­ճույ­քից:

Կաս­կած ըն­կավ մեջս, թե նրանք ծա­փա­հա­րում են ոչ թե սև սմո­կին­գով մար­դուն, այլ հենց ինձ. նրանք ինձ էին բա­ցա­հայ­տել, հենց ես էի նրանց հի­աց­մունք պատ­ճա­ռում: Բո­լոր նե­ղու­թյուն­ներն ու նվաս­տա­ցում­նե­րը մի­ան­գա­մից ջնջ­վե­ցին իմ հիշ­ո­ղու­թյու­նից:

Ամեն ինչ հաս­տա­տում էր իմ առա­ջին տպա­վո­րու­թյու­նը. նա իս­կա­պես աստ­ղե­րի հետ գործ ու­նե­ցող իմպ­րե­սա­րի­ո էր, իրոք գի­տեր արժևորել ար­տիստ­նե­րին, որոնց կա­րի­ե­րան հանձն էր առել ապա­հո­վել:

Իմպ­րե­սա­րի­ո, որ գի­տի լու­սար­ձակ­նե­րի լույ­սի ներ­քո քեզ այն­պես վեր բարձ­րաց­նել, որ զմայլ­ված հան­րու­թյու­նը հի­ա­նա քեզ­նով:

Իսկ հե­տո նա ինձ դրեց առա­վել ըն­դար­ձակ, ճա­ղա­պատ մի վան­դա­կի մեջ, որ­տեղ, հա­մե­նայն դեպս, օդ էր խա­ղում, և մենք վե­րա­դար­ձանք տուն: Ինձ ան­մի­ջա­պես ու­տե­լիք տվեց և իր լեզ­վով ինչ­-ինչ խոս­քեր քրթմն­ջաց: Սի­րա­լիր խոս­քեր, որ քա­ջա­լե­րանք ու շնոր­հա­վոր­հանք էին հիշ­եց­նում:

Կար­ծում եմ՝ նա էլ չէր սպա­սում, թե հան­րու­թյա­նը ես այդ­քան դուր կգամ:

Այդ ար­տա­սո­վոր արա­րո­ղու­թյու­նը կրկն­վեց հա­ջորդ օրը: Հե­տո նո­րից ու նո­րից: Ամեն երե­կո: Սև սմո­կին­գով մար­դը բռնում էր ինձ, մտց­նում ան­թա­փանց պա­տե­րով ու քաղց­րա­վուն հո­տով կլոր խցի մեջ: Այն­տեղ կծկ­ված՝ ես սպա­սում էի՝ չի­մա­նա­լով, թե ինչ է կա­տար­վում դր­սում, իսկ հե­տո հան­կարծ հայտն­վում էի լույ­սի մեջ, գո­ռում-­գոչ­յուն­նե­րի և որո­տըն­դոստ ծա­փա­հա­րու­թյուն­նե­րի ներ­քո: Այս­պես ամեն օր: Անըմբռ­նե­լի մի փառք, որ մի­այն ինձ էր վի­ճակ­վել, մի­մի­այն ինձ:

Եր­բեմն դահ­լի­ճը լի­նում էր առա­վել ըն­դար­ձակ, իսկ հան­րու­թյու­նը՝ ավե­լի բազ­մա­մարդ:

Գի­տես, գլուխ չգո­վամ, բայց կար­ծում եմ, թե սմո­կին­գով մար­դը, խորհր­դա­վոր ինչ­-ինչ պատ­ճառ­նե­րից ել­նե­լով, ինձ առա­ջին մե­ծու­թյան աստղ էր դարձ­րել:

Գու­ցե և նույ­նիսկ հա­մաշ­խար­հա­յին աստղ:

Ան­շուշտ, ական­ջիս շր­ջա­նում ցա­վը դեռ կար: Մի ցավ, որ տան­ջում էր ինձ եր­կար ժա­մա­նակ:

Մո­ռա­ցա քեզ ասել, թե ինչ պատ­ճա­ռով. անութ­նե­րից բռ­նե­լու կամ ձեռ­քե­րի վրա դնե­լու փո­խա­րեն, սմո­կին­գով մար­դը զար­մա­նա­լի սո­վո­րու­թյուն ու­ներ ականջ­նե­րիցս բռ­նած ինձ բարձ­րաց­նել:

Սկզ­բում մտա­ծե­ցի, թե այդ մար­դը խել­քը լրիվ թռց­րել է: Բայց հան­րու­թյու­նը կար­ծես չէր զար­մա­նում: Եվ ծա­փե­րի, հի­աց­մուն­քի ար­ժա­նա­նա­լու, նույ­նիսկ այդ­քան սիր­ված լի­նե­լու, իս­կա­պես սիր­ված լի­նե­լու հա­ճույ­քը,- թույլ տուր ասել,- լի­ու­լի փոխ­հա­տու­ցում էր մանր անա­խոր­ժու­թյուն­նե­րի դի­մաց: Եթե տես­նե­իր նրանց… Նրանք ոտ­քի էին կանգ­նում, ու­րա­խու­թյու­նից ճչում… Պատ­կե­րաց­նու՞մ ես՝ ու­րա­խու­թյու­նից… մի­այն նրա հա­մար, որ տես­նում են ինձ: Երևակա­յու՞մ ես այն տպա­վո­րու­թյու­նը, որ գոր­ծում էի նրանց վրա…

Ճիշտ է, եր­բեմն պա­տա­հում էր, որ ժա­մեր շա­րու­նակ սպա­սում էի իմ խցում կուչ եկած: Բայց ամեն ան­գամ հան­դի­պում­նե­րը վար­ձատր­վում էին ծա­փա­հա­րու­թյուն­նե­րով: Եվ այդ մո­գա­կան պա­հը, երբ զգում էի, որ հի­ա­նում են ինձ­նով, մո­ռա­նալ էր տա­լիս իրադ­րու­թյան հա­նե­լու­կա­յին կող­մը: Կգա օրը, և դու կհաս­կա­նաս, որ դա սո­վո­րա­կան բան չէր: Ես դրախ­տում էի:

Ինչ վե­րա­բե­րում է ու­տե­լի­քին, այն ան­վերջ բա­րե­լավ­վում էր: Իսկ հար­մա­րա­վե­տու­թյան մա­սին կա­րող եմ ասել, որ ես, ի վեր­ջո, գտա մի դիրք, որն ինձ թույլ էր տա­լիս կծկ­ված եր­կար դի­մա­նալ՝ առանց շատ գուն­դուկ­ծիկ լի­նե­լու: Վեր­ջին հաշ­վով, ամեն ին­չի էլ կա­րող ես վարժ­վել:

Այս առեղծ­վա­ծա­յին արա­րո­ղու­թյու­նը շա­րու­նակ­վեց տա­րի­ներ:

Կար­ծում եմ՝ նույ­նիսկ ոս­կոր­ներս, ի վեր­ջո, հար­մար­վե­ցին դրան: Ես ձեռք բե­րե­ցի մի տե­սակ ճկու­նու­թյուն այս ամե­նօր­յա վար­ժու­թյան հա­մար, որով պա­կաս չէի հպար­տա­նում:

Բայց օրե­րից մի օր նոր խն­դիր ծա­գեց:

Իմ իմպ­րե­սա­րի­ոն սկ­սեց խմել: Մի երե­կո, երբ ականջ­նե­րիցս էր բռ­նել, նրա ձեռ­քը դո­ղաց, և ես սա­հե­ցի ներքև: Ցած գլոր­վե­ցի: Գլ­խի­վայր ընկ­նե­լուց հե­տո, հա­զիվ հա­վա­քե­ցի ինքս ինձ: Բազ­մու­թյու­նը մի պահ քա­րա­ցավ, այ­նու­հետև սկ­սեց սու­լել:

Մտա­ծե­ցի փախ­չել, բայց հե­տո որոշ­ե­ցի սպա­սել: Սև սմո­կին­գով մար­դը բարձ­րաց­րեց ինձ, բայց խիստ նյար­դայ­նա­ցած էր թվում:

Այդ դեպ­քից հե­տո նա սկ­սեց է՛լ ավե­լի խմել, իսկ ձեռ­քե­րի դո­ղը դար­ձավ առա­վել սաս­տիկ: Հետզ­հե­տե ավե­լի քիչ մար­դիկ էին գա­լիս դահ­լիճ­ներ՝ ինձ ծա­փա­հա­րե­լու:

Եվ մի օր պա­տա­հեց այն, ին­չից ամե­նից շատ էի վա­խե­նում: Նա հրա­ժար­վեց ելույթ ու­նե­նա­լուց:

Այլևս եր­բեք ես չեմ տես­նի այն ան­մեկ­նե­լի փառ­քը, որ մի պահ վի­ճակ­վեց ինձ լու­սար­ձակ­նե­րի շլա­ցու­ցիչ լույ­սե­րի ներ­քո: Ես ծե­րա­ցա նույն­պես:

Եր­բեմն դող է բռ­նում ինձ: Ոս­կոր­ներս ավե­լի են կարծ­րա­ցել, ան­գամ փոքր­-ինչ քաշս է ավե­լա­ցել:

Իմ իմպ­րե­սա­րի­ոն կա­մե­ցավ «ազատ­վել» ինձ­նից:

Նրա մոտ եկավ հաս­տա­մար­մին մե­կը՝ հա­վա­նա­բար ինչ­-որ ան­կախ ար­տադ­րող. նա ճեր­մակ գոգ­նո­ցով էր, որ պա­տած էր կար­միր բծե­րով: Սկ­սե­ցին խո­սել՝ մեկ-­մեկ ինձ վրա հա­յացք նե­տե­լով:

Հաս­կա­ցա, որ իմ կա­րի­ե­րա­յում ինչ­-որ շր­ջա­դարձ է լի­նե­լու: Եր­կար ժա­մա­նակ սր­ված հե­տաքրք­րու­թյու­նից իմ զգա­յա­րան­նե­րը գեր­զար­գա­ցած էին դար­ձել: Վատ կան­խազ­գա­ցում ու­նե­ցա: Այն­պի­սի մի զգա­ցում, թե վերջ է դր­վում ոչ մի­այն իմ կա­րի­ե­րա­յին, այլև կյան­քին: Ու­զե­ցի հաս­կա­նալ իմ այս­քան բա­ցա­ռիկ առա­քե­լու­թյան իմաս­տը շո­ու­բիզ­նե­սի աշ­խար­հում:

Ին­չու՞ էին ինձ փա­կում կլոր զն­դա­նում, որից օծա­նե­լի­քի հոտ էր գա­լիս: Ին­չու՞ էին ինձ ճզ­մում: Ին­չու՞ էին վեր հա­նում՝ ականջ­նե­րիցս բռ­նած, ի տես հան­րու­թյան, որի ծա­փա­հա­րու­թյուն­նե­րից թն­դում էր դահ­լի­ճը: Ին­չու՞:

Կար­ծում եմ՝ ֆունկ­ցի­ան է ստեղ­ծում օր­գան, և այս հար­ցե­րի պա­տաս­խանն ստա­նա­լու ցան­կու­թյու­նը տաս­նա­պատ­կել էր հաս­կա­նա­լու իմ մտա­վոր կա­րո­ղու­թյու­նը:

Օգտ­վե­լով սմո­կին­գով մար­դու ձեռ­քից ճեր­մակ գոգ­նո­ցով մար­դու ձեռքն անց­նե­լու վեր­ջին պա­հե­րից՝ ես լա­րե­ցի իմ տե­սո­ղու­թյու­նը, լսո­ղու­թյու­նը և հո­տո­տե­լի­քը:

Ես պի­տի հաս­կա­նա­յի ինչ­պես իմ փառ­քի, այն­պես էլ անկ­ման պատ­ճառ­նե­րը:

Կա­րող եմ քեզ ասել, բա­րե­կամս. հարկ էր մտա­վոր նշա­նա­կա­լի ճիգ գոր­ծադ­րել՝ գի­տակ­ցու­թյան այն մա­կար­դա­կին հաս­նե­լու հա­մար, որ չես էլ կա­րող պատ­կե­րաց­նել: Հեռ­վում նշ­մա­րե­ցի գու­նա­վոր մի գո­վազդ: Այն­տեղ պատ­կեր­ված էր սև սմո­կին­գով մարդ, որն ինձ նման մե­կին ականջ­նե­րից բռ­նած՝ պա­հում էր գլա­նաձև, սև թա­ղի­քե գլ­խար­կից վեր:

Հի­մա ար­դեն գի­տեմ: Պատ­կե­րաց­նու՞մ ես, ես «աճ­պա­րա­րա­կան» ներ­կա­յա­ցում­նե­րի մասն էի կազ­մում, իսկ սև սմո­կին­գով մար­դը ոչ թե իմպ­րե­սա­րի­ո էր, այլ « հրաշ­ա­գործ»: Հնարքն ինձ գլա­նաձև գլ­խար­կից անակն­կալ ձևով հա­նե­լու մեջ էր: Եվ քա­նի որ ոչ ոք չգի­տեր, թե ես այն­տեղ էի, հան­դի­սա­տեսն այն տպա­վո­րու­թյունն էր ու­նե­նում, թե հայտն­վում եմ անէ­ու­թյու­նից. նրանք կար­ծում էին, թե ես ու­զած ժա­մա­նակ հայտն­վե­լու և ան­հե­տա­նա­լու ձիր­քով եմ օժտ­ված:

Բայց դա ըն­դա­մե­նը աճ­պա­րա­րու­թյուն էր:

Ի՜նչ մի­ա­միտ կա­րող ես լի­նել, երբ ջա­հել ես և առա­ջին քայ­լերդ ես անում հա­մաշ­խար­հա­յին շո­ու­բիզ­նե­սի աս­պա­րե­զում: Հա­վա­տա, բա­րե­կամս, այս հայտ­նու­թյունն ահա­վոր հար­ված էր որ­քան իմ ես­-ի, նույն­քան էլ իմ ինք­նա­սի­րու­թյան հա­մար: Պարզ­վում էր աստ­ղը ես չէի, այլ՝ նա… Իսկ ես ըն­դա­մե­նը «օժան­դակ տարր» էի, ինչ­պես նրա գլ­խարկն ու սմո­կին­գը:

Ես սոսկ դեպք էի «նրա» աճ­պա­րա­րա­կան ներ­կա­յաց­ման մեջ:

Եվ սա­կայն, վի­րա­վո­րան­քի առա­ջին պահն անց­նե­լուց հե­տո հիշ­ե­ցի, որ, ան­կախ ամեն ին­չից, հա­զա­րա­վոր,- ի՞նչ եմ ասում,- տասն­յակ, հար­յուր հա­զա­րա­վոր մար­դիկ ինձ են դի­տել, հի­ա­ցել ինձ­նով և ծա­փա­հա­րել: Ծա­փա­հա­րել են ինձ, և ոչ թե նրա գլ­խար­կին:

Նրանք ինձ են պարգևել իրենց որո­տըն­դոստ ծա­փող­ջույն­նե­րը և իս­կա­պես ինձ սի­րել յու­րո­վի:

Մնաց­յա­լը կարևոր չէ:

Ահա ամե­նը:

Այդ եր­ջա­նիկ ժա­մա­նակ­նե­րը հի­մա ար­դեն անց­յալ են: Գի­տեմ, թե ինչ է սպա­սվում: Կարմ­րա­բիծ գոգ­նո­ցով հաս­տա­փոր այդ մար­դը ու­րիշ աչ­քով է նա­յում ինձ:

Վա­խե­նամ, թե նա ո՛չ իմպ­րե­սա­րի­ո է, ո՛չ ար­տադ­րող և ո՛չ էլ աճ­պա­րար:

Ավե­լի վատ. դա­տե­լով տես­քից՝ նրան բնավ չեն հու­զում իմ կա­րի­ե­րա­յի վայ­րի­վե­րում­նե­րը կամ այն պարզ փաս­տը, որ ես հա­մաշ­խա­րա­հա­յին մե­ծու­թյան աստղ եմ: Ինձ նա­յում է որ­պես «ներ­կա­յաց­ման սո­վո­րա­կան իրի»:

Եվ գու­ցե նույ­նիսկ… Ու­զու՞մ ես՝ ասեմ… Ըստ իս՝ ինձ նա­յում է որ­պես «մսի կտո­րի»:

Ո՛չ, մի՛ ծի­ծա­ղիր, իմ սուր զգա­ցո­ղու­թյամբ ես հաս­կա­ցել եմ նրա բուն մտադ­րու­թյու­նը: Հիշ­ու՞մ ես: Երբ մենք մի­ա­սին էինք ապ­րում գյու­ղում, դու մի ան­գամ ասա­ցիր. «Ամեն դեպ­քում, մեզ բո­լո­րիս էլ զո­հա­բե­րե­լու են, և որ­քան շուտ՝ այն­քան լավ, դա կնվա­զեց­նի մեր տա­ռա­պանք­նե­րը»:

Բա­րի. ար­դեն կա­յաց­րել եմ իմ վճի­ռը: Ապա­գա­յից երկն­չե­լու փո­խա­րեն, ես այդ զար­մա­նահ­րաշ անց­յա­լի կա­րո­տով եմ ապ­րում:

Ահա թե ինչ էի ու­զում քեզ հայտ­նել այս մո­ծա­կի մի­ջո­ցով, որը, գի­տեմ, քեզ կփո­խան­ցի իմ լու­րե­րը:

Ի դեպ, ու­ղար­կածդ վեր­ջին մո­ծա­կին թե լսեմ, քո կյան­քը նույն­պես տհաճ չէ քեզ հա­մար, որով­հետև որ­քան հաս­կա­ցա՝ ժա­մա­նա­կա­կից նոր ճա­գա­րա­նո­ցում, մոտ հի­սուն էգե­րի մոտ դու «ի պաշ­տո­նե սերն­դաս­տեղ­ծի» գործն ես կա­տա­րում: Ան­շուշտ, դա այն­քան էլ հե­ղի­նա­կա­վոր բան չէ, բայց պի­տի որ գո­նե նշա­նա­կա­լի, «զգա­յա­զեղ հան­դի­պում­ներ» ու­նե­ցած լի­նես:

Լի­ա­հույս եմ՝ մի օր դու նույն­պես կճա­նա­չես փառ­քը, որ ինձ ան­հա­տույց շնոր­հեց ճա­կա­տա­գի­րը:

Կար­ծում եմ՝ մենք բո­լորս էլ հռ­չա­կա­վո­րու­թյան մեր կար­ճատև պահն ու­նե­նա­լու իրա­վունքն ու­նենք:

Եվ վեր­ջա­պես, ինձ թվում է, թե կյան­քում ավե­լի լավ բան չի կա­րե­լի մաղ­թել, քան Փառք…

Այ­լա­պես ի՞նչ միտք ու­նի ապ­րել:

Ֆրանսերենից թարգմանեց Արուս Բոյաջյանը