/ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ «Մառլենա»

ԱՆՈՒՇ ԱՍԼԻԲԵԿՅԱՆ «Մառլենա»

Նույ­նիսկ չէի պատ­կե­րաց­րել, թե որ­քան շատ է նա լց­ված  իմ են­թա­գի­տակ­ցու­թյան ծալ­քե­րում: Մեղ­րա­գույն աչ­քեր, ճեր­մակ մաշկ, վար­դա­գույն այ­տեր` գեր­հա­գե­ցած պար­զա­պես անն­ման, շեկ պե­պեն­նե­րով, որոնք նա ափե­րից դուրս գա­լով ջա­նում էր թաքց­նել մարմ­նա­գույն քսու­կի հաստ շեր­տի ներ­քո` ապարդ­յուն: Կարճ, բայց կա­նա­ցի­ո­րեն խնամ­ված սանր­վածք, լի­քը շուր­թեր` միշտ նուրբ վար­դա­գույ­նով ներկ­ված ու միշտ մեղմ ժպ­տա­ցող: Խմո­րե­ղե­նի, թե Նոր տար­վա բույր` խառն­ված ֆրան­սի­ա­կան օծա­նե­լի­քի զգլ­խիչ բույ­րե­րին, որ ու­ղեկ­ցում էին այդ թմփ­լիկ, բո­լո­րո­վին թմփ­լիկ, հմա­յիչ ան­սահ­ման հմա­յիչ, բա­րի, հու­զե­լու աս­տի­ճան բա­րի, արևի պես շեկ ու արևի պես լու­սա­վոր կնո­ջը:

Մառ­լե­նա3: Իմ ման­կու­թյան ամե­նաքն­քուշ հիշ­ո­ղու­թյուն­նե­րից ամե­նա­ցա­վո­տը: Երբևէ իմ լսած ամե­նա­գե­ղե­ցիկ անու­նը: Չգի­տեմ, արդ­յո՞ք նրա­նից էր, որ Մառ­լե­նա­յից գե­ղե­ցիկ կին չէի տե­սել շի­կա­հեր կա­նանց մեջ, թե` որ նա ինձ յու­րա­հա­տուկ քնք­շու­թյամբ էր սի­րում, բայց վս­տահ էի, որ այդ անու­նից գե­ղե­ցիկ անուն չկար: Մտո­վի ինձ այդ­պես էի ան­վա­նում, խա­ղա­լիս` տիկ­նիկ­նե­րիս, իմ հի­աց­մուն­քի բո­լոր առար­կա­նե­րը: Մայ­րի­կի՞ս… ո’չ, մայ­րիկն անմր­ցա­կից էր իր դի­ցու­հու ան­վամբ, սև վար­սե­րով ու բա­լա­գույն շրթ­ներ­կով: Թերևս մայ­րի­կիս կող­քին էի նրան դրել` իբրև նրան քույր, իբրև միմ­յանց լրաց­նող ամ­բող­ջու­թյուն­նե­րի: Մո­րա­քույր Մառ­լե­նա:

Հե­տո, երբ մե­ծա­ցա, մեկն ասաց, որ կո­մու­նիս­տա­կան առաջ­նորդ­նե­րին երախ­տի­քի տուրք մա­տու­ցե­լու արդ­յունք էր այդ անու­նը: Մարքս ու Լե­նին` ինձ հա­մար խորթ ու հե­ռու այդ ան­հաս­կա­նա­լի եր­կու ան­վան առա­ջին վան­կե­րի մի­ա­ցումն էր, որով կն­քում էին թե’ տղա­մարդ­կանց, թե’ կա­նանց` ավե­լաց­նե­լով, կամ հա­նե­լով վեր­ջին ա-ն: Այս բա­ցա­հայ­տու­մից հե­տո մո­գա­կան ան­վան մի­ֆը քա­րու­քանդ եղավ հո­գումս, բայց ո’չ այն կրող իմ ճա­նա­չած մի­ակ կնոջ առաս­պե­լը, որ ժա­մա­նակ առ ժա­մա­նակ ջինջ երա­զի պես բաց­վում է ինձ, քաշ­ում ման­կու­թյանս աշ­խար­հը ու գցում է առօր­յա կյան­քի ռիթ­մից: Ապա բազ­մա­թիվ հար­ցեր ու հար­ցա­կան­ներ շա­րում դի­մացս` ին­չու, ին­չու, ին­չու՜:

Նա սո­վո­րա­կան կին էր` բա­ռի, իհար­կե, ոչ սո­վո­րա­կան, այլ ընդ­հան­րա­կան իմաս­տով: Ապ­րում էր մի գե­ղեց­կա­գույն ամա­ռա­նո­ցում` պատ­ված վար­դի թփե­րով, ծան­րա­բեռն­ված բա­լե­նի­նե­րով, ամե­նա­փար­թամ յա­սա­ման­նե­րով, հի­րի­կի բա­ցա­ռիկ տե­սակ­նե­րով ու էլի տար­բեր դրախ­տա­յին բույ­սե­րով լի այ­գով: Ու­ներ երեք երե­խա, ամու­սին, ըն­կե­րու­հի­ներ: Նրա տու­նը միշտ լիքն էր, միշտ տաք, միշտ անուշ­ա­համ խոր­տիկ­նե­րի բույ­րե­րով, միշտ ժպի­տով, ան­հո­գու­թյամբ, ըն­տա­նե­կան ջեր­միկ մթ­նո­լոր­տով, ստ­վեր­ներ հիշ­եց­նեղ նրա մի քա­նի պա­ռավ տա­լե­րով, հարևան բա­կե­րի ան­ծա­նոթ երե­խա­նե­րով, որ ասես՝ նրա բա­կում մի տե­սակ անն­կատ, մշ­տա­կան բնա­կու­թյուն էին հաս­տա­տել: Առևտրա­կան­նե­րի հայ­թայ­թած ամե­նա­վեր­ջին նո­րու­թյուն­նե­րով, կե­րակ­րա­տե­սակ­նե­րի ամե­նա­էկ­զո­տիկ բաղդ­րա­տոմ­սե­րով, օծա­նե­լիք­նե­րի ապ­շե­ցու­ցիչ բազ­մա­զա­նու­թյամբ, բա­րե­կե­ցու­թյամբ, սր­տա­բա­ցու­թյամբ ու հյու­րըն­կալ էր տու­նը: Այն­պես որ, մայ­րի­կիս հետ նրանց տուն այ­ցե­լելն ինձ հա­մար տո­նի պես մի բան էր, ցն­ծու­թյուն: Նրա` հե­քի­ա­թի ար­քա­յադս­տեր պես գե­ղե­ցիկ դուստ­րը ին­ձա­նից բա­վա­կան մեծ էր, ժպ­տում էր իր տա­րի­քի բար­ձուն­քից, շո­կո­լադ հյու­րա­սի­րում, իսկ մյուս եր­կու­սը տղա­ներ էին, նրանց հետ էլ ընդ­հա­նուր ոչինչ չու­նե­ի: Ու թեև Մառ­լե­նա­յի պա­ռավ տա­լերն ինձ ստի­պում էին ար­տա­սա­նել ու եր­գել ան­դա­դար, ան­վերջ գո­վե­լով ու համ­բույր­ներ տե­ղա­լով կլո­րիկ այ­տե­րիս, այ­նու­ա­մե­նայ­նիվ, դա իմ ման­կու­թյան ամե­նա­ե­րա­նե­լի վայրն էր,  որ­տեղ միշտ Նոր Տա­րի էր:

Հի­մա, տասն­յակ տա­րի­ներ անց, նո­րից դեկ­տեմ­բե­րի քսա­նինն է ու հան­կարծ հիշ­ել եմ նրան: Բայց ին­չո՞ւ:

-Դեկ­տեմ­բե­րի քսա­նինն է,- ասում է մայրս,- այդ պատ­ճա­ռով;

-Բայց ին­չո՞ւ,- հարց­նում եմ:

-Քա­նի որ այս օրե­րին քո ու քույ­րի­կիդ հետ նրանց տուն էինք այ­ցե­լում: Այ­սօր նրա գա­թա պատ­րաս­տե­լու օրն էր, ասում էր` աղ­ջիկ­նե­րիդ հետ արի, մի­ա­սին կթ­խենք` և՛ թեթև կանց­նի, և՛ աղ­ջիկ­նե­րը կսո­վո­րեն:

Չէ, ես իհար­կե գա­թա թխել այդ­պես էլ չսո­վո­րե­ցի: Խո­հա­նո­ցի մի անկ­յու­նում աչ­քերս թա­քուն փա­կում ու վա­նի­լի ախոր­ժա­լի բույրն էի շն­չում: Փա­թաթ­վում տան փա­փուկ մթ­նո­լոր­տում, լսում էի մայ­րի­կիս ան­հոգ ծի­ծաղն ու Մառ­լե­նա­յի ան­վերջ պատ­մու­թյուն­նե­րը, որոնք չէի լսում: Մինչ­դեռ մեծ քույրս այս էլ որե­րոդ տա­րին` Մառ­լե­նա­յի բա­ղադ­րա­տոմ­սով է վար­պե­տո­րեն գա­թա­ներ պատ­րաս­տում անուշ­ա­համ:

-Ա՛յդ է պատ­ճա­ռը, որ տո­նե­րի հետ  է նույ­նա­նում նրա անու­նը,- ասում է մայրս,- հի­մա ամ­րո­ցը լրիվ դա­տարկ է, տոնն ասես խռո­վել, հե­ռու է քաշ­վել այդ կող­մե­րից:

Վա­ղան­ցիկ գե­ղեց­կու­թյան ափ­սո­սան­քի ապ­րումն ինձ մի տե­ղից էլ ծա­նոթ էր: Հա, ամեն ան­գամ ցավ ու կս­կիծ էի ապ­րում իմ սեն­յա­կի պա­տին փակց­ված Մեռ­լին Մոն­րո­յի նկա­րին նա­յե­լիս… Նրանց անուն­ներն էլ նման էին:

Մի ան­գամ Մառ­լե­նա մո­րաք­րոջ նոր բա­ղադ­րա­տոմ­սե­րով հա­գե­ցած զրույց­նե­րի արան­քում մի պատ­մու­թյուն ինձ ան­տար­բեր չթո­ղեց: Հե­տո եր­կար­-եր­կար այդ առեղծ­վա­ծա­յին պատ­մու­թյունն ու­ղեկ­ցում էր ինձ: Չէի հաս­կա­նում` ինչ­պե՞ս կա­րող էր նա անց­յալ ու­նե­նալ, նա ինձ հա­մար իմ ներ­կա­յի անքն­նար­կե­լի իրո­ղու­թյունն էր: Հիշ­ում եմ` շա­ռա­գու­նեց, երբ պատ­մում էր: Ասես թա­փան­ցիկ մաշ­կի տա­կից երևացող կա­պույտ  երակ­նե­րը տրո­փե­ցին, ժպ­տում էր ու աչ­քե­րը խո­նա­վա­նում էին ամուս­նու հետ առա­ջին հան­դիպ­ման հիշ­ո­ղու­թյան հա­ճույ­քից:

Մառ­լե­նա­յի ամու­սի­նը տա­րի­քով տղա­մարդ էր, փոք­րա­մար­մին, բայց զար­մա­նա­լի հար­գանք ու ուժ ներշն­չող կեց­ված­քով: Բո­լո­րը նրա­նից քաշ­վում էին, մտա­ծում էի` տա­րօ­րի­նակ խռ­պոտ ձայ­նից է երևի: Մեր հազ­վա­դեպ հան­դի­պում­նե­րի ժա­մա­նակ հա­յացքս կտ­րել չէի կա­րո­ղա­ցել նրա­նից:  Թաքն­ված մայ­րի­կի շր­ջազ­գես­տի ծալ­քե­րում` հետևել էի ամեն քայ­լին` փոր­ձե­լով գո­նե դրան­ցում  հայտ­նա­բե­րել նրա տա­րօ­րի­նակ մաս­նա­գի­տու­թյա­նը բնո­րոշ մի բան: Գո­ղա­կան է` լսել էի մե­ծե­րից: Չէի հաս­կա­նում` ինչ է նշա­նա­կում, բայց նրան նա­յե­լով ինչ­-որ հա­մակ­րե­լի բան էի պատ­կե­րաց­նում այդ □գո­ղա­կա­նու­թյու­նը□: Բա­րի էր, առա­տա­ձեռն, ժպ­տում էր երե­խա­նե­րին: Մեզ հա­մակ­րում էր հա­վա­նա­բար ու խրա­խու­սում էր կնոջ մտեր­մու­թյու­նը մայր­կի­կիս հետ: Սի­րում էր բու­խա­րի­կի կող­քը նս­տած զրու­ցել, զբա­ղեց­նել եր­կու կա­նանց իր ար­կած­նե­րով, որ­սոր­դա­կան պատ­մու­թյուն­նե­րով, որոնք, բնա­կա­նա­բար, նրա խորհր­դա­վոր կյան­քի մա­կե­րեսն էին մի­այն: Գո­րո­վան­քով էր նա­յում իր քն­քուշ կնո­ջը: Քիչ էին շփ­վում, նա հիմ­նա­կա­նում տա­նը չէր լի­նում, բայց եր­կուսն էլ եր­ջա­նիկ էին միմ­յանց գո­յու­թյան փաս­տով:

Մի ան­գամ Մառ­լե­նան մեզ նրա սեն­յա­կը ցույց տվեց թա­քուն` կոճ­ղե­րից պատ­րաստ­ված ծանր բազ­կա­թոռ­ներ, խմիչք­նե­րի զար­մա­նա­լի հա­վա­քա­ծու, պա­տե­րից կախ­ված զեն­քեր ու եղ­ջե­րու­նե­րի գլուխ­ներ, որոնց շատ խղ­ճա­ցի, երբ իմա­ցա, որ իրա­կան էին: Բայց ամե­նա­սար­սա­փե­լին սեն­յա­կի հա­տա­կին փռ­ված ահ­ռե­լի արջն էր` ապակ­յա ան­շարժ աչ­քե­րով, եր­կար, կեռ ճան­կե­րով, որոն­ցով կառ­չել էր հա­տա­կից ու հաս­տատ օգ­նու­թյուն էր կան­չում: Անի­րա­կան թվա­ցող մի կյան­քից դր­վագ, որի պա­տա­ռիկ­նե­րը եր­բեմն­-եր­բեմն Մառ­լե­նան բա­ցում էր մեր առաջ: Հե­տաքր­քիր է, ես որ մե­ծե­րի խո­սակ­ցու­թյուն­նե­րից ոչինչ չէի հաս­կա­նում ու առա­վե­լա­պես` չէի ու­զում հաս­կա­նալ, ակա­մա լսում էի Մառ­լե­նա­յին: Ասես ու­րիշ մի մո­լո­րա­կից պատ­մու­թյուն­ներ լի­նե­ին դրանք: Ես, որ տա­նել չէի կա­րո­ղա­նում, երբ տան­տե­րե­րը հա­մա­ռո­րեն ստի­պում էին օգտ­վել սե­ղա­նի այս կամ այն բա­րի­քից, մեծ ոգևորու­թյամբ էի վերց­նում Մառ­լե­նա­յի ձեռ­քից ամեն ինչ: Ես, որ բո­լոր երե­խա­նե­րի պես ձանձ­րա­նում էի օտար տնե­րում, և նրանց բո­լո­րի պես ան­հանգս­տա­նում էի, երբ մայ­րի­կի ուշ­ադ­րու­թյունն ինձ­նից շեղ­վում էր ըն­կե­րու­հու հետ զրու­ցե­լիս, այս­տեղ հա­վերժ կապ­րե­ի ու ժա­մե­րով կնա­յե­ի նրանց: Եր­կուսն էլ լու­սա­վոր, կեն­սա­խինդ… չեմ կա­րող մո­ռա­նալ նուրբ վար­դա­գույն ու ալ բա­լա­գույն այդ եր­կու մայ­րա­կան ժպիտ­նե­րը:

Մառ­լե­նան պատ­մում էր, որ ամուս­նու երկ­րորդ կինն էր: Առա­ջի­նը ազա­տա­բա­րո խենթ էր եղել, ցավ էր պատ­ճա­ռել ու ան­հե­տա­ցել: Ու­ժեղ, չհու­սա­հատ­վող տղա­մարդն ամեն ինչ հաղ­թա­հա­րել էր, ոտ­քի էր կանգ­նել, որոշ­ել էր կր­կին ըն­տա­նիք կազ­մել: Նրա քույ­րը, որ Մառ­լե­նա­յի մոր հետ նույն հիմ­նար­կու­թյու­նում էր աշ­խա­տում, մի օր վա­րա­նե­լով ասել էր. □Եղ­բորս ու­զում ենք ամուս­նաց­նել: Գի­տեմ` սի­րուն, տան աղ­ջիկ­ներ ու­նես, գու­ցե մե­ծիդ հետ ծա­նո­թաց­նե՞նք□: Հա­ջորդ օրը տղա­մարդն անն­կատ կանգ­նել էր հիմ­նար­կու­թյան դռ­նե­րից քիչ այն կողմ` լի­ա­հույս` տես­նե­լու քրոջ պատ­մած այդ գե­ղե­ցիկ, հա­մեստ փե­րուն, և քրոջ պատ­մած­նե­րը չէ­ին հի­աս­թա­փեց­րել նրան: Առա­ջին վայրկ­յա­նից հաս­կա­ցել էր, որ իր կինն է լի­նե­լու այդ բո­լո­րո­վին ման­կա­հա­սակ աղ­ջի­կը: Այն­պես էր տար­վել, որ տա­րի­քա­յին տար­բե­րու­թյան մա­սին էլ էր մո­ռա­ցել: Մի­այն թե այդ օրը պա­տա­հա­կա­նու­թյան, թե ճա­կա­տագ­րի հեգ­նան­քով ոչ թե Մառ­լե­նա­յի մեծ քույ­րը, այլ Մառ­լե­նան էր մայ­րի­կի հա­մար բե­րել ընդ­միջ­ման ճաշ­ը: Թյու­րի­մա­ցու­թյու­նը պար­զե­լուց հե­տո տղա­մար­դը հրա­ժար­վել էր տես­նել ավագ քրո­ջը: Նա կան­խել էր որևէ բա­ցատ­րու­թյուն, խրատ, այն մա­սին, որ Մառ­լե­նան ըն­դա­մե­նը տասն­վեց տա­րե­կան է, իսկ ին­քը` քա­ռա­սուն, որ այս, որ այն: Ինչ­պես իր կյան­քում բո­լոր որոշ­ում­նե­րում վճ­ռա­կան էր, այդ­պես էլ այս ան­գամ չէր ընկր­կել: Սի­րա­հար­վել էր և վերջ: Այդ օրը Մառ­լե­նան էլ մինչ այդ չապր­ված զգա­ցո­ղու­թյուն­ներ էր ու­նե­ցել, թի­կուն­քով շոշ­ա­փել էր տղա­մար­դու հա­յաց­քը, մարմ­նով սար­սուռ էր ան­ցել: Հե­տո ու­րա­խու­թյամբ էր լսել շփոթ­ված ծնող­նե­րի զգուշ­ա­վոր խոր­հուր­դը` ան­տե­սե­լով նրանց գնա­լով ավե­լի աճող զար­ման­քը: Առանց երկմ­տե­լու էր ըն­դու­նել նաև հաս­տա­տա­կամ տղա­մար­դու քչա­խոս առա­ջար­կու­թյու­նը: Տր­վել էր կա­նա­ցի բնազ­դին, սի­րուն, հաղ­թա­հա­րե­լով անո­րոշ­ու­թյան վա­խը` թո­ղել էր Երևանը, ամուս­նու հետ գնա­ցել նրա փոք­րիկ քա­ղա­քի հար­մա­րա­վետ ամա­ռա­նո­ցը ու դարձ­րել էր այն դրախ­տա­վայր: Ծաղ­կեց­րել, լց­րել երե­խա­նե­րի ճի­չով, սի­րով ու խն­դու­թյամբ: Նա ան­սահ­ման ըն­տա­նե­կան, անս­պառ բա­րու­թյան աղբ­յուր էր: Ար­ժա­նի էր եր­ջան­կու­թյան, որ առանց ջանք թա­փե­լու ստեղ­ծում էր իր շուրջ ու լի­ու­լի վա­յե­լում էր:

Ամեն ինչ այն­քան խորհր­դա­վոր էր: Ճա­կա­տագ­րի խա­ղե­րը դեռ ման­կուց գրա­վում էին ինձ: Բայց տա­րի­քիս կար­ճա­տե­սու­թյամբ` կար­ծում էի պատ­մու­թյունն այս­քան է, այն կա­տար­յալ է ու  հա­վերժ: Չէի պատ­կե­րաց­րել, որ երբ մե­ծա­նամ, ամ­րո­ցը տուն էր դառ­նա­լու, բնա­կիչ­նե­րը` մահ­կա­նա­ցու­ներ, ար­քա­յա­դուստ­րը ամուս­նա­նա­լու էր բնավ ոչ ար­քա­յազ­նի հետ, իսկ ար­քա­յա­զուն­նե­րը….

— Գու­ցե հար­կա­վոր չէ՞ պատ­մել, մամ… չէ, պատ­միր, ու­զում եմ իմա­նալ` ին­չո՞ւ ձանձ­րա­ցավ, ինչ­պե՞ս է պա­տա­հում, որ հե­քի­ա­թը ավարտ­վում է, իսկ դղ­յա­կը վե­րած­վում է ուր­վա­կան­նե­րի ցուրտ ու մութ զբո­սա­վայ­րի:

— Դժ­բախ­տու­թյուն­նե­րը ձեռք ձեռ­քի տված, հա­մե­րաշխ եկան, ծվա­րե­ցին փթ­թած այ­գում: Ոչ ոք չհաս­կա­ցավ, թե ին­չո՞ւ ամեն առա­վոտ մի ծաղ­կած ծառ է չո­րա­նում այն­տեղ: Պա­ռավ տա­լե­րը հեր­թով, անն­կատ չոր ծա­ռե­րի ստ­վեր­նե­րը դար­ձան, յու­րա­քանչ­յու­րը հե­ռա­նա­լով` մի ան­հա­ջո­ղու­թյուն գու­ժեց: Հան­կար­ծա­մահ եղավ հայ­րը: Մեծ տղան, որ հոր ճա­նա­պարհն էր ընտ­րել, հա­վա­նա­բար չէր կա­րո­ղա­ցել հաս­նել հոր հե­ղի­նա­կու­թյանն ու պա­տու­հաս­նե­րով լի մի կյանք վաս­տա­կեց: Ար­քա­յա­դուստ­րը խր­ճի­թում հայտն­վեց, մի երե­կո՝ տուն­դար­ձի ճա­նա­պար­հին, նրան մի հա­մառ ու դա­տար­կա­բան երի­տա­սարդ գո­ղա­ցավ, այ­նինչ աղ­ջի­կը բո­լո­րից թա­քուն գե­ղե­ցիկ սեր էր երա­զում: Փոքր տղան… նրան Մառ­լե­նան հա­տուկ քնք­շան­քով էր սի­րում, բո­լոր հույ­սե­րը կա­պում էր նրա հետ:  Ուր­վա­կան տա­տիկ­ներն էլ յու­րա­հա­տուկ հո­վա­նա­վո­րու­թյամբ էին փայ­փա­յում տղա­յին, ձեռ­քից ձեռք էին փախց­նում: Այ, եթե մի քիչ էլ ապ­րե­ին, չէ­ին թույլ տա, որ հե­ծան­վով այդ­պես արագ սլա­նար  դե­պի չո­րա­ցած մա­ցառ­նե­րը, որոնք նրա աչ­քից լույ­սը գո­ղա­ցան: Մառ­լե­նան վա­տա­ռողջ էր, շատ էր հի­վանդ….

— Հիշ­ում եմ, միշտ էլ հա­բեր էր ըն­դու­նում, բայց դա անում էր մի տե­սակ անն­կատ, նշա­նա­կու­թյուն չտա­լով այդ առօր­յա սո­վո­րա­կան գոր­ծո­ղու­թյա­նը` մա­զե­րը սան­րե­լու, կամ լվաց­վե­լու պես… Մի՞­թե այդ­քան լուրջ էր:

…Հա­զիվ հի­սուն տա­րե­կան կդառ­նար հի­մա:

-Պատ­մում են` վեր­ջին օրե­րին մի­տում­նա­վոր չէր խմում դե­ղե­րը: Մառ­լե­նան այլևս ապ­րել չէր ու­զում, ասել էր` հոգ­նել եմ, ախ­պարկղն էր նե­տել դրանք:

Նա ծն­վել էր եր­ջան­կու­թյան հա­մար, ոչ պայ­քա­րե­լու, ոչ մա­քա­ռե­լու, ոչ էլ այս արևի տակ որևէ մե­կին որևէ բան ապա­ցու­ցե­լու հա­մար: Նրա անն­կատ ու փխ­րուն էու­թյու­նը անն­յու­թե­ղեն էր, վե­րա­ցա­կան` սի­րո, եր­ջան­կու­թյան անոր­սա­լի հաս­կա­ցու­թյուն­նե­րի պես: Սն­վում էր դրան­ցից  ու այլ իրո­ղու­թյուն­ներ չէր ճա­նա­չում: Չդի­մա­ցավ, չտա­րավ: Նրա գո­յու­թյան հա­մար մի­ակ հնա­րա­վոր մո­լո­րա­կը երա­զի պես անքն­նե­լի էր, բա­վա­կան էր մի­ջամ­տել ու պատ­րան­քի թևով անէ­ա­ցավ, փլ­վեց:

Այ­սօր դեկ­տեմ­բե­րի քսա­նինն է, քույրս առա­վո­տից գա­թա է պատ­րաս­տում: Ես դարձ­յալ լց­վում եմ կո­րուս­յալ դրախ­տի ցա­վով ու ափ­սո­սան­քով: Բայց խմո­րե­ղե­նի ախոր­ժա­լի բույրն իմ հիշ­ո­ղու­թյուն­նե­րում կեն­դա­նաց­նում է Մառ­լե­նա­յի վճիտ պատ­կե­րը, բոր­բո­քում նրա բու­խա­րու կրա­կը: Այր­վող փայ­տի ճար­ճատ­յու­նից ջեր­մա­նում է հո­գիս, տո­նը դառ­նում է տոն: Ու կր­կին մի շարք ին­չու­ներ են իմ առաջ կանգ­նում, որոնց պա­տաս­խան­ներն այլևս իմա­նալ չեմ ու­զում: