/ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ «ՆՈՐ ԴՐԱՄԱՅԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ. ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ»

ԱՐՄԵՆ ԱՎԱՆԵՍՅԱՆ «ՆՈՐ ԴՐԱՄԱՅԻ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ. ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ»

Գրա­կա­նու­թյան և ար­վես­տի զար­գաց­ման շղ­թա­յում ժա­մա­նակ­նե­րը վեր­ջին­նե­րիս հա­մա­կար­գի մեջ մտ­նող գրա­կան սե­ռե­րի նկատ­մամբ խտ­րա­կա­նու­թյուն չեն դրսևորում: Ամեն գրա­կան սեռ իր ներ­քին հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի սահ­ման­նե­րում զար­գա­նում է յու­րո­վի, և դա ոչ մի­այն թե­մա­տիկ, բո­վան­դա­կա­յին, այլև հա­մար­ժեք գե­ղար­վես­տա­կան մի­ջոց­նե­րի, լայն առու­մով` բա­նար­վես­տի կի­րառ­ման պլա­նով: Այս պա­րա­գա­յում կարևոր գոր­ծո­նը հիշ­յալ պա­հանջ­նե­րը իրա­կա­նաց­նող օժտ­ված հե­ղի­նա­կի ներ­կա­յու­թյունն է: Հայ ար­դի դրա­մա­տուր­գի­ան կա­րե­լի է դի­տել արևմտ­յան ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուր­գի­ա­յի հա­մա­տեքս­տում: Դրա­մա­յի զար­գաց­ման ժա­մա­նա­կա­կից մա­կար­դա­կում հայ դրա­մա­տուր­գի­ան, եթե լուրջ առաջ­խա­ղա­ցում­ներ է գրան­ցել, թերևս մի քա­նի անուն­նե­րի շնոր­հիվ, որոնց մեջ առա­ջի­նը պետք է նշել Պերճ Զեյ­թունց­յա­նին:

Հայ ժա­մա­նա­կա­կից դրա­ման, ուս­տի և թատ­րո­նը հա­րա­բե­րա­կան իմաս­տով որոշ­ա­կի քայ­լեր են անում` հետևելով արևմտ­յան դրա­մա­յին, փոր­ձում են ստեղ­ծա­գոր­ծա­բար մո­տե­նալ ժա­մա­նա­կա­կից դրա­մա­յի ձեռք­բե­րում­նե­րին:

Բայց ի՞նչ պրո­ցես է ապ­րում ժա­մա­նա­կա­կից դրա­ման: Ժա­մա­նա­կա­կից հայ դրա­մա­յի հե­ղի­նակ­նե­րը սկ­սել են ազա­տագր­վել դա­սա­կան դրա­մա­յի կարծ­րա­տի­պե­րից, որոնք այ­սօր քն­նու­թյուն չեն բռ­նում: Վե­րա­նայ­վում են նաև դրա­մա­յի բե­մադր­ման ռե­ժի­սու­րան, բե­մա­կան ռիկ­վի­զի­տը, բե­մի տա­րա­ժա­մա­նա­կա­յին պայ­մա­նա­կա­նու­թյու­նը և այլն: Ուշ­ագ­րա­վն այն է, որ դրա­մա­յի թար­մաց­ման նման քայ­լե­րը հատ­կա­պես ցայ­տուն են ար­տա­հայտ­ված ավագ սերն­դի ներ­կա­յա­ցու­ցիչ` Պերճ Զեյ­թունց­յա­նի ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ:

Պերճ Զեյ­թունց­յա­նի դրա­մա­տուր­գի­ան ի սկզ­բա­նե աչ­քի է ըն­կել դա­սա­կան ձևերի և նո­րա­րա­կան մի­տում­նե­րի հա­մադ­րու­մով: Զեյ­թունց­յանն առա­ջինն էր, ով դրա­մա­տուր­գի­ա­յում շեշ­տադ­րու­մը տե­ղա­փո­խեց դե­պի խոս­քը, ստեղ­ծե­լով խոս­քա­յին գոր­ծո­ղու­թյուն, երբ բա­ռը են­թադ­րում է խա­ղի բնույ­թը և նրա շուրջ է կա­ռուց­վում դե­րա­սա­նի շար­ժու­մը: Այ­սինքն կեն­ցա­ղա­յին նկա­րագ­րա­կան դրա­մա­յին փո­խար­նե­լու էր գա­լիս ին­տե­լեկ­տու­ալ դրա­ման:

Սույն գիր­քը նե­րա­ռում է Պ. Զեյ­թունց­յա­նի ցե­ղաս­պա­նու­թյան թե­մա­յով դրա­մա­տուր­գի­ան: Գր­քում նե­րառ­ված են տար­բեր տա­րի­նե­րին գր­ված և հայ թատ­րո­նի բե­մե­րում եր­կա­րատև գրան­ցու­մով չորս դրա­մա­տուր­գի­ա­կան եր­կեր` «Ոտ­քի՛, դա­տա­րանն է գա­լիս», «Մեծ լռու­թյուն», «Փա­րիզ­յան դա­տավ­ճիռ», և «Հարյուր տա­րի անց»:

Ճիշտ է, այս պի­ես­նե­րը թե­մա­տիկ առու­մով հա­վաք­վում են մեկ առանց­քի շուրջ, սա­կայն կա­ռուց­ված­քա­յին և դրա­մա­տուր­գի­ա­կան վի­ճակ­նե­րի ու են­թադ­րույթ­նե­րի առու­մով խիստ առանձ­նաց­նե­լի են նախ և բազ­մա­զան նր­բե­րանգ­ներ են ի հայտ բե­րում:

Նախ նույ­նա­կան թե­մա­տիկ առանց­քի մա­սին:

Մարդ­կու­թյան պատ­մու­թյան ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցած ամե­նա­զազ­րե­լի ոճի­րի` ցե­ղաս­պա­նու­թյան ար­ձա­գանք­ներն են դառ­նում գրո­ղի հա­մար նյութ: Տե­ղի ու­նե­ցածն իրո­ղու­թյուն է` այլևս ան­խու­սա­փե­լի, սա­կայն այն տևական ըն­թացք է, քան­զի շա­րու­նակ­վում է մինչև օրս` լռու­թյամբ, ան­տար­բե­րու­թյամբ, ին­չը նախևառաջ մար­դու գա­զա­նա­բա­րո բնույ­թով է պայ­մա­նա­վոր­ված:

Պա­տա­հա­կան չէ, որ գրո­ղը դա­տա­պարտ­ման սկզ­բունքն է դարձ­նում գե­ղար­վես­տա­կան ար­տա­հայտ­ման մի­ջոց: Չորս պի­ես­նե­րից եր­կու­սը` «Ոտ­քի՛, դա­տա­րանն է գա­լիս» և «Փա­րիզ­յան դա­տա­վճիռ» վա­վե­րագ­րա­կան հիմք ու­նեն և դա­տա­կան ըն­թացք են ներ­կա­յաց­նում: Վրի­ժա­ռու­նե­րը` Սո­ղո­մոն Թեհ­լեր­յանն ու հա­յոց գաղտ­նի բա­նա­կի զին­վոր­նե­րը ցե­ղաս­պա­նու­թյան ար­ձա­գան­քի կրող­ներ են և դի­մում են ծայ­րա­հեղ քայ­լե­րի, որ­պես­զի արթ­նաց­նեն մարդ­կու­թյան բթա­ցած զգաց­մունք­նե­րը:

Թե­մա­տիկգա­ղա­փա­րա­կան հիմ­նա­կան ընդգր­կում­նե­րը Պերճ Զեյ­թունց­յա­նի դրա­մա­տուր­գի­ա­յում քն­նե­լի են իրա­կա­նու­թյան ու երևակա­յու­թյան փոխ­կա­պակ­ցու­թյան, փո­խազ­դե­ցու­թյան ար­ծար­ծում­նե­րով, քա­նի որ դրա­մա­տուր­գի­ան այն գրա­կան սեռն է, որում շատ ավե­լի տե­սա­նե­լի են իրա­կա­նու­թյան ար­ձա­գանք­նե­րը և գրող­նե­րի կող­մից երևակա­յա­կանգե­ղար­վես­տա­կան այն մի­ջոց­նե­րը, որով նա ար­տա­հայ­տում է իր ասե­լի­քը: Դրա­մա­տուր­գի­ա­յում շատ ավե­լի ցայ­տուն է պայ­մա­նա­կան իրա­կա­նու­թյու­նը: Այս­պես, «Ոտ­քի՛, դա­տա­րանն է գա­լիս» դրա­մա­յում իրա­կա­նու­թյան` այն է ցե­ղաս­պա­նու­թյան իրո­ղու­թյան և երևակա­յու­թյան` այն է վրե­ժի ման­րա­մաս­նե­րի, զու­գա­հե­ռու­մը դառ­նում է դրա­մա­տի­կա­կան անց­քե­րի հե­նաս­յու­նը: Պա­տա­հա­կան չէ, որ նա­խա­պես Սո­ղո­մո­նը ի հայտ է գա­լիս լուռ կեր­պա­րի մարմ­նա­վոր­մամբ: Լռու­թյու­նը դառ­նում է գրո­ղի երևակա­յա­կան իրա­կա­նու­թյան այն հնա­րան­քը, որով արևտա­հայտ­վե­լու է իրա­կա­նու­թյունն ու մարդ­-ի­րա­կա­նու­թյուն բա­խու­մը: Դրա­մա­յի ավար­տում Սո­ղո­մո­նը կար­ծես դառ­նում է մի տե­սակ ավե­լի «շա­տա­խոս»: Սա թերևս բխում է երևակա­յա­կան մյուս մա­կար­դա­կի գրո­ղա­կան իրա­ցու­մից: Լուռ հե­րո­սի և իրո­ղու­թյան միջև բա­խու­մը քան­դում է խոս­քի ըն­դի­մու­թյու­նը և առա­ջին պլան է գա­լիս գի­տակ­ցա­կան հոս­քը, որը կեր­պա­փո­խում է Սո­ղո­մո­նին, ար­տա­հայ­տե­լով նե­րաշ­խար­հի վայ­րի­վե­րում­նե­րը:

Դրա­մա­տուր­գի­ա­յում գա­ղա­փա­րա­կան շեշ­տադ­րու­մը հիմ­նա­կա­նում կրում է գրա­կան հե­րո­սը (գոր­ծող ան­ձը): Դրա­մա­տուր­գի­ա­յում հե­րո­սը ան­մի­ջա­պես ներ­կա է, գոր­ծո­ղու­թյան ու իրադ­րու­թյան մաս­նա­կիցն է ու վի­ճա­կի կրո­ղը: Այս պա­րա­գա­յում գրա­կան հե­րո­սը դե­րա­սա­նի միջ­նոր­դա­վոր­մամբ նաև ապ­րող, խո­սող անձ է: Այն­պես որ՝ դրա­մա­նե­րում գրա­կան հե­րո­սը որ­պես գոր­ծող անձ, հիմ­նա­կա­նում հան­դես է գա­լիս գա­ղա­փա­րի մարմ­նա­վոր­ման տե­սանկ­յու­նով: Այս հան­գա­ման­քը ապա­ցու­ցող ևս մեկ փաստ՝ գոր­ծող ան­ձինք են դառ­նում կոդգա­ղա­փար­ներն ու երևույթ­նե­րը, մի կող­մից աներևու­թաց­նե­լով պի­ե­սում մարդ­կա­յին ֆե­նո­մե­նը, մյուս կող­մից՝ հաս­տա­տե­լով գա­ղա­փա­րի գե­րա­կա վի­ճա­կը: Ժան Կոկ­տոն ժա­մա­նա­կա­կից դրա­մա­տուր­գի­ա­յի առանձ­նա­հատ­կու­թյուն­նե­րը և իր ստեղ­ծա­գոր­ծա­կան հա­մա­կար­գը բնու­թագ­րե­լիս գրում է. «Հար­կա­վոր է գրել ժա­մա­նա­կա­կից և պարզ պի­ես, դե­րա­սան­նե­րին և հան­դի­սա­տե­սին թույլ չտալ շունչ առ­նել: Ես վե­րաց­րի հե­ռա­խո­սը, նա­մակ­նե­րը, սպա­սա­վոր­նե­րին, սի­գա­րետ­նե­րը, նկար­ված պա­տու­հան­նե­րը և նույ­նիսկ ազ­գա­նու­նը, որը սահ­մա­նա­փա­կում է գոր­ծող ան­ձանց գոր­ծո­ղու­թյու­նը և միշտ կաս­կա­ծի տե­ղիք է տա­լիս»1 (ընդգ­ծու­մը մերն էԱ. Ա.): Այ­սինքն դրա­մա­տուր­գի­ա­յում գրա­կան հե­րո­սը շատ ավե­լի շար­ժուն է, քան խո­հա­կան, ուս­տի թա­տե­րա­գի­րը գա­ղա­փարն ամ­բող­ջաց­նե­լիս, չի կա­րող զանց առ­նել գրա­կան հե­րո­սի ներ­կա­յու­թյու­նը: Զեյ­թունց­յա­նի հե­րոս­նե­րը, որ­պես այդ­պի­սին, հե­ղի­նա­կի խո­սա­փողն են: Թե՛ Սո­ղո­մո­նը, թե՛ Վա­րու­ժա­նը, թե՛ վրի­ժա­ռու քառ­յա­կը և թե՛ Անդ­րա­նիկն ու Զոհ­րա­պը կոդգա­ղա­փար­ներ են և իրենց վրա կրում են հե­ղի­նա­կի գե­րա­կա­յու­թյու­նը: Սա թերևս բխում է նյու­թից, քան­զի ցե­ղաս­պա­նու­թյունն այն իրո­ղու­թյունն է, որին անդ­րա­դառ­նա­լիս դժ­վար է թող­նել գոր­ծո­ղու­թյուն­նե­րի ինք­նըն­թա­ցա­յին զար­գաց­մա­նը, քա­նի որ առ­կա է նաև վա­վե­րա­կան հեն­քը:

Ապա կա­ռուց­ված­քա­յին իրա­ցում­նե­րի մա­սին:

Պետք է նշել, որ դրա­մա­յի պա­րա­գա­յում կա­ռուց­ված­քա­յին իրո­ղու­թյուն­նե­րը ինք­նու­րույն նշա­նա­կու­թյուն ու­նե­նա­լով հան­դերձ, մշ­տա­պես փոխ­հա­րա­բեր­վում են միմ­յանց հետ` ապա­հո­վե­լով դրա­մա­յի կեն­դա­նի օր­գա­նիզմ դնե­լու պայ­մա­նը:

Զեյ­թունց­յա­նի բո­լոր դրա­մա­ներն էլ տար­բեր ժան­րա­տե­սակ­ներ կա­րե­լի է հա­մա­րել: «Ոտ­քի՛, դա­տա­րանն է գա­լիս» դրա­ման ավե­լի շուտ հո­գե­բա­նա­կան դրա­մա է: Հո­գե­բա­նա­կան դրա­մա­յի ժան­րա­յին կա­ռույ­ցը բնո­րոշ­վում է ձևային, այլ ոչ բո­վան­դա­կա­յին հատ­կա­նիշ­ով, մա­նա­վանդ որ ցան­կա­ցած ժան­րի, եր­կի հո­գե­բա­նա­կա­նու­թյու­նը պայ­մա­նա­վոր­ված է պար­զա­պես հե­ղի­նա­կի վար­պե­տու­թյամբ: Դժ­վար է պատ­կե­րաց­նել մի ար­ժե­քա­վոր գործ, որի մեջ պա­կա­սի հո­գե­բա­նա­կան կող­մը: Պա­տա­հա­կան չէ, որ գրո­ղը բա­ցա­հայ­տում է ոճ­րա­գոր­ծի` Սո­ղո­մո­նի հո­գե­բա­նու­թյու­նը, ով ոճ­րա­գոր­ծից ան­մի­ջա­պես կեր­պա­փոխ­վում է զո­հի:

«Մեծ լռու­թյու­նը» ավե­լի շատ կեն­սագ­րա­կանք­նա­րա­կան դրա­մա է: Մեծ գրող­ներ` Դա­նի­ել Վա­րու­ժա­նի և Ռու­բեն Սևակի վեր­ջին օրե­րի կեն­սագ­րու­թյան պատ­կե­րու­մը բե­մում զու­գա­հեռ­վում են քնա­րա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րով և պա­տա­հա­կան չէ, որ բա­նաս­տեղ­ծա­կան տեքս­տե­րը գե­րակշ­ռում են այս պի­ե­սում:

«Փա­րիզ­յան դա­տավ­ճիռ» պի­եսն ավե­լի շուտ նա­տու­րալ կամ վա­վե­րագ­րա­կան դրա­մա է: Վա­վե­րա­կան կամ նա­տու­րալ դրա­մա­յի հիմ­նա­կան առանձ­նա­հատ­կու­թյունն այն է, որ տեքս­տը կա­ռուց­ված է հե­րոս­նե­րի կեն­դա­նի խոս­քի վա­վե­րա­կա­նու­թյամբ: Դյու­րեն­մա­թն այս առու­մով գտ­նում է, որ ժա­մա­նա­կա­կից բե­մի հա­մար չկա այս­պես կոչ­ված մա­քուր խոսք: Իր հեր­թին Ֆոլք­նե­րը ավե­լաց­նում է, որ նման դեպ­քե­րում հե­ղի­նա­կը իր վրա­յից հա­նում է հե­րոս­նե­րից յու­րա­քանչ­յու­րի արարք­նե­րի կամ էլ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րի պա­տաս­խա­նատ­վու­թյու­նը: Հենց որ կեն­դա­նի հե­րո­սը կանգ­նում է իր ոտ­քե­րի վրա ու սկ­սում շարժ­վել, մնում է մի­այն թուղթ ու մա­տի­տով հաս­նել նրա ետևից, որ­պես­զի վեր­ջի­նիս խոս­քերն ու արարք­նե­րը հասց­նել հան­դի­սա­տե­սին:

«Հարյուր տա­րի անց» դրա­ման ավե­լի շուտ երևակա­յա­կանֆան­տաս­տիկ տար­րե­րով է հա­գե­ցած: Գրո­ղը գոր­ծո­ղու­թյուն­ներն անընդ­հատ տե­ղա­փո­խում է մեր ժա­մա­նակ­նե­րից` մեկ դար առաջ: Կա­րե­լի է ասել հա­ճախ գոր­ծո­ղու­թյուն­նե­րը ներ­կա­յում և 100 տա­րի առաջ, տե­ղի են ու­նե­նում մի­ար­ժա­մա­նակ և այ­սպես կանգ է առ­նում է անընդ­հատ ըն­թա­ցող ժա­մա­նա­կը. այն տպա­վո­րու­թյունն ու­նեմ, թե այս դրա­մա­յում Զեյ­թունց­յա­նը պոստ­մո­դեռ­նիս­տա­կան հնա­րանք­նե­րով ոճի­րը նույ­նաց­նում է կանգ­նած ժա­մա­նա­կի, որը քա­նի դար ու հա­զա­րամ­յակ էլ անց­նի, չի տե­ղաշ­արժ­վե­լու, քա­նի դեռ ժա­մա­նա­կը չի տվել յուր գնա­հա­տան­քը տե­ղի ունե­ցա­ծին:

Ժան­րաձևերի մեր առանձ­նա­ցու­մը որոշ­ա­կի իմաս­տով պայ­մա­նա­կան է, քան­զի յու­րա­քանչ­յուր պի­ե­սում կա­րո­ե­լի է մի շարք ժան­րա­յին յուրա­հատ­կու­թյուն­ներ տես­նել, և սա բխում է ժա­մա­նա­կա­կից դրա­մա­յի առանձ­նա­հատ­կու­թյու­նից:

Պերճ Զեյ­թունց­յա­նը անընդ­հատ փոր­ձեր է անում պայ­մա­նա­կա­նու­թյան և իրա­կա­նու­թյան սահ­ման­նե­րը քան­դե­լու: Կյանքթատ­րոն հա­րա­բե­րու­թյուն­նե­րը ուշ­ադ­րու­թյան կենտ­րո­նում են գրո­ղի հա­մար, և հե­ղի­նա­կը յու­րո­վի փոր­ձում է վե­րաց­նել կյան­քի ու թատ­րո­նի սահ­մա­նա­գի­ծը: Այս կերպ թատ­րո­նը ստա­նում է իրա­կա­նու­թյա­նը բնո­րոշ երանգ­ներ, իսկ կյան­քը կրում է որոշ­ա­կի պայ­մա­նա­կան բնույթ: Սա, թերևս, ըն­թեր­ցողհան­դի­սա­տե­սին թա­տե­րա­կան պայ­մա­նա­կա­նու­թյուն ներգ­րա­վե­լու փորձ է, քա­նի որ «հան­դի­սա­տե­սը թատ­րո­նում պետք է մո­ռա­նա ամեն ին­չի մա­սին և դառ­նա ներ­կա­յաց­ման աշ­խար­հի մի մա­սը: Քա­նի դեռ նա թա­տե­րա­կան իլու­զի­ա­նե­րից այն կողմ է, ներգ­րա­վու­մը կա­տար­վում է հան­դի­սա­տե­սին հիպ­նո­սաց­նե­լու դե­րա­սա­նի տա­ղան­դով, որն էլ պար­տա­վոր է մո­ռա­նալ իր ան­ձի և թա­տե­րա­կան հրա­պա­րա­կի պայ­մա­նա­կա­նու­թյան մա­սին»2:

Արևմուտ­քում լայն կի­րա­ռու­թյուն է գտել նաև դրա­մաայ­լա­բա­նու­թյու­նը և դրա­մապա­րո­դի­ան: Նշեմ նաև մի ու­րիշ հե­տաքր­քիր էքս­պե­րի­մենտ: Տա­րած­ված է դրա­մա­յի մի ժան­րա­տե­սակ, որ կոչ­վում է խո­սակ­ցա­կան դրա­մա և, որի լա­վա­գույն օրի­նա­կը հա­մար­վում է ավստ­րի­ա­ցի Պի­տեր Հանդ­կե­ի «Հան­դի­սա­տե­սի պա­խա­րա­կու­մը» գոր­ծը: Ո՞րն է այս ժան­րի էու­թյու­նը: Բե­մում, հան­դի­սա­տե­սի առջև հայտն­վում են եր­կու անա­նուն պայ­մա­նա­կան հե­րոս­ներ և սկ­սում են լու­տանք­ներ թա­փել հան­դի­սա­տե­սի վրա` մե­ղադ­րե­լով նրանց այն բա­նի հա­մար, որ պա­սիվ են, չեն քն­նա­դա­տում երկ­րի իշ­խա­նու­թյուն­նե­րի վա­րած սո­ցի­ա­լա­կանքա­ղա­քա­կան, գոր­ծա­դիր և դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կո­ռում­պաց­վա­ծու­թյու­նը (տի­պիկ հայ­կա­կան վի­ճակ): Այս լու­տան­քից ու հայ­հո­յան­քից հե­տո սուր բա­նա­վեճ է սկս­վում հան­դի­սա­տես­նե­րի և անա­նուն դե­րա­սան­նե­րի միջև այն բա­նի հա­մար, որ նրանք ան­տար­բեր են, չեն ընդվ­զում երկ­րի տե­րե­րի վա­րած սո­ցի­ա­լա­կան, քա­ղա­քա­կան, գոր­ծա­դիր ու դա­տա­կան իշ­խա­նու­թյուն­նե­րի կո­ռումպ­վա­ծու­թյան դեմ: Այս մե­ղադ­րանք­նե­րից ու լու­տանք­նե­րից հե­տո սուր բա­նա­վեճ է սկ­սում անա­նուն հե­րոս­նե­րի և հան­դի­սա­տե­սի միջև: Բեմն ու դահ­լի­ճը խառն­վում են իրար, հան­դի­սա­տե­սը դառ­նում է դե­րա­սան, դե­րա­սա­նը` հան­դի­սա­տես, և ներ­կա­յա­ցու­մը տևում է այն­քան ժա­մա­նակ, մինչև վեր­ջին հան­դի­սա­տե­սը չի լքում դահ­լի­ճը:

Պերճ Զեյ­թունց­յա­նը մո­տա­վո­րա­պես այս հնա­րան­քը կի­րա­ռում է «Ոտ­քի դա­տա­րանն է գա­լիս» և «Փա­րիզ­յան դա­տա­վճիռ» պի­ես­նե­րում: Գոր­ծող ան­ձինք իրենց հիմ­նա­կան ասե­լի­քը ոչ թե ուղ­ղում են բախ­ման հա­կա­ռակ կող­մին, այլև` հան­դի­սա­կա­նին, այս­պի­սով ներ­կա­յաց­մանն ան­մի­ջա­կան մաս­նա­կից դարձ­նե­լով հան­դի­սա­տե­սին: Պա­տա­հա­կան չէ, որ «Փա­րիզ­յան դա­տա­վճիռ»-ում մի տե­սա­րան կա, ուր հան­դի­սա­տեսն ան­մի­ջա­պես մաս­նակ­ցում է գոր­ծո­ղու­թյա­նը` մե­տա­ղադ­րամ­ներ նե­տե­լով բեմ: Նման կերպ հե­ղի­նա­կը կար­ծես այն կար­ծիքն է ար­տա­հայ­տում, որ ժա­մա­նա­կա­կից իրա­կա­նու­թյան մեջ հան­դի­սա­տե­սի վրա ազ­դե­լու ու­րիշ ճա­նա­պարհ չկա, և սա է լի­նե­լու նոր թատ­րո­նի ծնուն­դը: Նման կերպ «Ոտ­քի՛, դա­տա­րանն է գա­լիս» դրա­մա­յում Սո­ղո­մո­նի և լրագ­րող­նե­րի հան­դի­պումն է և կա­րե­լի է ասել, որ բե­մում լրագ­րող­նե­րը` պայ­մա­նա­կան են, դե­տա­լի ար­ժեք ու­նեն, իսկ գա­ղա­փա­րա­կան առանց­քում լրագ­րող­ներ են դառ­նում հան­դի­սա­կան­նե­րը:

Թե­րևս հարկ է նշել, որ ի դեմս Պերճ Զեյ­թունց­յա­նի, հայ դրա­մա­տուր­գի­ա­յում որա­կա­կան նոր շեր­տեր են ի հայտ գա­լիս: Պերճ Զեյթունցյանը հայ գրականության մեջ նոր դրամայի ավանդույթ ստեղ­ծող հե­ղի­նակ­նե­րից է և նրա` իր թատ­րո­նը ստեղ­ծե­լու փոր­ձը վա­րա­կիչ ու ոգև­ո­րող է ու կա­րող է ու­ղեն­շա­յին լի­նել հա­ջորդ սե­րունդ­նե­րի հա­մար: