/ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ-ԱՆՏՈՆՅԱՆ «ԵՐԲ ԴՈՒ ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԵՍ»

ԱՆԱՀԻՏ ՄԱՐԳԱՐՅԱՆ-ԱՆՏՈՆՅԱՆ «ԵՐԲ ԴՈՒ ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԵՍ»

ԵՐԲ ԴՈՒ ՏԱՍՆՎԵՑ ՏԱՐԵԿԱՆ ԵՍ

(վիպակ)

 

ՏԵՏՐ ԱՌԱՋԻՆ

ՀԱՅՏՆՈՒԹՅՈՒՆ

 

Բարև, ես Անահիտն եմ: Չգիտեմ ինչու՝ որոշեցի գրի առնել այն ամենը, ինչ կատարվում է շուրջս: Ես նոր եմ դարձել չափահաս, և դա ինձ համար մեծ նվաճում է: Սկսելով ինձնից՝ այժմ չեմ կարող չխոսել մի մարդու մասին, ով իմ անբաժան մասնիկը դարձավ այն պահից, երբ առաջին անգամ հանդիպեցի նրան: Իմ պարուհի լինելը մեզ ծանոթացրեց: Որքան ինձ հիշում եմ, միշտ պարել եմ: Դրա մեջ մեծ ներդրում ունի պապս՝ Սերո՞ն(այդպես պաթետիկ նրա անունը հնչեցնում էին ընկերները՝ Ռազմիկ Պողոսյանն ու Վալտեր Թորոսյանը): Երբ չորս տարեկան էի, պապս որոշեց ինձ պարի տանել: Մայրիկիս ներկայությամբ նա անկեղծանում էր և ասում, թե աղջիկը պետք է պարուհի լինի ու ավելացնում, որ շատ է ափսոսում, որ իր երեխաներին ժամանակին պարի չի տվել: Պարզ հիշում եմ, թե ձեռքս բռնած՝ ո՞նց էր տանում պարուսույցի մոտ: Սրահը, որտեղ պարապմունքներն էին, թավ այգում էր (հիմա չգիտեմ՝ ի՞նչ շինություն է դրա տեղում): Պապս բնությունը շատ էր սիրում, բնաշխարհին մոտ մարդ էր: Սովորաբար ազատ ժամերին միասին զբոսնում էինք քաղաքային զբոսայգու սաղարթախիտ ծառերի միջանցքներով՝ արահետներով: Հետո նա սկսեց ուղեկցել ինձ մինչև պարապմունքների ընդարձակ սենյակը, որտեղ բազմաթիվ երեխաներ կային: Հիշում եմ պապիս մեծ ձեռքերը, որոնք ամուր բռնում էին թաթիկներս: Սիրում եմ նրա այդ ձեռքերը. և հիմա էլ զգում եմ դրանց ջերմությունը, ուժն ու ամրությունը: Եթե հետագա տարիներին իմ բնավորության մեջ ինչ-որ չափով կամք և տոկունություն է ձևավորվել, ապա, կարող եմ ասել, որ դա, առաջին հերթին, պապիս շնորհիվ է, նրա մեծ ձեռքերի ու իմ թաթիկների հաղորդակցության, որն ինձ համար այժմ առասպելական ծեսի իմաստ է ստացել:

Միշտ եղել եմ խմբի լավագույն պարողը: Անգամ մանկապարտեզում առանձնացել եմ բոլորից թե՞ պարով, թե՞ ակտիվությամբ, թե՞ գրական բառապաշարով: Դա էլ պապիս դաստիարակությունն էր: Ահա, անընդհատ հնչում, աղմկում է մեր հեռախոսը՝ դեռ խորհրդային տարիներից մնացած (վաղուց արդեն բջջայիններով ենք շփվում): Մայրս ընդհանրապես չի ուզում լսել զանգը և, իբր, չի էլ մտահոգվում մարտահրավերից: Գամված է գրասեղանին՝ տասնյակ գրքերով ծանրաբեռնված(նոր հոդված է մտմտում արևմտահայ գրականությունից կամ, հնարավոր է, դասախոսություն է գրում ռուս գրականությունից): Ուսումնասիրում է բանասիրական նյութերը, արևմտահայերեն բառերի բացատրություններ փնտրում գրաբարի բառգրքերում: Մի խոսքով, ժամանակ և րոպե չունի՝ կենցաղն ընկալելու: Պապս էլ, ինչպես միշտ, զբաղված է: Նա իրեն հանձնել է դասական բանաստեղծության հմայքին: Երիտասարդական խանդավառությամբ ընթերցում է Սերգեյ Եսենինի մոսկովյան բանաստեղծությունները, հատուկ շեշտում է Վահագն Դավթյանի թարգմանած ընտիր տողերը, առանձնացնում է գեղարվեստական պատկերները: Իմ տնային պարտականություններից է հեռախոսազանգերին պատասխանելը: Եվ ես, բնականաբար, թռչկոտելով մոտենում եմ աղմկարարին, վերցնում եմ ընկալուչը, առանձնահատուկ մեղմ շեշտադրությամբ ձևավորում պատասխանատվության զգացում ունեցող քարտուղարուհու հարցերը.

— Ալ-լո՞, ու՞մ եք ուզում: Ո՞վ է իմ խոսակիցը: Ի՞նչ հաղորդեմ պապիկիս:

Սա, իհարկե, պապիս վարվեցողության օրինակներից է: Նա վերաբերվում էր ինձ՝ ինչպես մեծահասակի և, հնարավոր է, այդպես էր իմ մեկ տարեկան հասակից: Նրա աչքում ես երբեք փոքր չեմ եղել: Դպրոց չէի գնում, նույնիսկ յոթ տարեկան չկայի, սակայն նրա շնորհիվ ամուր կանգնած էի ոտքերիս վրա, ինչպես չափահաս քաղաքացի: Ինքնուրույն մտածողություն դրսևորելու համար ինձ պակասում էր Սահմանադրության, Ազգային ժողովի, Եվրախորհրդի և Եվրամիության գործառույթների իմացությունը: Իմ նկատմամբ պապիս սերն անսահման ու անսպառ էր: Այդպես էր, որովհետև ընտանիքիս պահանջված անդամն էի, որի մի կողմում մայրս էր, մյուս կողմում՝ պապս: Եվ ուրիշը չէի երազում: Ես ամեն հարցում օժանդակում էի պապիս, որովհետև ընկալում էի նրա անչափ բարի սիրտը: Պապիս կարծիքով՝ մարդը երբեք փոքր չի լինում: Ըստ նրա՝ մարդ էակը ծննդյան պահից մեծություն է և արժանի է լավագույնի: Այդպիսի հումանիստն էր նա, այդպես ապրեց և այդպես էլ առանց չարության հեռացավ ինձնից:

Այդ խմբակում ես պարեցի չորս տարի: Դպրոցահասակ դարձա և մյուսների նման գնացի տառաճանաչ դառնալու: Մեկ տարի հետո մեր պարարվեստի դպրոցը փակեցին: Ուսուցչուհիս մեկնեց Ռուսաստան(հարկադրված միգրացիա էր), բայց շատ չանցած՝ ես իմացա նրա մահվան մասին: Երրորդ դասարանում, երբ արդեն տարիքիս անհրաժեշտ հմտություններն ունեի, որոշեցի նորից պարի խմբակ հաճախել: Այն, սակայն, ինձ դուր չեկավ: Այդ խմբակից դուրս եկա: Կոլորիտ և նրբագեղություն չկար: Դրանից հետո երկար ժամանակ անցավ: Երբ տասնհինգ տարեկան էի, երկու ինձ շատ մտերիմ ընկերուհիների՝ Արփիի և Հեղինեի հետ որոշեցինք շարունակել պարը: Միասին ընդունվեցինք մշակույթի կենտրոնի համապատասխան բաժինը: Այդ տարիքային խմբում մենք առաջինն էինք: Պարուսույցը՝ Կլարան, մեզ շատ դուր եկավ: Մեկ ամսվա ընթացքում փոքրիկ գրավիչ խումբ ստեղծեց՝ տասը հոգուց բաղկացած: Կլարան որոշեց ժամանակակից պար բեմադրել: Սկզբում դժվար էր, բայց մենք ջանք չէինք խնայում: Մեկ ամսից մեր բեմադրությունը պատրաստ էր: Մի քանի անգամ ելույթ ունեցանք տեղի կենտրոնում, ինչը բավականին տպավորիչ էր: Եկավ ամառը: Լիարժեք վայելում էինք արձակուրդները: Պարի դասերը պիտի շարունակվեին սեպտեմբերից, բայց Կլարան զգուշացրել էր, որ մինչ այդ՝ օգոստոսին, երեք օրով նոր բեմադրությամբ մեկնելու ենք մերձքաղաքային ճամբար՝ ելույթի: Ամառը դպրոցականներիս կուռքն ազատությունն է. դոգմատիկ դասեր չկան, արհեստական կեցվածքներով ուսուցչուհիներ ևս: Ես ամառային արձակուրդները սիրում եմ, քանի որ ամեն տարի կապուտաչյա Սևան ենք մեկնում լավ կազդուրվելու: Այս տարին էլ բացառություն չէր: 2010 թվականի օգոստոսին ես ու մայրս գնացինք ձերդ մեծություն Սևան: Այստեղ մեզ սպասում էին Հայաստանի գրողների միության հանգստյան տանը, որի հյուրասեր հարկի ներքո հանգրվանել էին անգամ Ավետիք Իսահակյանը, Վահագն Դավթյանը, Հրանտ Մաթևոսյանը, Լևոն Խեչոյանը, էլի շատ տաղանդավոր գրողներ, որոնց բոլորին պապս պաշտամունքի աստիճան մեծարում էր, որովհետև ինքն էլ քնարական բանաստեղծ էր: Երբ դեռ փոքր էի, պապիս հետ էի մեկնում հանգստի: Բայց արդեն երկրորդ անգամն էր, որ ես ու մայրս էինք ուղևորվում արևահարվելու: Ես չէի էլ մտածում, թե ինչո՞ւ էր այդպես: Ես չէի հասկանում, որ իմ հարազատը ծերացել էր: Չէի էլ պատկերացնում, թե դա ի՞նչ է նշանակում իմ ու մայրիկիս հետագա կյանքի հանար…

Այս անգամ մեր մեկշաբաթյա հանգիստն ընդհատվեց մի շարք խոչընդոտների հետևանքով: Մենք տուն վերադարձանք ավելի շուտ, քան նախատեսել էինք: Բանն այն է, որ գեղեցիկ պարել իմանալն ու հմայիչ արտաքին ունենալը միշտ չէ, որ օգնում են ինձ: Առանց նախապայմանների՝ ես հայտնվում եմ շատերի ուշադրության կենտրոնում: Աղջիկներն ինձ տանել չեն կարողանում, որովհետև, կարծեմ, խանդում են: Այս տարի Սևանում ընկերներ ունեցող աղջիկներ կային, որոնց անհանգստացնում էր իմ նկատմամբ ցուցաբերված հարգանքը, նրբանկատությունը: Մայրս լարվում էր դեպի իմ նորաթուխ երիտասարդությունը դրսևորված անակնկալ հետաքրքրությունից: Նա որոշեց վերադառնալ ծովային հանգստից ոչ թե յոթերորդ, այլ չորրորդ օրը: Լողափին իմ ձեռքից նա հանգիստ չուներ: Ասում էր, որ չի կարող ստիպել, որ չլողամ և չի կարող ստիպել, որ չսիրահարվեն: Օգոստոսի 11-ի առավոտյան մեզ դիմավորեց սրարշավ ավտոմեքենան, և մենք Սևանից ուրախությամբ տեղափոխվեցինք քեռուս տուն, որը գտնվում է սահմանամերձ Տավուշի գեղատեսիլ գյուղերից մեկում: Պապս արդեն այնտեղ էր և մանր-մանր խնամում էր այգին՝ խնձորնինե-րը, տանձենիները, նռենիները, թզենիները, դափնու փարթամ տերևով զարդարված բարձ-րադիր ծառատեսակները: Երևի ես էլ նախընտրեի այգեպան լինել, եթե չշտապեի: Մի քանի օր անց՝ օգոստոսի 14-ին, ծննդյանս օրն էր՝ 16-ամյակը: Առանց այլևայլության` շտապում էի տուն՝ ժամանակ չկորցնելով թուզ ու տերևի վրա: Շատ եմ սիրում եմ ծննդյանս օրերը, բոլոր տարիների, մեկ առ մեկ՝ առանց բացառության: Ամեն տարի սրտատրոփ սպասում եմ թիվ 14-ին: Բարեբախտաբար, ճիշտ ժամանակին հասանք մեր նոր բնակարան, որը պապիս նախաձեռնությամբ էր գնվել: Պատրաստվեցինք խնամքով և սիրալիր ընդունեցինք հյուրե-րիս: Նրանց ցուցակում կային դասարանի աղջիկներից, մի քանի բակային ընկերուհիներ և, իհարկե, պարի խմբի աղջիկները: Այստեղ էր նաև ինձ համար շատ կարևոր մի կին՝ տիկին Լուսինեն, ով մեր վարսավիրն էր և ժամանակի ընթացքում այնքան մտերմացավ, որ, կարելի է ասել, մորս համար քույր էր, ինձ համար՝ մորաքույր: Լավ ժամանակ անցկացրինք, ի սրտե ուրախացանք: Հրաժեշտից առաջ պարի խմբի աղջիկներից մեկն ասաց, որ հաջորդ օրը մեկնելու ենք ճամբար: Եվ մորս հարցրեց՝ արդյոք ես գնալո՞ւ եմ խմբի հետ, թե՝ ոչ: Ես վս-տահ էի, որ մայրս միանշանակ կարգելի՝ նկատի ունենալով սևանյան օրերի փորձը: Նոր շր-ջապատում իմ նկատմամբ անսպասելի չափերի ուշադրությունը նրան դեռ սարսափեցնում էր: Չսխալվեցի: Մերժեց: Շատ տխրեցինք: Հատկապես՝ ես, Արփին ու Հեղինեն: Ախր, նման տեղեր մենք միասին էինք գնում: Չնայած մորս կտրուկ պատասխանին՝ չհուսահատվեցինք և որոշեցինք, որ մինչև առավոտ դեռ կփորձեմ վստահություն ներշնչել նրան: Մեզ փրկեց այն հանգամանքը, որ այդ օրը տոն էր, և, դրանից օգտվելով, ճիշտ է, որոշ դժվարությամբ, բայց կկարողանայի նրա սիրտը փափկեցնել: Գիտեի, որ մայրիկիս միակ թուլությունն եմ(անգամ գրքերից առաջ եմ), նրա աքիլլեսյան գարշապարն եմ: Դա ինձ հայտնի էր ման-կուց: Բախտս բերեց, որ ճամբարում չէինք գիշերելու, անհարմարություններ չէին լինելու: Առավոտյան 10-ին գնալու էինք և երեկոյան 10-ին՝ վերադառնալու: Առավոտյան ես արթնա-ցա և սկսեցի պատրաստվել: Մայրս, տեսնելով, որ նախապատրաստվում եմ, ասաց, որ դեռ այնքան էլ համոզված չէ, թե իմ ուղևորության հարցում հաստատամիտ է: Ես ամեն կերպ փորձեցի նրան լրջմիտ պատասխաններ տալ և ամուր պահել իր որոշման մեջ: Եվ դա ինձ հաջողվեց:

Ինչպես ընկերուհիներս, այնպես էլ ես, սիրում եմ գեղեցիկ հարդարվել: Միշտ հետևում եմ արտաքինիս: Մազերիս նախորդ օրվա գեղեցիկ հարդարանքը պահպանված էր: Դա ինձ շատ էր ուրախացնում: Մազերս գեղեցիկ գանգրացված և նրանց մի մասն էլ աջ կողմից հյուսված էր: Հագուստի ընտրության հարցում այնքան էլ չդժվարացա, քանի որ պետք է հագնեինք սև տաբատ, սև բլուզ, նույն գույնի կոշիկներ, որոնք նախատեսված էին պարելույ-թի համար: Իհարկե, սրանից բացի, մի քանի զգեստներ էլ իմ ճաշակով վերցրեցի: Գրեթե պատրաստ էի, երբ լսվեց Արփիի ձայնը: Ինձ ու Հեղինեին բարձր ձայնով կանչում էր(մենք նույն շենքում էինք բնակվում, իսկ Արփին՝ հարևան շենքում): Արփիի ձայնը լսելով՝ մորս համբուրեցի և շտապեցի դուրս: Ընկերուհիներս արդեն նրա հետ բարեհամբույր զրուցում էին բակից: Ես միացա նրանց, և միասին հրաժեշտ տվեցինք Տիգրան Մեծի 79 շենքին: Ինձ բացարձակ երջանիկ էի զգում, անբացատրելի մի թեթևությամբ էի լցված: Եվ թվում էր, որ երեքս էլ նույնն էինք զգում:

Մշակույթի կենտրոն հասանք ժամանակին, երբ գրեթե բոլորը եկել էին: Կային այլ խմ-բերի երեխաներ ևս: Նրանցից շատերին չէինք ճանաչում, և ուղևորությունն էլ մեզ չմտեր-մացրեց: «Ուղեծիրե Ճամբարը քաղաքի ձախ եզրին էր՝ թավ անտառում, շրջապատված Լո-ռու հարուստ բուսականությամբ: Ճանապարհը քարքարոտ էր, ոչ բոլոր մեքենաներն էին հաղթահարում այն: Շատ գեղեցիկ կամրջակով սկսվում էր ճամբարային հանրապետության ինքնվար տարածքը, կարելի է ասել, ամրոցը: Երբ տեղ հասանք, ճամբարականները հա-մախմբված մեզ էին սպասում: Առաջին հայացքով նկատեցի, որ շատ են փոքրահասակները, իսկ իմ տարիքայինները ոչնչով հետաքրքիր չթվացին(նախապես գիտեինք, որ նրանց մե-ծամասնությունը ծագումով գյումրեցիներ են): Մեզ՝ ընկերուհիներիս, ըստ տարիքի, տարբեր ջոկատներում ընդգրկեցին: Ինձ, Արփիին ու Հեղինեին, փաստորեն, տարբեր ջոկատներ բա-ժին հասան: Դա մեզ, մեղմ ասած, չէր ուրախացնում: Ես երրորդ ջոկատից էի և ստիպված էի որոշ ժամանակով հեռանալ ընկերուհինեիցս, ապա մեր գալստյանը նվիրված միջոցառ-մանը հետևել անծանոթների հետ: Միջոցառումը մեկնարկվեց ճամբարի պետի ողջույնի խոսքով: Նա ինձ վրա վատ մարդու տպավորություն չթողեց: Ես լսում էի նրա խոսքը, միա-ժամանակ հետազոտում շրջապատս: Հանկարծ նրա՝ ճամբարի պետի թիկունքում գտնվող երաժշտական կենտրոնի մոտ նկատեցի առաջին հայացքից համակրելի մի տղայի: Հա-յացքս սառավ: Անսպասելի հետաքրքրություն զգացի դեպի նա: Անկեղծ ասած, այնպես չէր, որ երբևէ հմայիչ տղա չէի տեսել, բայց այս մեկի պահվածքի մեջ առինքնող բան կար, որն ինձ գրավեց: Սևահեր էր, թիկնեղ, երկար գեղեցիկ ոտքեր ուներ (ոտքերն ինձ համար մար-դու կառուցվածքի ամենակարևոր մասերից են, և միշտ ուշադիր եմ դրանց հանդեպ. սլա-ցի՞կ են, շեղվածք չունե՞ն, երկա՞ր են կամ մարզվա՞ծ են): Նայում էի շուրջս և երբեմն էլ աչ-քիս ծայրով՝ անծանոթ տղայի կողմը, բայց շատ զգույշ, որ ինձ չնկատի: Մտածում էի, թե ին-չո՞՝ւ է կանգնել այդտեղ և հասկացա, որ թերևս այս միջոցառման դիջեյն է: Այն, որ մյուսները կանգնած էին շարքերով, իսկ նա առանձին էր, տեսողական էֆեկտ էր ստեղծում, առանձ-նացնում նրան: Ես անհամբեր սպասում էի, թե, ի վերջո, ե՞րբ է գալու մեր խմբի ելույթի ժա-մանակը: Կլարայից հարցրի, թե ե՞րբ պիտի պարենք: Նա պատասխանեց, որ շուտով՝ տան-տերերի պարային խմբի ելույթից հետո: Հետաքրքիր էր՝ լա՞վ էին պարելու այս խմբում: Պարզվեց, որ՝ ոչ: Առաջին վայրկյանից չհավանեցի նրանց տարազները, որոնք մուգ կարմիր գույն ունեին և կարծես այդքան էլ մաքուր չէին: Թե՞ աղջիկները, թե՞ տղաները համակրելի չէին: Նրանց թռչկոտումը, որ պար էին անվանում, թող խիստ չհնչի, ինձ համար ծիծաղելի էր: Վերջապես եկավ մեր ելույթի պահը: Կլարան ձայնասկավառակը տվեց Նրան: Պարի ժամանակ ես կանգնած էի խմբի առջևում՝ կենտրոնական՝ ամենադիտարժան մասում (ան-կեղծ ասած, դա ինձ շատ էր դուր գալիս, և մինչևիսկ փոքր-ինչ հպարտանում էի): Պարն սկ-սում էինք հանդիսատեսին մեջքով կանգնած, որը հնարավորություն տվեց մի քանի ակն-թարթ դիտելու Նրան: Նա ձայնասկավառակը միացրեց ու գնաց: Մի պահ խուճապի մատն-վեցի, մտածեցի, որ հնարավոր է հեռանա և մեր համարը չտեսնի, բայց հետո մի թաքուն ներքին ձայն հուշեց ինձ, որ նա անպայման կնայի: Այժմ արդեն պարում էինք: Կարծես մեծ տպավորությություն էինք թողնում ներկաների վրա: Թվում էր՝ բոլորը քարացել են: Դա հա-ճելի էր, ուժ և ինքնավստահություն էր ներշնչում մեզ, զգում էինք որակով արված գործի մեծ նշանակությունը: Ահա ավարտվեց բեմադրությունը: Ես նայեցի ձախ: Չգիտեմ ինչու՝ ինձ թվաց, որ Նրան այդ կողմում կտեսնեմ: Մինչդեռ մարդկանց բազմությունը թույլ չտվեց առանձնացնել որևէ մեկին: Միշտ իմացել եմ արժանիքներս, և դա հպարտություն է եղել ինձ համար: Մինչդեռ այդ տղայի նկատմամբ ունեցած հետաքրքրությունս սկսել էր խաթարել մինչև այժմ հավատարմագրած սկզբունքներս:

Րոպեներ անց մեզ տարան յուրաքանչյուր ջոկատի համար նախատեսված առանձին շինություն: Ներքևում ընդարձակ ճաշարանն էր: Աղջիկներն ու տղաները տարբեր սենյակ-ներում էին: Ինձ համար չափազանց անսովոր էր ամեն ինչ: Գնացի աղջիկների մոտ: Չէի կարող չնկատել, որ տարօրինակ հայացքներով էին նայում ինձ, ուզում էին հասկանալ, թե ի՞նչ եմ ներկայացնում ինձնից՝ ըստ էության: Ինձ զգում էի, ինչպես Մաուգլին կապիկների շրջապատում, որոնք չռված աչքերով ուսումնասիրում են անհայտ կենդանակերպին: Իրերս տեղավորեցի և շտապեցի դեպի դուռը: Ուզում էի գնալ Արփիի և Հեղինեի մոտ: Դեռ դռանը չհասած՝ նրանք ներս մտան: Ախ՜, ինչպիսի՞ հարազատություն զգացի՝ ծանոթներիս տեսնե-լով: Շատ եմ սիրում ընկերուհիներիս: Բազում հիշողություններ ունեինք դեռ մանկուց: Չորս կամ հինգ տարեկան էի, երբ հանդիպեցինք: Առանց խոսքի էլ հասկանում էինք իրար: Չնա-յած հաճախ վիճում էինք: Բայց գժտված լինելը հիմնականում երկար չէր տևում: Այնպես էր ստացվել, որ երեքիս տանն էլ մյուսներց իրեր կային, ու ամեն անգամ վեճից հինգ — վեց ժամ անց զանգում էինք իրար, հետ պահաջում մեր իրերը: Հարցն այն չէ, որ մեզ իրեր էին պետք, այլ այն, որ դա առիթ էր հանդիպելու և, միգուցե, հաշտվելու համար: Ընդհանուր առմամբ, առիթները չէին նպաստում հաշտվելուն, ընդհակառակը, մեզնից ոչ մեկը չէր խոստովանում իր սխալը, անգամ ավելի էր սրում իրավիճակը: Երբ ընդհարվում էինք, կարող էինք միմյանց մասին չար խոսել, անգամ եթե այդպես չէինք մտածում: Հետաքրքիր էր մեր հաշտվելը: Հիշ-ում եմ, որ երբ զգում էի, որ արդեն շատ եմ կարոտել ու այդպես չի կարելի շարունակել, խա-նութից մի տուփ շոկոլադ էի գնում և ուղղվում Հեղինեենց տուն: Բացում էր դուռը ու ինձ տեսնելով՝ շատ ուրախանում: Գրկում էինք իրար, համբուրվում: Նա կանչում էր Արփիին ու խոստովանում էինք, որ շատ ենք ափսոփում ամեն ինչի համար: Այդ պահերը չափազանց հուզիչ ու հաճելի էին: Մենք ներողություն էինք խնդրում իրարից ու էլի երջանիկ ապրում մի-ասին: Մի խոսքով, մեզ շատ բաներ էին կապում իրար:

Երեքով իջանք Կլարայի մոտ: Նա ասաց, որ կարող ենք մինչև ժամը երկուսը դրսում մնալ, ծանոթանալ ճամբարականների հետ, իսկ 14:30-ին պիտի լինենք ճաշարանում: Բացի ջոկատների չորս շենքերից (որոնք հեռվից դիտողին աստիճանաձև էին երևում, իսկ մոտի-կից պարզվում էր, որ շինությունները միմյանցից քսան մետրի հեռավորություն ունեն)՝ ճա-մաբարի տարածքում կային ամառային երկու օթյակներ: Մեկը առաջին ջոկատի նեքևի մասում էր, մյուսը՝ երկրորդ և երրորդ ջոկատների միջև: Մի վոլեյբոբոլի ցանց կար և էլի մի քա-նի փոքր շենքեր, որտեղ՝ թենիսի սեղան, գնդակներ և սպորտային այլ իրեր: Տեսանք նաև, որ աղջիկները վերին օթևանում են և որոշեցինք միանալ նրանց: Այս ընթացքում աղոտ կեր-պով նկատեցի Նրան, ում ենթագիտակցորեն փնտրում էի: Նա վոլեյբոլ էր խաղում: Մի պահ մտածեցի աղջիկներին առաջարկել՝ նրանց միանալ, բայց ինձ հավաքեցի: Վճռեցի լռել: Հենց այդ րոպեին Արփին ասաց.

Արփի – Երեխե՞եք, հլը՞, նայե՞ք, էն ի՞նչ սիրուն տղա յա էնտեղ:

Հեղինե — Ո՞րը, Արփի՞:

Արփի — Է՞ն, որ վոլեյբոլ ա խաղում:

Ես — Բայց բոլորն էլ վոլեյբոլ են խաղում:

Արփի — Էէ՞է, շոռծիկո՞վ, սև մազերո՞վ, ա՞յ, է՞ն տղեն (գլխով ցույց տալով Նրա կողմը).

Հեղինե — Ա՞՞, պարզ ա: Ըհը՞, սիրո՞ւն ա:

Ես անակնկալի եկա, երբ հասկացա, որ Արփին սկսում է համակրել իմ ընտրյալին:

Ես — Արփի՞, լավ, էլի՞, ես ոչ մի սիրուն բան չտեսա: Հակառաակը, ոչ էլ սիրուն ա: Հետո էլ մի՞ մոռացիր, որ դու Դավիթին ես սիրում ու ավելի լավ է, աջ ու ձախ մի՞ նայիր:

Արփի-Դավիթի մասին մի՞ հիշեցրու: Ես հենց էս պահից ոչ մի Դավիթ չեմ ճանաչում: Եկեք գնանք իրանց մոտ՝ խաղը նայելու:

Ես — Ոչ մի դեպքում: Էդ էր պակաս, որ զգային՝ իրենցով ենք հետաքրքրված:

Հեղինե — Ճիշտ ա ասում Անահիտը: Ինչի՞ պիտի գնանք իրանց մոտ: Մենք. ավելի լավ ա, գնանք աղջիկների մոտ, հե՞նա, վերևում նստած են:

Ես — Ըհը՞, վե՞րջ, երկու՝ կողմ, մեկ՝ դեմ: Մենք հաղթեցինք: Էնպես որ, Արփի՞, արի՞, արի՞, գնացի՞նք:

Արփին դժգոհելով եկավ մեր ետևից: Մենք նստեցինք օթյակում ու սկսեցինք անորոշ-ա-նորոշ զրուցել: Ծանոթացանք տարբեր ջոկատայինների հետ: Փաստորեն, երկու տղաներ կային, որոնց չէինք ճանաչում: Այդպես էլ չիմացանք՝ ո՞ր խմբակից են: Զրույցի ընթացքում ես մտածկոտ էի: Ինձ վշտացրել էր այն փաստը, որ Արփին սկսել էր տարվել Նրանով: Միակ ելքը, ինձ թվում էր, Արփիին ապակողմնորոշելն էր, որ, իբր, Նա բոլորովին էլ հիանալի չէ: Մինչ ես խորհում էի, Արփին ասաց.

Արփի — Էրեխե՞ք, կուզե՞ք վոլեյբոլ խաղանք: Հե՞նա, ներքևում խաղում են, էկեք մենք էլ միանանք նրանց:

Ես — Ի՞նչ ես ասում, Արփի՞: Էնտեղ աղջիկ չկա, բոլորը տղաներ են: Սիրուն չի, որ մեր ծանր տեղը թեթևացնենք, գնանք տղաների հետ խաղալու:

Արփի — Չէ՞, Անահի՞տ: Համ էլ մենք մենակ չենք, մեր խմբի տղաներն էլ մեզ հետ են: Իրանք կարան սկզբից գնան, հետո էլ՝ մենք:

Հեղինե — Ճի՞շտ ա:

Ես — Ես չեմ ուզում:

Արփի — Ո՞նց էիր ասում. հաա՞, երկուսը՝ մեկի դեմ: Մե՞նք հաղթեցինք:

Մեր ջոկատի տղաներն իջան ներքև ու միացան խաղացողներին: Մի քանի րոպե հետո էլ մենք իջանք: Արփին՝ առջևից, հետո՝ Հեղինեն ու ես: Շատ էի ուզում Նրան մոտիկից տես-նել, բայց Արփիի խանդավառությունն ինձ կաշկանդում էր: Ընկերուհիս ժպիտով նայեց Նրա կողմը: Եվ մի քանի վայրկյան նայում էր Նրան: Նա դա չէր նկատում: Ես, ընդհակառակը, աշխատում էի բոլորովին հայացք չգցել վրան: Չնայած, ի՞՞նչ խոսք, հեշտ չէր: Հայտնությու-նից կտրվելով՞ Արփին վերջապես եկավ, բռնեց իմ ու Հեղինեի ձեռքը, տարավ փայտյա նս-տարանին նստելու:

Արփի — Էրեխե՞ք, նստե՞ք: Հլը՞՞, ի՞նչ լա՞վն ա:

Ես — Արփի՞, բայց ի՞նչ անճաշակ դուրս եկար դու: Ի՞նչն ա սիրուն, ասա՞՝ իմանա՞նք:

Հեղինե — Էլ մի՞, հա՞, Անահի՞տ: Տեսնո՞ւմ ես, որ լավն ա: Ինչի՞ ես հակառակ բաներ ասում: Արդեն ինչ-որ կասկածելի ես քեզ պահում:

Ես — Ե՞ս եմ կասկածելի պահում: Արփիին նայիր, սիրուն տղա տեսավ, Դավիթին մոռա-ցավ:

Հեղինե — Ի՞նչ ասացիր: Սիրու՞ն: Բա նոր ասում էիր՝ լավը չի՞, սիրուն չի՞:

Արփի — Անահի՞տ: Հա՞, էլի՞, ճիշտ ա Հեղոն ասում: Աչքիս մի բան կա…

Ես — Է՞, էրեխե՞ք, բառերիցս մի կառչեք: Պատահաբար ստացվեց:

Արփի — Վաա՜յ, ես հեսա կմեռնեմ: Նայեք, մայկեն ա հանում:

(Ես խուճապի մատնվեցի ու որոշեցի չնայել):

Արփի — Վաա՜յ, մամա՞ ջան, ի՜նչ սիրուն ա: Պահեք ինձ, ես հեսա կընկնեմ:

Ինձ ասում էի՝ Անահիտ չնայես, Անահիտ չնայես, Անահիտ չնայես, բայց… Նա իսկա-պես շատ գեղեցիկ էր: Թիկնեղ, մարզված ուսերով: Մի քանի վայրկյան հիանում էի, մինչև լսեցի Արփիի մյուս բառերը:

Արփի — Էրեխե՞ք, դուք ինձ կորցրիք: Վե՞՞րջ, ես սիրահարվեցի: Ի՞նչ սիրուն ուսեր ունի: Պատկերացնում եմ, որ ինձ հանկարծ գրկի, կարող ա ուշաթափվեմ:

Արփին բարձրաձայն ասում էր այն, ինչը ես մտովի էլ կամաչեի պատկերացնել: Իսկ այդ ընթացքում Հեղինեն նայում էր այլ ուղղությամբ: Նայում էր համակրելի տղայի, որը շա-գանակագույն մազեր ուներ ու կանաչավուն աչքեր: Երբ նայեցի այդ տղայի կողմը, մտածե-ցի, որ Հեղինեի հետ գեղեցիկ զույգ կլինեն: Հեղինեն էլ ունի բաց շագանակագույն մազեր, ծովի պես կապույտ աչքեր, սպիտակ մաշկ: Արտաքինով համապատասխանում էին: Բայց ինձ ամենից շատ հետաքրքրում էր, թե մեզնից ու՞մ կհավանի Նա: Ի՞նձ թե՞ Արփիին: Արփին երեքիցս բարձրահասակն էր՝ մուգ շագանակագույն մազերով, խոշոր, սև աչքերով, գեղեցիկ կազմվածքով, սպիտակ մաշկով: Շուրթերի և քթի միջև խալ ուներ: Իսկ ես… ես Արփիից մի քիչ կարճ, շագանակագույն միջին չափի մազերով, փոքրիկ քթիկով, բաց շագանակագույն աչիկներով, նուրբ շուրթերով ու շատ գեղեցիկ կազմվածքով աղջնակ եմ: Չգիտեի՝ Նա մեզ-նից ո՞ւմ կհավանի: Գիտեի, որ շատ հմայիչ եմ, բայց ընկերուհիներիս էլ էի համարում գեղե-ցիկ աղջիկներ: Համենայն դեպս, ես Նրա փոխարեն լինեի, ինձ կհավանեի: Թեկուզ նրա համար, որ ես էի այդպես ուզում: Ա՞յ,այդպես խորացել էի մտածմունքներիս մեջ, երբ Արփին ասաց.

Արփի — Տենաս անունն ի՞նչ ա:

Ու, իսկապես, շատ կարևոր էր նրա անունն իմանալ: Ինչպե՞ս մինչև հիմա չէի մտածել այդ մասին: Ես նաև կարծում էի, որ Նա միամիտ չէ և հատուկ է հանել իր սպորտային վեր-նազգեստըը, որպեսզի տպավորություն գործի պարուհիներիս վրա: Ինձ համար դա նույ-նիսկ շատ պարզ էր: Մի քանի րոպե վոլեյբոլ խաղալուց հետո Նա գնաց: Ես փորձում էի ար-տաքուստ անտարբեր դրսևորել ինձ: Կարծում էի՝ վատ չէր ստացվում: Նրա կողմն ընդհան-րապես չէի նայում, և դա խանգարում էր հասկանալ, թե ինչպե՞ս է վարվում, ինչպե՞ս է նայում կամ գուցե ընդհանրապես չի՞ նայում մեր կողմը: Արփին այս հարցում ուղեցույց էր ինձ համար: Հետո ես նկատեցի, որ Նա բոլորի հետ հավասար չի շփվում: Անմատչելիություն, ինքնավստահություն ունի, և դա ինձ հրապուրում էր: Մեր միջև վարքագծի ընդհանրություն էր առաջ գալիս:

Արփի — Գնաց… Էկեք գնանք, փոխվենք, սիրունանաք ու ճաշի ժամն ա, արդեն ուշ ա:

Հեղինե — Էկե՞ք, բայց ի՞նչ կարելի ա հագնել:

Ես — Հե՞ղ ջան, էդ ոչ մեկս չգիտի:

Կատակիցս ուրախացած՝ գնացինք փոխվելու: Բայց քանի որ արդեն բավականին ուշ էր, մեզ թույլ չտվեցին զգեստափոխվել: Ստիպված էինք առանց հարդարվելու ճաշարան գնալ: Միայն հասցրեցինք լվացվել և մեզ մի քանի րոպե հայելու մեջ նայել: Դա շատ տխուր էր, որովհետև սիրում էինք հայելում մեզ երկար ուսումնասիրել: Տեղ հասանք այն ժամանակ, երբ գրեթե բոլորը ներսում էին: Երբ մտանք, զգացի, որ ներկաները մեզ էին դիտում, և աջ կողմում Նրա հայացքն էլ նկատեցի: Ինձ էր զննում: Օգտվելով առիթից, որ ուշադրության կենտրոնում եմ, սկսեցի ոչ ոքի չնայել ու հասկացնել, թե ի՞նչ ինքնավստահն ու ինքնագոհն եմ ես, որ աչքերի կոնտակտից հրաժարվում եմ: Մեր սեղանը ճաշարանի հենց կենտրոնում էր: Ես նստեցի մեջքով դեպի Նրա կողմը: Չէի ուզում անգամ մի աննշան կասկած հարուցել, թե ի՞նչ կա մտքումս: Ճաշից հետո մեզ ասացին, որ առաջիկա երկու ժամը հանգստի համար են, և պետք է ջոկատի շենքերում մնալ, ժամանակը կարդալով, գուցե, քնելով անցկացնել: Նաև առաջարկեցին ընթերցել օրվա ռեժիմը, որը փակցված էր ջոկատների շենքերի պատերին: Մենք ջոկատավարներից թույլտվություն խնդրեցինք այդ ընթացքում դրսում լինելու հա-մար: Նրանք պատասխանեցին, որ կդիմեն ճամբարի պետին և մեզ տեղյակ կպահեն: Սա-կայն մինչև ճշտելը խնդրեցին բարձրանալ ջոկատներ և սպասել: Երեքս բաժանվեցինք և պայմանավորվեցինք քիչ հետո հանդիպել: Վերցրի իրերս, որ գնամ հագուստս փոխելու, իսկ երբ մտա հանդերձարան, տեսա, որ մեր ջոկատի մեծ մասն արդեն վաղուց ներսում է: Դուռը բացելուն պես բոլորն ինձ նայեցին: Հետո սկսեցին հարցեր տալ: Հարցնում էին անունս, տարիքս: Բայց պատասխաններիս սառը լինելն այլևս թույլ չտվեց նրանց՝ այլ հար-ցեր ուղղելու: Այդպիսով լրագրողների հետ «պրեսկոնֆերանսնե ավարտվեց առանց միջադե-պի: Իսկ երբ ուզում էի հանվել, զգացի, որ ներկաների ուշադրությունն ուժգնացավ: Որոշեցի չզգեստափոխվել և ասացի, որ դա կանեմ մի փոքր ուշ: Պատճառաբանեցի, որ վախենում եմ, թե մեկն ու մեկը պատուհանից հանկարծ կնկատի ինձ: Հավաքվածները շատ վշտացան, որովհետև ուզում էին թերություն տեսնել ու հոգով-սրտով խաղաղվել: Իրադրությունը չն-պաստեց դրան: Թեև մյուս կողմից, հանուն ճշմարտության ասեմ, որ ավելի լավ ստացվեց: Զգեստներս հանելու դեպքում՝ նրանք ինձ ավելի կնախանձեին: Համոզված եմ, որ թույլ սեռի ներկայացուցիչները չեն ներում գեղեցիկների գեղեցկությունը, խելացիների խելքը, հաջո-ղակների հաջողությունը: Դուրս եկա հանդերձարանից՝ ճամբարական աղջիկների ապս-տամբ հայացքների պատրաստ հայացքների միջից: Ընկերուհիներս սպասում էին ինձ: Նրանք զարմացան, երբ տեսան նույն հագուստով եմ: Ես պատմեցի գլխովս անցածը: Նրանցից իմացա, որ ընկեր Արթուրը մեզ չի արգելել դուրս գալ: Իրերս թողեցի անմիջապես մահճակալի վրա: Դուրս շտապեցի: Կարդացի դռան վրա փակցված ռեժիմը: Շատ զարմա-ցա, որ գնդակ խաղալու համար հատուկ ժամ էր նախատեսված: Մնացած ժամերին տա-բո՞ւ էր խաղալը… Հետո կարդացինք Ճաշի ժամերը ու մի շատ ծիծաղելի բառի հանդիպե-ցինք՝ հետճաշիկ…

Ես — Հետճաշիկն ի՞նչ է (ծիծաղելով):

Արփի — Ի՞նչ: Հետճաշի՞կ…

Հեղինե — Վաա՜յ, հետճաշի՞կ: Հետճաշի՜կ, հետճաշի՜կ:

Ես — Լավ, գոնե, հետճաշ, հետճաշիկը ո՞րն է: Սրանից հետո ով դուրս չգա խաղալու, նրան հետճաշիկ եմ անվանելու:

Այսպես ծիծաղով՝ դուրս էինք գալիս ջոկատի շենքից, երբ երկու աղջնակ, կանգնած աստիճանների մոտ, մեզ անուշ-անուշ ժպտացին: Երբ հասանք նրանց, միաձայն ասացին.

— Դուք այսօր շատ գեղեցիկ եք:

Հեղինե — Վա՜յ, ապրեք, պուճուրիկնե՞ր: Ի՜նչ անուշն եք:

Ես — Դուք էլ այսօր շատ սիրունիկ եք:

Արփի — Ի՝՞նչ լա՞՞վն են:

Հաճոյախոսությունից շոյված, բայց հետճաշիկի մասին չմոռանալով՝ իջանք աստիճան-ներով: Երբ հասանք ճաշարան, երեքս էլ նկատեցինք գանգուր մազերով մի կնոջ, որը թու-նոտ հայացքով մեզ էր նայում: Սարսափազդու, ես կասեի, նեմեսիսյան վրիժառու հայացք էր: Չհասկացանք՝ ինչո՞ւ էր այդպես: Ասես նրա երջանկության մեծ մասը մենք էինք խլել:

Ես — Էս ո՞վ էր էս հետճաշիկը:

Հեղինե — Եսի՞մ, էդ ի՞նչ հետճաշիկ էր (եթե փորձ ունենայինք, երևի կկռահեինք, որ գե-ղեցիկ աղջիկներին տգեղ աղջիկներ ունեցող, բայց հավակնոտ ու մեծամիտ կանայք այլ կերպ նայել անկարող են):

Գնացինք վոլեյբոլի հրապարակ: Այստեղ մերոնք խաղում էին մի քանի այլ ճամբարա-կանների հետ: Ոմանք մեր տարիքի էին կամ մի քանի տարի մեծ: Տասը հոգի կլինեին, ոչ ավելին և բոլորը՝ տղաներ: Կարելի էր ենթադրել, որ մյուսներին թույլ չէին տվել դուրս գալ հանգստի ժամի հաշվին: Կես ժամ հաճույքով վոլեյբոլ խաղացինք: Անհանգստություն ունեի: Մտածում էի, որ Նա կարող է գալ: Բայց՝ ո՞չ: Վերջապես հոգնեցինք և որոշեցինք գնալ ներքևի օթյակում փոքր-ինչ խոնջանալու:

Արփի — Տենաս էն շոռծիկով տղեն ու՞ր ա(Արփին համառում էր, նա մանկուց աչքի է ըն-կել նպատակասլաց բնավորությամբ, հետևողականությամբ, կամքով):

Հեղինե — Ի՞նչ շոռծիկով տղա:

Արփի — Է՞ն, որ վոլեյբոլ էր խաղում, էն սիրուն ուսերովը:

Ես — Արփի՞, լա՞վ, էլի՞՞:

Հենց այդ պահին մեզ մոտեցան երկուսը: Մեկը կանաչ աչքերով տղան էր, մյուսն ան-ծանոթ էր: Առաջին անգամ էինք տեսնում նրան.

Կանաչ աչքերովը — Բարև ձեզի: Մենք կերթանք կարտ խաղալու, կըռնա՞ դուք էլ մեզի հետ խաղաք (Սառած ու վախեցած հայացքով նա ինձ էր նայում, ասես կյանքում ավելի կոր-ծանիչ բան չէր տեսել: Մի քիչ կարմրել էր ու զգացվում էր հուզված լինելը):

Ես նայեցի Հերմինեին: Հասկացա, որ հաստատ ոչինչ չի պատասխանի (ամաչում էր): Արփին էլ, կարծես, խոսել չէր պատրաստվում: Մի վայրկյան միայն նայեցի տղաներին ու, արագ կողմնորոշվելով, պատասխանեցի.

Ես — Դե՞… Ինչի՞՝ չէ՞, որ … Կարելի՞ ա: Չէ՞, էրեխե՞ք:

Արփի — Հա…

Հեղինե — Ըհը՞…

Նստեցինք օթյակում:

Կանաչ աչքերովը — Անունս Միշել է: Ինքն էլ Ահարոնն է:

Արփի — Ես Արփին եմ: Անահիտն ու Հեղինեն են:

Փաստորեն, կանաչ աչերով տղայի անունը Միշել էր:

Ես — Բայց Միշել թե՞ Մի՞շա:

Միշել — Չէ՞, հենց Միշել:

Հեղինեն հազիվ էր թաքցնում դեմքին հայտնված անհարմար ծիծաղը: Ես հասկանում էի, որ ծիծաղի պատճառը տղայի անունն է: Ֆրանսիական անուն ունեցող գյումրեցի: Շատ զվարճալի էր: Նուրբ ֆրանսերենը՝ ո՞ւր, «մի քիչե կոպիտ լեննականերենը՝ ո՞ւր: Մուշից ու Սասունից գաղթած մեր նախնիները խուլ հնչյունները ձայնեղ էին արտասանում: Գյումրու բարբառը կոպիտ էր գրական հայերենի և Լոռու խոսվածքի համեմատությամբ, որոնց սովո-րի էին մեր ականջները:

Խաղի ժամանակ Միշելը ամաչում էր մեր կողմը նայել: Զգուշանում էր, երկնչում: Ան-կեղծ ասած, դա ակնառու էր: Երևի դա էլ խանգարեց, որ երկար չխաղացինք: Ընդամենը մի քանի փոխանցումից հետո տղաները հապճեպ հեռացան:

Հեղինե — Բայց սիրուն տղա էր, չէ՞:

Ես — Հա՞, սիրուն տղա էր, խոսք չունեմ: Աչքերի գույնը՝ մանավա՞նդ:

Արփի — Հա՞, շատ լավն էր: Մենակ անունը մի տեսակ էր:

Հեղինե — Միշեել… Միշել-վերմիշել, Միշել-վերմիշել …

Ծիծաղելով զրուցում էինք: Հպանցիկ նայեցի մեզնից առաջ գտնվող շքապատշգամ-բին: Եվ ես տեսա Նրան: Մենակ չէր: Հետը մի տղա էլ կար: Ակնթարթորեն նայեց մեր ուղ-ղությամբ ու մտածելով, որ կնկատենք, ներս մտավ: Առինքնող խորը հայացք ուներ՝ մի քիչ թախծոտ: Ուզում էի շփվել հետը, անունն իմանալ: Արդեն երևակայությունս միացել էր. պատկերացնում էի մեզ՝ միասին պարելիս: Երազանքների մեջ չնկատեցի, որ բավականին երկար ժամանակ է՝ երկրորդ օթյակում ենք: Չէի զգացել՝ ո՞նց էինք հայտնվել այդտեղ: Միշ-ելը, Ահարոնը, Արփին, Հեղինեն և խմբի երեխաներն էլ (Նարոն, Մուլիկը, Անահիտը, Անժելան, Զառան, Արծվին ու էլի մի տղա) նույնպես այդտեղ էին: Նրանք նստած զրուցում էին, իսկ ես կանգնած էի օթյակի մուտքի մոտ, նայում էի բոսոր արևին, վառվող հորիզոնին, տիեզերա-կան անսահման գեղեցկությանը: Հանկարծ սեղանի կողմից լսվեց ինչ-որ մեկի բջջային հե-ռախոսի դժդժոցը: Որևէ մեկը նրա ձայնին չէր արձագանքում: Ես մոտեցա սեղանին, վերց-րի խաղաքարտերի տակ թաքնված մոխրագույն բջջայինը:

Ես — Էս ու՞մ հեռախոսն ա:

Միշել — Հայկինն է:

Ես — Հայկի՞նը: Հայկն ո՞վ ա:

Միշել — Ա՞՞յ, է՞ն տղեն է:

Արփի — Էն շոռծիկով տղե՞ն:

Միշել — Հա՞, հա՞՞:

Ես — Դե՞, իրան մաման ա զանգում:

Միշել – Տո՞ւր, Ա՞ն ջան, տանիմ տա՞մ:

Միշելը տարավ հեռախոսը, իսկ ես ժպտում էի: Չէ՞ որ անսպասելիորեն իմացա անու-նը: Հա՞յկ: Շա՞՞՞տ հաճելի էր, գեղեցիկ անուն էր: Ուրեմն, Հա՞յկ… Հպվել էի Նրա հեռախոսին, ասես ավելի էի մոտեցել…

Արդեն մեկ ժամ է՝ «Մաֆիաե ենք խաղում: Ես նստել եմ նստարանի վերին մասի երկա-թե ձողին ու, եթե անկեղծ լինեմ, խաղն ինձ չի հուզում: Նկատեցի, որ ներքևից վերև՝ դեպի մեզ են գալիս մի քանի տղաներ: Նրանց հետ էր Հայկը, էլի մի երկուսը և…. Կոստյա՞ն: Շատ զարմացա և անասելի ուրախացա մորս լավագույն ուսանողներից մեկին՝ մեր ընտանիքի բարեկամին տեսնելով: Բացի այդ՝ նա մեր դպրոցն էր ավարտել: Շատ բարի էր, ազնիվ: Բայց չէի հասկանում, թե Կոստյան ի՞նչ գործ ուներ «Ուղեծիրե ճամբարում, այն էլ՝ Հայկի կողքին:

Ես — Կո՞ստ: Կոստյա՞:

Կոստյա — Իա՞, Ա՞ն. ջան(մոտեցավ, գրկախառնվեցինք): Էս դո՞ւ էստեղ ի՞նչ ես անում:

Հայկ — Էս դուք ծանո՞թ եք:

Ես — Դե՞, Կոստյա՞ ջան, պարի խմբով ենք եկել ճամբար: Մեկը լինի, քե՞զ հարցնի, թե դո՞ւ ի՞նչ գործ ունես էստեղ(ժպտալով):

Կոստյա — Հա՞, շեֆիս աղջիկն ա: Դե՞, Ա՞ն ջան, ընկերոջս մոտ եմ էկել: Էստեղ էր, ասի՝ գամ, տեսնեմ (նայելով նրա կողմը):

Ես հասկացա, թե ընկերն ո՞վ էր: Փաստորեն, Կոստյայի հետ ընկերներ էին: Բայց որ-պեսզի Նրան ուղիղ նայեի, ինքն էլ՝ ինձ, ասացի.

Ես — Կո՞ստ, բա ընկերդ ոոո՞վ ա:

Կոստյա — Հայկը, Ա՞ն ջան:

Ես — Հայկն ո՞վ ա (իբր անտեղյակ):

Կոստյա — Դե՞, Հայկը, էլի՞, Ա՞ն ջան (գլխով ցույց տալով նրա կողմը):

Ես գլուխս թեքեցի՝ հայացքս ուղղելով Նրա կողմը: Նա էլ ինձ նայեց: Հաճելի պահ էր:

Կոստյա — Ա՞ն ջան, դե՞, մի հատ բարձրանանք վերև ու գանք, լա՞վ:

Ես — Լա՞վ:

Նրանք բարձրացան, իսկ ես դեռ նայում էի երկուսին բարեկամաբար: Ենթադրում էի, որ իմ մասին էլ կզրուցեին: Ներկաները քարացած ինձ էին նայում: Իսկ ես հասցրել էի գնա-հատել խորհրդավոր անծանոթի մուգ աչքերի առինքնող արտահայտությունը:

Րոպեներ չանցած՝ երկու ընկերներն արդեն իջնում էին: Երբ մեզ հասան, Նա արդեն շիտակ հայացքով ինձ էր նայում, իսկ Կոստյան մոտեցավ ինձ:

Կոստյա — Ա՞ն ջան, քաղաք եմ իջնում, ուզու՞մ ես քեզ էլ իջեցնենք, ավտոյով ենք:

Ես — Չէ՞, Կոստի՞կ ջան, ուզում եմ մնալ այստեղ: Բայց շնորհակալությո՞ւն:

Կոստյա — Շեֆիս աղջիկն ա, էէ՞, հլը՞, ի՞՞նչ գրական ա խոսում: Կբարևես շեֆին:

Ես — Անպայման (ամաչելով):

Հրաժեշտ տվեցին ու գնացին: Հիմա չեմ հավատում, որ լինում են պատահականու-թյուններ: Կարծում եմ, որ պատահականությունները պատահական չեն լինում, և Կոստյայի այստեղ հայտնվելն էլ պատահականություն չէր, իմաստավորված էր: Չգիտեմ, իսկապե՞ս այդպես է, թե՞՝ ոչ, բայց ուզում էի հավատալ, որ այդպես է: Կոստյային ճանապարհելուց հե-տո տղաները մոտեցան մեզ: Այնքա՜ն գեղեցիկ էր հագնված՝ սև տաբատ ու գեղեցիկ սպի-տակ վերնաշապիկ, որն ուներ սև մանր ծաղիկների փնջեր: Հիմա այլևս ուզում էի Նրա ձայ-նը լսել, հաղորդակցվել և խոսքին, և մտքին:

Նա — Ի՞նչ ենք անո՞ւմ:

Միշել — Ախպե՞րս, կխոսի՞նք:

Նա — Հը՞մ… Բա, ի՞նչ եք խոսում:

Միշել — Կըսենք, լա՞վ է ընկեր ունենալը թե՞՝ չէ՞:

Նա — Ու՞… լա՞վ ա, թե՞՝ չէ՞…

Արփի — Իմ կարծիքով էնքան էլ չէ:

Միշել — Ընչի՞ օր, Արփի՞:

Արփի — Որովհետև աղջիկը պիտի փոքր տարիքից ընկերություն չանի: Դա շատ սխալ ա:

Ես լռում էի: Նա նույնպես: Ես նստած էի օթյակի մի ծայրում, նա՝ սեղանից այն կողմ՝ հենց իմ դիմաց: Ինձ էր նայում: Ես՝ նրան երբեմն: Բայց հայացքս հաճախ փախցնում էի:

Միշել — Մեր Հայկ ախպոր հետ չծանոթացաք:

Նա — Հա՞, էլի՞, ախպե՞րս:

Մի քանի վայրկյանում սիրտս երևի հազար անգամ կանգնեց ու արագացավ: Հիմա ավելի հաճախ էի նայում Նրա կողմը, իհարկե, որքան հնարավոր է զգուշորեն (չգիտեմ էլ, ստացվո՞ւմ էր հետաքրքրությունս թաքցնել): Զգում էի, որ Նա հաճախ է նայում ինձ, ու ար-դեն այնքան էլ չէի մտահոգվում Արփիի մասին: Միայն ամեն անգամ ուզում էի դեմքի այն-պիսի հատված դիտել, որը դեռևս չէի ուսումնասիրել, որպեսզի ամբողջական պատկերը պահեմ հիշողությանս մեջ: Աչքերը խորն էին, մազերը՝ սև ու երկար, հասնում էին ականջնե-րին, իսկ ժպի՞տը, ճերմակ ատամնե՞րը… Ներկաները զրուցում էին բարձրաձայն, և երբեմն էլ ես ու նա մի քանի բառ էինք փոխանակում:

Նա — Օրինակ ես պատկերացնում եմ ինձ իմ սիրած աղջկա հետ մեքենայով (պարտա-դիր կուպե) ճանապարհորդելուց աշխարհով մեկ: Որ օրերով քշենք, մենակ էրկուսով լինենք: Ես հենց հոգնեմ, ինքը քշի, ինքը հենց հոգնի, ես քշեմ…

Փոքր-ինչ խռպոտ ձայնն ավելի ազդեցիկ ու հմայիչ էր դարձնում Նրան, իսկ խոսելու ընթացքում զգում էի, որ մարմինս մեծ սիրտ է ու ես ամբողջ մարմնով բաբախում եմ: Հան-կարծ մտքովս անցավ, որ անչափ ուզում եմ պարել նրա հետ: Ու միանգամից՝ պահի ան-կեղծության ներգործությամբ, ես էլ արտահայտեցի իմ պատկերացումը.

Ես — Իսկ ես կուզեի, որ պարեինք:

Նա ժպտալով ավելացրեց.

Հայկ — Դե՞, կարելի ա ճանապարհորդել ու դադարների ժամանակ՝ պարել:

Ես ծիծաղեցի, որովհետև նրա ամեն բառը հմայում էր ինձ: Այնպիսի տպավորություն էր, որ մենք երկուսով՝ իրար հետ էինք զրուցում: Ես նստել էի օթյակի երկաթե ձողերի վրա՝ ոտքերս դրած նստարանին, իսկ նա կանգնած էր ինձ զուգահեռ ու հենվել էր ձողերին: Զգա-ցի, որ իրար հետ շա՞՞տ հետաքրքիր զրույցներ կարող էինք ունենալ, ու թվում էր, որ ներկա-ներն արդեն ավելորդ էին:

Իսկ օթյակում շարունակվում էր թեժ զրույցը: Մի քանի րոպե ես կտրվել էի իրականու-թյունից և մտովի պարում էի նրա հետ, մինչև կրկին լսեցի ձայնը.

Նա — Իսկ ո՞ր ֆիլմերն եք շատ սիրում:

Ես, Հեղինեն, Արփին (միասին) — «հցՎպՐՍՌե:

Մեր միասին պատասխանելու վրա բոլորը ծիծաղեցին: Մենք էլ մի քիչ ժպտացինք:

Նա — Հաա՞, բան չունեմ ասելու, լավ ֆիլմ ա: Իսկ ո՞վ ա սիրում «հտպՔՌ սþոՌՑՖե-ը:

Բոլորս միասին — Եեե՞ սսս…

Ժպտացինք: Ֆլիմերի ընտրությունը շատ հաջող էր: Երբ ուզում էր մի բան ասել ինձ, ներկաների աղմուկը խանգարում էր վերջացնել սկսած նախադասությունը: Իմ պատաս-խաններն էլ կիսատ էին մնում, ինչը երկուսիս ծիծաղեցնում էր: Նա ինձ աչքերով հասկաց-րեց, որ դեռ առիթ կլինի հետաքրքիր զրուցելու:

Ընթրիքի ժամն էր մոտենում, և մենք էլ կամաց-կամաց, ինչպես ամպերը դեպի սարե-րը, շարժվեցինք դեպի ջոկատներ: Շատ մարդ կար, ես էլ վերցրի հագուստներս ու բարձրա-ցա Հեղինեենց մոտ: Պատրաստվեցինք ու իջանք ճաշասրահ: Դարձյալ բոլորի ուշադրու-թյունը մեզ վրա էր սևեռված:

Հեղինե — էս ինչի՞ են մեզ նայում:

Ես ուսերս վեր բարձրացրի ու չարաճճի ժպտացի: Մենք իրար ճիշտ հասկացանք: Ընթ-րիքից մեկ ժամ անց դիսկոտեկ էր լինելու՝ ժամը ութին: Խելքներս մերը չէր պարելու համար: Վերջիվերջո կկարողանայի ցույց տալ, թե ինչպիսի պարուհի եմ իրականում: Գիտեի՝ պա-րելս վերջնականապես ջախջախում է տղաներին: Շտապում էինք պատրաստվել, երբ դուրս գալուն պես բացահայտեցինք, որ Մուլիկն ու խմբի աղջիկներից մի քանիսը ճաշարանի դի-մաց վիճում են ջոկատավարուհու, ինչպես նաև ընկեր Քնարիկի՝ «Ուղեծիրե ճամբարի տնօ-րեն ընկեր Արթուրի կնոջ հետ: Նրանք մեր աղջիկներին մեղադրում էին, որ առանց թույլտ-վության վերցրել էին ննջարանի ծածկոցներից մեկը, և դեռ այդքանը բավական չէ, անփու-թորեն թողել էին խոտերի վրա: Աղջիկները պնդում էին, որ նման բան չեն արել, ծածկոցին ձեռք չեն տվել, որ անմեղ են: Վեճին միջամտեցին ընկեր Անժելան՝ Մուլիկի մայրը և Կլա-րան՝ մեր պարուսույցը: Երբ մոտեցանք աղջիկներին, արդեն հասկացա, որ ընկեր Քնարիկը թունավոր հայացքով մեզ զննող կինն էր: Իր այդ ֆիրմային հայացքն էլի ինձ ուղղեց: Դա արդեն անհանգստացրեց ինձ: Այս ամենից ես լավ հոտ չառա: Իսկապես, այս միջադեպը սկիզբ դրեց հակամարտության մեր և տանտեր ճամբարաբնակների միջև: Այնպիսի տպա-վորություն էր, որ սկսվել է սև ու սպիտակ վարդերի պատերազմը: Իսկ ծածկոցը հարմար առիթն էր այն հրահրելու համար: Դեպքը բոլորիս մտահոգեց: Պարզ էր նաև, որ սա մենք կուլ չէինք տալու: Ընկերուհիներս և ես բարձրացանք պատրաստվելու երեկոյին: Երբ ներս մտա, աղջիկներն արդեն հասցրել էին զգեստափոխվել: Հայելու մոտ հերթ էր կուտակվել. ո՞վ չի ուզում ավելի գեղեցիկ լինել, քան կա իրականում: Ես ուրախացա: Չէ՞ որ հիմա վեր-ջապես կարող էի ազատ մտնել ներսի գողտրիկ սենյակն ու զգեստափոխվել: Այն մաքուր և դատարկ էր: Հագա սպիտակ տաբատն ու բլուզս, որ նոր էի նվեր ստացել և դեռ չէի փոր-ձել: Դուրս եկա ու… էլի բոլորի հայացքներն ինձ վրա էին: Արդեն սկսում էի ամաչել, անհար-մար զգալ: Չափն անցնում էին: Ուզեցի հայելու մեջ ինձ նայել, տեսնել՝ սազում է, թե՞ ոչ, բայց հասկացա, որ դրա կարիքը չկա: Աղջիկների հայացքներն ինձ համար հայելուց համո-զիչ էին: Ուղղվեցի դեպի մահճակալս՝ շուրթերիս փայլը վերցնելու: Երբ մոտեցա հայելուն, տեսա, որ բոլոր աղջիկներն իրենց մազերն արդուկում էին միևնույն հարթեցնող ֆենով, իսկ ամեն տասներորդն օգտագործում էր նույն շրթներկը: Խոստովանեմ, տհաճություն զգացի: Այնքան տհաճ էր, որ որոշեցի շուրթերիս փայլից հրաժարվել: Իջա ներքև և տեսա Հեղինեին ու Արփիին, որոնք աստիճանների մոտ ինձ էին սպասում: Ճաշարանի դիմաց կանգնած էին խմբի մյուս աղջիկները: Երբ հասանք նրանց, Մուլիկը վճռական ձայնով հայտնեց, որ որոշել են այլևս չպարել: Պիտի ուղղակի նստեինք սրահում ու ապահովեինք մեր պաշտոնական ներկայությունը՝ առանց մտերմության որևէ նշանի: Այդ ձևով պատժելու էինք մի քանի կնոջ: Ես մտածում էի, որ եթե նույնիսկ մեր աղջիկները ծածկոցը վերցրել էին, դա հանցագործու-թյուն չէր: Կարելի էր զգուշացնել, որ հաջորդ անգամ անփույթ չվարվեն պետական գույքի հետ: Որևէ մեկին վիրավորելու, վշտացնելու անհրաժեշտություն չկար: Ներս մտանք ու սովո-րության համաձայն՝ օդը սառավ: Գլուխս թեքեցի աջ: Տեսա Նրան: Նայում էր նվագարկի-չին: Հանկարծ աչքս դիպավ Միշելի հայացքին: Համոզված էի, որ համարյա սիրահարված է Հեղինեին: Ժպտալով, ինքնավստահ քայլերով, ոչ մեկի հետ հաշվի չնստեելով՝ մոտեցանք մեր սեղանին: Մերոնք արհամարհական հայացք էին ձևավորել, և մենք միացանք հայացք-ների շարժմանը: Քիչ հետո Նա միացրեց նվագարկիչը, հնչեց ռիթմիկ երաժշտություն, բայց քչերն էին պարում: Պատճառը մենք էինք: Սպասում էին կտակով պարուհիներին: Շուտով հասկացան, որ զուր են սպասում, և պարահրապարակը լցվեց անվարժ շարժումներով: Նա չէր պատրաստվում հեռանալ նվագարկչից: Դա ինձ լարում էր. ուզում էի տեսնել, թե ինչ-պե՞ս է պարում: Հինգ րոպեն մեկ մեզ էին մոտենում տղաները, որոնց հետ, ճիշտ է, ծանո-թացել էինք, սակայն անունները չէինք հիշում: Գիտեի, որ նրանց թվում Դավիթ, Ալբերտ և այլ անուններով անձինք կային, բայց անհատապես ոչ մեկին չէի մտապահել: Նրանք պարի էինք կանչում, իսկ մենք հապաղում էինք: Անցանկալի հրավերներից միջավայրն սկսում էր վանող թվալ: Ուսումնասիրում էինք, թե ինչպես են պարում: Տղաները վատ չէին, իսկ, ա՞յ, աղջիկները կարող էին լավ պարելու այնքա՞ն հույս ունենալ, որքան ճաշարանի չոր աթոռնե-րը: Երեքով իրար մոտ նստած՝ կամացուկ փսփսում էինք.

Արփի — Ի՞՞՞՞նչ լավ են պարում աղջիկները:

Ես — Ես կասեի, էկզոտիկ պարեր են:

Արփի — Ե՞րբ ա շոռծիկով տղան ինձ հրավիրելու:

Հեղինե — Մե՞զ ես հարցնում:

Ես — Իրոք, ուզո՞ւմ ես, իրեն հարցրու (կատակելով):

Արփի — Հա՞ ու կանե՞մ: Եթե ինքը չհրավիրի, ե՞ս եմ կանչելու:

Հեղինե — Քեզնից սպասելի ա:

Ես — Արփի՞, ի՞նչ ես խոսում: Նման բան չանես, ամոթ չի՞: Ու հետո, ի՞նչ կմտածի քո մա-սին: Պե՞տք չի, չանե՞ս.. .

Տագնապ զգացի: Չէի ուզում նրանց պարելիս տեսնել:

Արփի — Չգիտեմ… բայց շատ լավն ա, ախր…:

Ես — Անկումային պահերին հիշիր Դավոյիդ, նրա կանաչ աչքերը…

Հեղինե(չարաճճի ծիծաղելով) — Այո՞, նրա երկար իրանը, սլացիկ իրանը:

Արփի — Հա՞, հա՞, հա՞, էդ ամեն ինչը շատ հրապուրում ա, բայց որ հիշում եմ՝ ո՞նց ա ծա-մոն ծամում՝ բերանը յոթը ութի վրա բացած …..ֆո՞՞՞՞ւուու…

Հեղինե — Դե, դա հաստատ պետք չի, որ հիշես…

Ես — Չէ՞, չէ՞, մի՞ հիշիր: Լա՞վ: Դա մի կողմ: Հըլը մի բան ասեմ, բայց զգույշ կնայեք: Էս Միշոն մի քիչ շա՞տ չի նայում մեր կողմը:

Արփի — Հա՞, էլի՞: Հաստատ մեկիս սիրահարվել ա:

Հեղինե — Հա՞, բայց ու՞մ:

Ես — Հաստատ քեզ, Հե՞ղ:

Հեղինե — Չէ՞, ես տենց չեմ մտածում (կարմրելով):

Արփի — Դե որ չես կարծում, որ՝ քեզ, ուրեմն, կամ ինձ, կամ Անահիտին: Բայց դե, իհար-կե(ծիծաղելով), ցանկալի է՝ ի՞՞՞՞իինձ: Ես, օրինակ, հե՞՞՞՞եեչ դեմ չեմ:

Արդեն մի ժամ նստած էինք, երբ մեր սեղանին մոտեցան ջոկատավարուհիներից երեքն ու հարցրին, թե ինչո՞ւ չենք պարում: Վե՞րջ, պատերազմն ավարտվեց: Եվ մենք հաղ-թեցինք: Դրան երկար էինք սպասում: Մուլիկենք պատսախանեցին, որ քիչ հետո պատ-րաստվում էին պարել: Տեսնելու բան էր Մուլիկի հաղթանակած հայացքը նրանց հետ խոսե-լիս, եթե, իհարկե, դա կարելի էր «խոսելե համարել: Նրանց գրեթե չնայելով՝ երկու բառով թեթևակի պատասխան տվեց: Մենք ականատեսը դարձանք պարողների ջախջախիչ հաղ-թանակին նախանձ կանանց դեմ: Բայց միևնույն ժամանակ հիանալի հասկանում էինք, որ մի ժամից էլ քիչ ժամանակ է մնացել մինչև մեր մեկնումը ու չէինք կարող պարել այնքան, որքան կուզեինք: Բոլոր հայացքների մեջ մեկը նկատեցի, որ առավել ուշադիր էր ինձ դի-տում: Նա երկար գանգուր մազերով, սև աչքերով, մուգ մաշկով աղջիկ էր: Նրա աչքերում հետազոտող, գնահատող, սակայն նաև սեփական պարտությունն ընդունողի արտահայ-տություն կար: Նա տգեղ չէր ոմանց համեմատությամբ, բայց շատ հեռու էր գեղեցիկ հա-մարվելու համար: Աղջիկը մոտեցավ Հայկին վաղեմի ծանոթի լրջությամբ ու նրանք սկսեցին զրուցել: Անհանգիստ էի: Մի պահ ներշնչեցի, որ, հնարավոր է, ընկերուհին է: Հետո հասկա-ցա, որ Նրա ընկերուհին հազիվ գորշ արտաքին ունենար: Բացի այդ՝ կռահեցի, որ անտար-բեր էր աղջկա նկատմամբ: Եվ եթե ընկերուհին լիներ, արդեն միասին տեսած կլինեի: Գուցե իրար հետ կպարեին: Նրանց էի նայում, երբ Արփին ձեռքիցս բռնեց՝ պարի հրավիրելով: Նույն երկուսի մասին տագնապած մի քանի բառ ասաց, իսկ ես լռեցի: Մենք քիչ պարեցինք: Ես գրեթե չէի շարժվում: Թեև այդքանն էլ հերիք էր, որ ներկաների ուշադրության կենտրո-նում լինեի: Եվս մի քանի րոպե, և մենք արդեն մեկնելու էինք: Ես զզնեցի շուրջս ու Նրա կողմն էլ նայեցի: Մեր հայացքները հանդիպեցին, ես արագ շրջեցի դեմքս: Արփիի, Հեղինեի հետ դուրս եկանք: Մյուսները մեզ էին սպասում: Բարի գիշեր մաղթեցինք ջոկատայիններին, տիկին Անժելան և նրա յուրայինները շնորհակալություն հայտնեցին տնօրինությանը, նստե-ցինք մեքենան, որի շարժիչն արդեն գործի էր դրված: Աջ պատուհանից նկատեցի Միշելին ու սպիտակ գլխարկով Ահարոնին: Հայկին չտեսա, չգիտեի՝ մնացածի պես եկե՞լ էր մեզ ճա-նապարհելու, թե՞՝ ոչ: Մենք գնացինք, բայց դեռ տուն չհասած՝ սպասում էինք լույսը բացվե-լուն, որ վերադառնայինք ճամբար: Ճանապարհին հիշեցի, որ պիտի տուն զանգեի ու հայտ-նեի, որ գալիս ենք: Ձեռքիս հեռախոս չկար, Կլարայի համարից հավաքեցի սիրելի համարը:

Մամ — Այո՞:

Ես — Մա՞մ ջան, ո՞նց ես:

Մամ — Անահի՞տ, դու՞ ես: Ո րտե՞ղ ես, բալի՞կ ջան: Ինչու՞ հեռախոս չես վերցրել: Ժամին նայե՞լ ես: Արդեն տասն է, իսկ դու դեռ տանը չես:

Ես — Մա՞մ ջան, ճանապարհին ենք, մի քսան րոպեից տեղ կհասնենք:

Մամ — Ես կգամ, տուն կբերեմ քեզ: Հիմա դուրս եմ գալիս. մշակույթի կենտրոնի մոտ կսպասեմ:

Ես — Չէ՞, ա՞յ մամ ջան, ես մենակ չեմ, Հեղոն, Արփին հետս են:

Մամ — Անահի՞տ, ես հինգ րոպեից այդտեղ կլինեմ:

Ես — Չէ՞է, չէ՞, մա՞մ, մենք մի կես ժամից հազիվ հասնենք, քսան րոպեն մի քիչ քիչ էի ասել:

Մամ — Լավ, պատրաստվեմ, որ գամ:

Ես — Լավ, մա՞մ ջան:

Ես ճիշտ չասացի, որ կես ժամից էինք հասնելու, արդեն հինգ րոպեից հասանք: Ես տասնվեց տարեկան էի, իսկ դա քիչ չէր, որպեսզի թույլ չտայի մորս զուր անհանգստանալ:

Հեղինե — Ա՞ն, մամադ ջղայնացել ա՞:

Ես — Էրեխե՞ք, պիտի իջնենք ու շուտ-շուտ տուն գնանք: Ուզում եմ մինչև մայրիկիս տնից դուրս գալը տեղ հասնել:

Արփի — Վաա՞յ: Իսկ կարող ա՞ չթողնի վաղը գաս:

Ես — Չգիտեմ, բայց անհանգստացած էր, երևի ափսոսում է, որ թողել է այսօր:

Հեղինե — Լա՞վ, Ա՞ն, աչքերդ մի՞ լցրու, կհամոզե՞նք, կթողնի՞:

Ես — Հե՞ղ, դու քո ասածին հավատու՞մ ես:

Հեղինե — Դե՞, որ տենց ա, իջնում ենք ու վազելով՝ տուն:

Հասնելուն պես արագ իջանք, բոլորին հրաժեշտ տվեցինք ու վազեցինք: Ճանապար-հին ծիծաղում էինք, բայց սիրտս հանգիստ չէր: Ամեն ինչ խառնվել էր ներսումս:

Գրեթե հասել էինք մեր շենքին, երբ նկատեցի մորս: Նա, մեզ տեսնելով, սկսեց ավելի արագ քայլել: Նա ասաց, որ վաղը չեմ գնա ճամբար և անգամ ավելացրեց, որ այդ հարցը քննարկման ենթակա չէ: Վերջին բառերը սարսափ ու թմրություն լցրին սիրտս: Չգիտեմ ինչ-պես ասել՝ սարսափելի թմբի՞ր թե թմրեցնող սարսափ:

Երբ տուն հասանք, ես ուզում էի պատմել, թե ի՜նչ է կատարվել, ո՞ւմ հետ է ինձ ծանո-թացրել Կոստյան, ի՞նչ անծաանոթ զգացումներ են ինձ համակել, բայց լեզուս կծեցի, որով-հետև հասկանում էի, որ եթե մայրս իմանա, ինձ կարգելի ճամբար գնալ: Դա պարզունակ կլիներ: Ես դեռ նպատակ ունեի մորս առավոտյան դիմելու, որ թույլ տա նորից ընկերներիս միանալ: Բայց դրա համար, նախ, ձևացրի, թե ինձ համար մեկ է՝ վաղը կգնա՞մ թե ոչ: Երբ հարցնում էր ճամբարի մասին, անտարբեր ասում էի, որ հետաքրքիր ոչինչ չկար: Եվ որքան էլ զարմանալի է, ձևացնելն առաջին անգամ հրաշալի ստացվեց: Մինչ այդ՝ երբե՞ք նման դեպք չէր եղել: Մենք հավատարմության նմուշօրինակներ էինք՝ ես և մայրիկս:

 

 

ՏԵՏՐ ԵՐԿՐՈՐԴ

ՕՐ ԵՐԿՐՈՐԴ. ԿԵՆՍԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Այնքան հոգնած էի, որ պառկելս ու քուն մտնելս մեկ եղավ: Առավոտյան վաղ արթնա-ցա, բայց դեռ մեկ ժամ էլ անկողնում պոռկած մնացի՝ սովորությանս համաձայն: Ծրագրում էի՝ ո՞նց պետք է մորս համոզեմ, ի՞նչ բառերով և ինչպե՞ս անեմ, որ նա չնկատի հույզերս: Հույսս դրել էի աղջիկների վարպետության ու հորդորելու վրա: Բայց եթե դա էլ չօգներ, ինձ համար դժվար էր լինելու: Այսպես մինչև ժամը ինը մնացի պառկած, ապա վեր կացա ու սուրճ պատրաստեցի մայրիկիս համար (իրականում ես գրեթե երբեք սուրճ չեմ պատրաս-տում, քանի որ ինքս չեմ խմում և պատրաստելիս ինձ տհաճ է լինում սուրճի բույրը): Հյուրա-սիրեցի և կարծես մայրիկիս հիացրի: Նախաճաշեցինք և արդեն ժամը տասին տասը պա-կաս լսեցի Արփիի ձայնը: Վազելով մոտեցա պատուհանին, դուրս նայեցի: Նա հարցրեց՝ գալո՞ւ եմ: Ես սրտաճմլիկ տխուր հայացքով պատասխանեցի՝ երևի ոչ: Մայրս սաստող հա-յացք գցեց վրաս, ուզում էր ասել, որ որոշումը չի փոխելու: Ես Արփիին աչքով նշմար տվեցի, որ Հեղինեի հետ տուն բարձրանան և «պաշտոնապեսե խոսեն հետը: Բայց այդ ամենն իզուր էր: Նրանք երկար համոզեցին, ապա ստիպված եղան գնալ՝ առանց ինձ: Ես շատ էի հուզվել ու աչքերս լցրել էի արցունքներով: Ախր, արդեն բոլորը գնանցել էին, իսկ ես … Սկսվեց հոր-դորանքի դիվանագիտական փուլը: Լացում էի մորս մոտ՝ ասելով, որ իմ ծննդից ընդամենը երկու օր է անցել, իսկ նա նեղացնում է ինձ՝ սիրելի ընկերուհիներիցս բաժանելով: Այսպես մոտ մեկ ժամ մենախոսությունից հետո նա վերջապես ասաց, որ կհամաձայնի, բայց արդեն ուշ էր: Ժամը տասներկուսին մոտ էր, և բարեգործական մեքենան էլ շարժվել էր: Ինձ հա-մար կարևորն այն էր, որ մայրս թույլ էր տվել, իսկ հարցի տեխնիկական լուծումը մեծ խնդիր չէր: Էլի դժվարությամբ, բայց համոզեցի, որ տաքսիով գնամ: Աղջիկներին հաղորդագրու-թյուն թողեցի, որ գալիս եմ ու սկսեցի պատրաստվել: Գեղեցիկ նվերներ ունեի և որոշեցի դրանցից ամենաշատ հավանածս հագնել՝ Արփիենց նվիրածը: Հագա այդ թույլ վարդի գույն բլուզը, որի մեջքը լայն բացվածք ուներ, և բացվածքի մասում՝ գեղեցիկ հյուսվածքներ: Հա-գա իմ սիրելի կարմիր տրիկոն և էլի նոր նվեր ստացած կարմիր և վարդագույն կոշիկներս: Քանի որ նոր էի Սևանից եկել, անկաշկանդ էի հագուստի ընտրության հարցում: Բլուզիս մեջքի բացվածքը ցույց էր տալիս ճկուն իրանս: Կար մի բայց: Այդ հագուստով ես բավակա-նին տպավորիչ տեսք ստացա, որը մորս սրտով չէր, և նա ինձ տվեց մի ժակետ, որ վրայից հանգնեմ: Ճիշտ է, այն ես վերցրի, բայց մտադիր չէի կրելու: Առանց դրա՝ ինձ բավականին գեղեցիկ էի զգում:

Շատ դժվար եղավ ճամբար տանող տաքսի գտնելը: Ճանապարհը կիսաքանդ էր, և ինձ հրաշքով հաջողվեց գտնել մեկին, ով համաձայնեց մեկնել: Ժամը տասներկուսին ես պատրաստ էի, և ավտոմեքենան էլ եկել էր: Հրաժեշտ տվեցի մորս և գնացի: Ես տեսնում էի, որ այս ամենն այնքան էլ հաճելի չէր, բայց և չէր ուզում դստերը թախծոտ տեսնել կամ ետ պահել ընկերների շրջանակից: Տասնհինգ րոպե հետո ես հասա ճամբար: Երբ մեքենան կանգնեց, ընկեր Քնարիկն իր օձակերպ հայացքն ուղղեց վրաս: Հարվածն այնպես դիպուկ և կայծակնային արագությամբ հասցրեց, ինչպես միայն առասպելական Ամուրն է նետահա-րում: Չէ՞է՞, բայց ի՞նչ եմ ասում, այս անգամ արդեն լրիվ պատրաստ էր գիշատչի ախորժա-կով ինձ բզկտելու: Ես հարգալիր բարևեցի ու շնորհալի շարժուձևով բարձրացա օթյակ: Կարծես հանգստի ժամն էր, բոլորը ջոկատներում էին: Բայց օթյակի մոտ՝ խոտերի վրա, մեր աղջիկները ծածկոց էին գցել ու դրա վրա նստած՝ զրուցում էին Միշելի, Ահարոնի ու էլի մի քանիսի հետ: Արփիին ու Հեղինեին մոտեցա հետևից, թաքուն գրկեցի: Նրանք անսպասելի-ությունից վեր թռան, բայց ինձ տեսնելով՝ ուրախ բացականչեցին: Մենք բոլորս զրուցում էինք, իսկ ես զննում էի միջավայրը: Նրան էի փնտրում: Բայց զուր: Ճամբարի երկրորդ օրը, կարծես, ավելի արագ էր անցնում, քան նախորդը: Գուցե նրանից էր, որ ավելի ուշ էի եկել: Կար մի տհաճ պահ. եկածս վայրկյանից սկսած՝ զղջում էի նոր զգեստս կրելու համար: Աղ-ջիկներն արդեն բացահայտորեն արտահայտում էին իրենց չարամտությունը, և ես զգում էի, թե ինչպես նրանք խմբեր կազմելով՝ քննարկում էին հագուստիս բացվածքը: Այս ամենն այն-քան էր ինձ անհանգստացնում, որ ես ստիպված անընդհատ վեր էի բարձրացնում բլուզս, ձեռքերս խաչած քայլում, որ արտահայտեմ փոխադարձ դժգոհությունս: Մտածում էի գոնե որոշ չափով ավելորդ հայացքներից ազավելու մասին և էլ ոչինչ չէի մտածում: Այդ պահին Հեղինեն բերեց մայրիկիս տված արտահագուստը, և այն ինձ պարզապես փրկեց: Մենք երեքով միասին զբոսնեցինք, հետո նստեցինք կանաչ խոտերին ու զրուցում էինք: Երբեմն հեռվից նկատում էի Նրան, բայց և նույն պահին՝ շրջում գլուխս: Եվ ընդհանրապես… մի տե-սակ զայրանում էի իմ այդ զգացողությունից: Նրանից խուսափելով՝ ուզում էի ինքս ինձ սաստել: Արփին էլ անդադար խոսում էր կամ Նրանից, կամ Միշելից: Իսկ ես, պառկած մար-գագետնի կանաչ բուսականության վրա, հիացած դիտում էի մթնշաղը ու աչքերիս առաջ գծագրվում էր Նրա պատկերը: Մեկ, երկու, երեք… չնկատեցի՝ ինչպես եկավ թանձր երե-կոն… Աջ ու ձախ բոլորը վազում էին դեպի ջոկատներ: Հասկացանք, որ պարելու ժամն է մո-տեցել: Ինձ անչափ ձանձրացնում էին մի քանի տղաներ, ովքեր ինձնով հրապուրված էին ու առիթը բաց չէին թողնում մոտենալու, տեղի-անտեղի հաճոյախոսություններ անելու, զրուց բացելու համար: Երեքս միասին գնացինք պատրաստվելու, Արփին՝ իր ջոկատ, իսկ ես Հեղի-ինեի հետ՝ իրենց, որովհետև ուրիշ հագուստ հետս չէի վերցրել: Մինչ Հեղինեն հագնվում էր, ես պայուսակիս մեջ մազակալ էի փնտրում, որ կիսով չափ հավաքեի գանգուրներս: Ցավոք, չունեի և ստիպված եղա ջոկատի մի աղջկանից խնդրել: Պիտի խոստովանեմ, որ ինձ այն-քան էլ հաճելի չէր ուրիշի մազակալն օգտագործելը: Ես դրանով հավաքեցի մազերս, շութե-րիս մի քիչ փայլ քսեցի, հանեցի ժակետս՝ անտեսելով քննադատներիս վերաբերմունքը, ով-քեր գեղեցիկ հագուստը գեղեցիկ աղջկա վրա սատանայական մեղք են համարում: Քանի որ Հեղինեն էլ արդեն պատրաստ էր, իջանք: Նրա և Արփիի հետ մտանք ճաշարան: Ներս մտնելուն պես աչքս ընկավ Միշելի կողմը: Նա մի աղջկա հետ պարում էր ու մի տեսակ, իբր, զգուշավոր հայացքով, մեր կողմը նայում: Ես գիտեի, որ Հայկն աջ կողմում է՝ իր բարձրա-խոսների մոտ, հենց այդ պատճառով էլ այդ կողմը չնայեցի: Երեքով գնացինք ձախ մասում գտնվող աթոռներին նստելու: Դեռ չէինք հասցրել նստել, երբ Արփին իրեն հարմար պարըն-կեր գտավ ու սկսեց պարել: Ինձ ու Հեղինեին չէր ոգևորում երարժշտությունը, մեր ճաշակով չէր: Երբ զգացինք, որ անհնար է՝ առանց պարելու, որոշեցինք մեզ մոտ եղած ձայնասկավա-ռակն առաջարկել: Արփին եկավ ու երեքով Կլարային խնդրեցինք սկավառակը փոխել: Բայց մի րոպե… Չէ՞ որ Նրան պիտի տայինք… Իսկ ո՞վ պիտի տար երեքիցս:

Ես — Հե՞ղ, վերցրո՞ւ, դե՞, ձայնասկավառակը շոռտիկով տղային տուր, ասա՞, թո՞ղ միաց-նի:

Հեղինե — Չէ՞էէ, մենակ ո՞չ ես: Ավելի լա՞վ ա, դո՞ւ տար:

Արփի — Ես կտանեմ, տվե՞ք:

Ես — Դե՞, էդ դեպքում եկեք երեքով տանենք:

Արփիին տվեցի սկավառակը ու մոտեցանք Նրան: Սզբում աչքերս հատակից վերև չէի բարձրացնում ու այդ հինգ մերտրը, որ երկուսիս բաժանում էր, քայլելիս լավ ուսումնասիրե-ցի: Երբ հասանք, Արփին ամենայն զվարթությամբ հանձնեց Նրան սկավառակն ու ասաց.

Արփի — Կլինի՞ մեր երգերը միացնեք, որ պարենք:

Նա — Բա ո՞նց, բայց ասեք որերո՞րդ երգն եք ուզում:

Հեղինե — Բոլորն էլ լավն են;

Արփի — Հերթով դրեք:

Նա — Դե՞, միացնում եմ:

Ես — Բայց ես չորրորդն եմ սիրում, դա որ լինի, մի քիչ բարձր դրեք, էլի՞: Ամաչելը մոռա-ցա ու վստահ, բայց նուրբ ասացի ես:

Երբ առաջին երգը հնչեց, Արփին Նրան միանգամից պարի հրավիրեց, ու ես խռոված՝ Հեղինեի հետ գնացի ավելի հեռու: Նրանք բավականին ուրախ պարում էին, ու դա ինձ դուր չէր գալիս: Լավ է, որ միայն մեկ անգամ պարեցին, և երրորդ երգի ժամանակ Արփին միա-ցավ մեզ:

Ես — Ուզածիդ հասար, չէ՞:

Արփի — Նենց լա՞վ ա պարում:

Հեղինե — Հա՞, շա՞տ: Բա ընթացքում չխոսե՞ց հետդ:

Արփի — Չէէէ՞, ուղղակի պարում էինք:

Ես ցանկություն չունեի լսելու, թե Արփին ի՞նչ է պատմում ու գնացի նստելու: Երրորդ երգը ավարտվեց ու երբ սկսվեց չորրորդը՝ իմ սիրելին, ես վեր թռա տեղիցս, մոտեցա Նրան:

Ես — Սա էր ասածս: Կբարձրացնե՞ք, չէ՞:

Նա բարձրացրեց ձայնն ու ասաց.

Նա — Դե՞, կգա՞ս, չէ՞, պարենք քո սիրած երգի տակ…

Սիրտս սկսեց ավելի արագ թակել կրծքավանդակս, և ես գլխով դրական նշան արեցի: Երկուսով գնացինք սրահի կենտրոն, ու այլևս չէի լսում երաժշտության հնչյունները: Աչքերս ներքև էի հառել, նայում էի ոտքերին: Մոխրագույն սպորտային տաբատը հաճելիորեն ընգ-ծում էր ազդրերն ու ծնկները: Ժպտում էի,երբ արդեն ձեռքս բռնեց, միանգամից նայեցի դեմ-քին: Նուրբ ժպտում էր: Սկսեցի շարժվել, զգաց, որ կոշիկները խանգարում են ու հանելով մի կողմ գցեց: Ոտնաթաթերը գեղեցիկ էին, մատները՝ ձիգ: Կոշիկները հանելը ինձ լրիվ զինա-թափեց: Մի քանի վայրկյան ոտքերով ու ոտնաթաթերով հիանալուց հետո հայացքս հառեցի հայացքին, բայց ամաչեցի ու միանգամից ուղղեցի այլ կողմ: Այդ պահին ավելի գեղեցիկ տե-սարան էր ինձ սպասում՝ նրա իրանն ու թիկունքը: Արդեն չգիտեի՝ որ կողմ հայացքս ուղղեի, որ հոգեբանությունս չտուժեր: Դուրեկան էր շարժվում, բայց ամենից առավել դուր էր գալիս այն, որ ձեռքս նուրբ բռնել էր:

Նա — Ահավոր եմ, չէ՞, պարում:

Ես ծիծաելով գլխով «ոչե ասացի: Նա էլ ծիծաղեց:

Նա — Վաղն է՞լ եք գալու, չէ՞:

Ես — Դե՞, դեռ չգիտեմ: Աղջիկները կգան, բայց ես, երևի, չէ՞:

Նա — Բայց առանց ձեզ հետաքրքիր չի ստեղ, դո՞ւ էլ արի:

Երբ մյուս ձեռքով բռնեց իրանս, սկսեցի վախենալ, որ կզգա, որ մի քիչ դողում եմ: Բայց կարծես չէր նկատում: Երգն ավարտվեց: Ես ժպտացի ու հեռացա: Ինձ մի տեսակ և՞ ան-հանգիստ, և՞ բավականին հանգիստ էի զգում, չգիտեմ էլ՝ ինչու: Մի քանի պար պարեցինք աղջիկների հետ: Արփին ու Հեղինեն հարցուփորձ էին անում, բայց արդեն ուշադրություն չէի դարձնում նրանց ասածներին: Երևի հոգնած էի: Գնալու ժամանակն էր, ու դրանից էլ շատ տխրել էի: Նա մեզ հետ շատ չէր շփվել, ինչպես Միշելն ու մնացածը: Դրա համար էլ, երբ եկան մեզ ճանապարհելու մինչև մեքենաները, ավելի հեռու էր: Փոխարենը Միշոն մեզ հետ շատ էր մտերմացել՝ չնայած սառած հայացքի թողած անհարմարությանը: Ասես մի բան էր ասելու, բայց ինքն էլ չգիտեր, թե ի՞նչ: Այնպիսի տպավորություն էր, որ սառեցման պահին ու-ղեղն ուզում էր հասկանալ, թե ի՞նչ պիտի ասի: Բացի գեղեցիկ աչքերից՝ նաև օծանելիքի բույրն էր լավը: Նա, իսկապես, լավ ընկեր կարող էր լինել, եթե սառած աչքերով հաճախ չնայեր:

Երբ արդեն մեքենաների մոտ էինք, Արփին ու Հեղինեն խոսում էին Միշելի ու Ահարոնի հետ, իսկ ես իրերը դրեցի մեքենայի մեջ ու միացա նրանց:

Միշել — Հիմա վաղը մենակ դու գուկա՞ս, Արփի՞:

Արփի — Հաաա՞, բայց ընկեր Անժելան ասել ա Անահիտն ու Հեղոն էլ երևի կգան:

Ես — Ես շատ եմ ուզում գանք:

Հեղինե — Բայց վաղը նոր պարզ կլինի: Դրա համար հիմա էլ կարելի ա վերջնական հրաժեշտ տալ:

Միշել — Հա՞, լավ կեղնի, օր գաք: Արփի՞, Տե՞ս, էս կոպեկը շատ հին է, ոչ մեկի չեմ տվել, տա՞մ, մո՞տդ պահի, հիշատակ:

Արփի – Չէէ՞, կոպեկը պահեմ, ի՞նչ անեմ, չեմ ուզում, մի՞ տուր:

Միշել — Անահի՞տ, ա՞ռ, ուզու՞մ ես, դո՞ւ պահի:

Ես – Դե՞եե, լա՞վ, կպահեմ, կհիշեմ ճամբարը:

Մենք նստեցինք մեքենան ու մեկնեցինք: Այս անգամ մի քիչ ավելի շուտ էինք դուրս եկել ու մինչև մայրս կհասցներ անհանգստանալ, արդեն քաղաքում էինք: Երբ իջանք մշա-կույթի կենտրոնի մոտ, երեքով մոտեցանք ընկեր Անժելային ու սկսեցինք խնդրանքների տա-րափ թափել, որ ինձ ու Հեղինեին էլ իրենց հետ վերցնեն հաջորդ օրը: Ընկեր Անժելան դեմ չէր, ասաց, անպայման, անգամ եթե մի մարդ չգա, երկուսիս կվերցնեն: Նրա խոսելու ձևը, ճիշտ է, շատ հաճելի էր, բայց այնքան էլ վստահություն չներշնչեց: Մուլիկը, երբ լսեց, որ մայ-րն այդպես, իբր, լիարյուն մեզ խոստացավ, նրան դիմեց ու երկուսով սկսեցին հարց քննար-կել իսպաներենով: Նրանք մի քանի տարի Իսպանիայում՝ Մադրիդում էին ապրել և, երբ ու-զում էին գաղտնի խոսել, ռոմանական լեզվով էին հաղորդակցվում: Մենք՝ երեքս, կիսաբաց բերաններով լսում էինք նրանց վարժ իսպաներենն ու փորձում ժեստերից ու ձայնի տոնից հասկանալ, թե մոտավորապես ինչի՞ մասին է նրանց խոսքը: Բայց, իհարկե, բան չհասկա-ցանք: Պարզ էր միայն, որ Մուլիկը ինչ-որ բանից դժգոհ էր, և մորը հարկադրում էր ինչ-որ բան: Մենք թթված դեմքերով «բարի գիշերե ասացինք ու շարժվեցինք դեպի տուն: Ես շատ հուզված էի ու աղջիկներին ասում էի, թե որքա՞ն եմ ուզում գնալ հաջորդ օրվա հավաքին:

Արփի — Աչքիս ձեզ վաղը ո՞չ էլ կտանեն:

Հեղինե — Ինձ էլ տենց թվաց, ա՞յ:

Ես աչքերս լցրեցի:

Ես — Լավ էլի, Արփի՞, էդպես չխոսես:

Հեղինե — Բայց, իրոք, չզգացի՞ր ընկեր Անժելան էդքան էլ կողմ չէր, Մուլիկն էլ չգիտեմ ինչեր ասաց…

Ես – Հա՞, զգացի, բայց մինչև վաղը չգա, չենք իմանա:

Իրիկնային քամին նախորդ օրվա նման հաճելի չէր թվում այլևս, անգամ սկսեցի մրսել: Իսկ դատարկ քաղաքում մեր՝ առանց այն էլ բարձր ձայներն արձագանքում էին: Մեր փոք-րիկ գյուղաքաղաքում երեկոյան յոթից հետո մարդ չէր լինում փողոցում, իսկ ամռանը՝ ին-նից: Բաժանվեցինք երեքս էլ տխուր: Երբ տուն հասա, մայրս անակնկալի եկավ, բայց և ու-րախացավ, որ սպասել չէի տվել: Ես շատ չխոսեցի, ասացի, որ շատ եմ հոգնել ու գնացի քնելու: Երբ վերջապես անկողնուս մեջ էի ու նայում էի սպիտակ առաստաղին, մի պահ հի-շեցի, որ Նրա հետ պարում էինք, ուրվագծում էի դիմագծերը՝ մասամբ ինքս էլ որոշ հատ-վածներ լրացնելով, քանի որ ամաչել էի ու դեմքն ամբոջովին չէի դիտել: Հոգնած էի ու շատ չանցած՝ քնեցի: Առավոտյան արթնացա վաղ: Սպասում էի, որ Արփին գնար մշակույթի կենտրոն ու մեզ զանգեր: Հեղիինեի հետ իջանք բակ ու երկուսով սպասեցինք մինչև Արփիի զանգը: Բայց լավ լուրեր չուներ: Երբ ասաց, որ առանց մեզ են գնում, անասելի տհաճություն զգացի ընկեր Անժելայի նկատմամբ, մանավանդ, երբ իմացա, որ կային մարդիկ, ովքեր չէին միացել խմբին և ազատ տեղեր կային: Ես սրտնեղեցի Հեղինեի և ինձ համար: Ամբողջ օրն անհանգիստ էի: Մտքերով ճամբարում էի և որոշեցի մտել համացանաց՝ սոցցանցի էջս ստուգելու: Միշելն էր ընկերության հայտ տվել ու էլի մի քանի ճամբարական: Այդ օրը շատ երկար ձգվեց, ու երբ արդեն գիշերն եկավ, ուրախ էի, որ դատարկ օրը կանցի, վերջապես կքնեմ ու առավոտը լավ կզգամ ինձ: Բայց զայրույթի ու տհաճության զգացումը դեռ երկար ինձ տանջեց: Երբ արդեն առավոտ էր, Հեղինեի հետ գնացինք Արփիենց տուն ու սկսեցինք խոսեցնել: Միշելից ու Հայկից պատմեց: Նրան դավաճան ընկերուհի էինք համարում, ասում էինք, որ առանց մեզ պիտի այնտեղ չգնար: Բայց խեղճը մեղավոր չէր, որ մեր զայրույթն իր վրա էինք թափում: Ասաց, որ գնացել էր ընկեր Արթուրի մոտ ու խնդրել, որ գանք, թեկուզ մեր մեքենաներով ու սնունդն էլ մեզ հետ բերեինք:

Արփի — Ընկեր Արթուրին արդեն համոզել էի, բայց էն հետճաշիկ ընկեր Քնարիկը չթո-ղեց:

Ես — Ի՞նչ ա մեզնից Քնարիկն ուզում: Ամուսինը վատը չի, բայց ինքը…

Հեղինե – Հե՞չ չես ասի, որ ամուսիններ են: Սաղ հետճաշիկի ձեռի գործն ա…

Քնարիկին չգիտեմ՝ ի՞նչ էի արել, ի՞նչ վնաս էի տվել, բայց ինձ տանել չէր կարողանում: Կեսօրին գնացինք Մուլիկի մոտ: Նա բավականին բորբոքված էր: Երբ հարցրինք՝ ինչո՞ւ մեզ չվերցրին, ասաց, որ ընկեր Քնարիկը զանգել է մեր կենտրոնի տնօրենին և ի սրտե բամբա-սել, չարախոսել: Ասել է՝ իրանց ցույց կուդան մեր տղեքի մոտ: Մուլիկ – Ա՞ն ջան, չգիտեմ՝ տղեքի պահով ի՞նչ ա ասում, երևի ուզում ա ասի, ինչի՞ եք իրանց հետ շփվում:

Ես սկսեցի լացել: Արփին համոզում էր, որ տանը չասեմ, որ մերոնք չկռվեն ճամբարում: Իսկ մերոնց կռվելը կռվել չէ, ֆիդայական զինված շարժում է… Պապս հայկական հողերի պատմական հարցի կարևորությունը կտար նյութին, իսկ Հետճաշիկ Քնարիկի կողմը՝ դա-վադիրները, կենթարկվեին անվերապահ կապիտուլիացիայի: Բայց չէի ուզում իջնել չար կնոջ աստիճանին՝ նրան բացատրելու համար մարդու իրավունքների արդի նորմերը: Ուստի նախընտրեցինք գնալ Հեղինեենց տուն: Նրա սենյակում ինտերնետային էջս էի թարմաց-նում, երբ տեսա, որ Հայկն է ընկերության հայտ ուղարկել: Ուրախությունից բարձր ճչացի: Աղջիկները վազեցին դեպի էկրանն ու տեսան հուզմունքիս պատճառը: Երբ ճամբարում պա-րում էինք, մեզ ընկեր Արթուրը լուսանկարում էր: Խոստացել էր տալ նկարները: Որոշեցի հարցնել Նրան մեր նկարների մասին ու այս պարզ հարց ու պատասխանը դարձավ մեր առաջին ընկերական զրույցը:

Երբ դու տասնվեց տարեկան ես, արդեն պատրաստ ես ընկերներ ընտրելու: Տասնվեցը մանրակերտն է հետագա բոլոր տարիներիդ: Եվ այդ տարիքում դու ունես այն կարևոր ու-ժերը, որոնցով կառուցելու ես քո գունագեղ աշխարհը:

 

ՏԵՏՐ ԵՐՐՈՐԴ

ՃԱՆԱՉԻ՞Ր ՔԵԶ ԵՎ ՆՐԱՆ

Այսպես առաջին զրույցին հաջորդեցին երկրորդը, երրորդը, չորրորդը: Հետզհետե եր-կարում էր մեր զրույցների տևողությունը: Հայկը դարձել էր համացանցում իմ ամենահաճելի զրուցակիցը: Նրա ամեն նոր հաղորդագրություն ինձ հուզմունք էր պատճառում: Շփոթվում էի և փորձում՝ որքան հնարավոր է թաքցնել դա նրանից: Հայկը գրում էր եթե ոչ ամեն օր, ապա՝ երկու օրը մեկ անգամ: Եթե անգամ լինում էին օրեր, որ երեք օր չխոսեինք, ես ան-հանգստանում էի: Այդ դեպքերում առաջնորդվում էի մի ֆիլմից ծանոթ գաղափարով, ըստ որի՝ երեք օր անց տեսնելով, որ դու քայլ չես անում, Նա կգրի: Սպասում էի Նրա արձագան-քին: Առաջին հայացքից հիմարության պես է հնչում, բայց հավատացե՞ք, իմ դեպքում դրույթն իսկապես աշխատեց: Փորձում էինք ճանաչել իրար: Նա շատ ազնիվ էր զրուցում հետս, կիսվում էր ամենօրյա ապրումներով, շատ հարցեր էր տալիս իմ մասին, ուզում էր ինքս պատմեմ: Անկեղծ ասած, եթե այդպես չվարվեր, դժվար թե մեր զրույցն առաջ գնար: Նա հաճույքով պատասխանում էր հարցերիս: Անգամ եթե մի անմիտ բան ասեի, կատակով էր ընդունում: Շատ էի հավանում նրա լուսանկարները: Հաճախ էր համալրում դրանք նորե-րով, և ամեն անգամ՝ ավելի հիացնում: Ճիշտ է, որ իմ լուսանկարներն էլ շատ լավն էին, ու նա միշտ դա հաստատում էր:

Անցան ամիսներ: Ես ապրում էի իմ գյուղաքաղաքում, իսկ նա ուսանող էր մայրաքա-ղաքում: Իմ ու նրա միջավայրի միջև բևեռային տարբերություն կար, բայց ես երջանիկ էի: Մի անգամ ժամը տասին՝ գիշերը, իմ կատակից հետո գրեց, որ կուզեր ինձ ամուր գրկել: Մի պահ սիրտս կանգնեց, հետո սկսեց արագ զարկել, հետո երկու անգամ էլի կանգնեց ու էլի՝ արագ զարկեց: Աչքերս մնացել էին համակարգչի էկրանին՝ այդ նախադասության վրա: Շփոթվեցի, ժպտացող «սմայլիկե ուղարկեցի, ծաղիկներ, լուսին ու ասացի, որ արդեն քնելուս ժամն է: Երբ գլուխս դրեցի բարձին, մեկ ժպտում էի մինչև ականջներս, մեկ էլ՝ էլի քարա-նում: Անսահման ամաչում էի: Պատահեց, որ էլի նմանատիպ խոսակցություն ունեցանք, բայց ամեն անգամ ես՝ ամոթով լցված, կիսատ էի թողնում զրույցն ու շտապ հրաժեշտ տա-լիս: Կարծես դա նրան նեղացնում կամ «սառեցնումե էր: Չնայած ենթադրում էի, թե կհաս-կանար, որ ամաչում եմ: Արդեն ուշ աշուն էր(իսկ աշունը մեր քաղաքում շատ գեղեցիկ է): Մի անգամ ինձ խնդրեց, որ հեռախոսահամարս տամ: Ես միանգամից մերժեցի: Ծիծաղեց, բայց և ասաց, որ շատ կուզենար նորից լսել ձայնս: Ասացի, որ հետո կխոսենք: Յուրաքան-յուր նոր քայլից ավելի էի շփոթվում. ինձ համար անսովոր էր խոսել տղայի հետ, այն էլ՝ հե-ռախոսով: Ու կապ չուներ, որ արդեն մի քանի ամիս ամենօրյա զրուցակիցներ էինք: Դպրո-ցում, ինչպես միշտ, անհետաքրքիր էր, տհաճ: Դասարանում ինձ գրեթե բոլորը (չնայած գրեթե-ն համեստության նշան է) համակրում էին: Տղաները քաշում էին վարսերս, ինչն ինձ անչափ զայրացնում էր: Որևէ մեկը երբեք չէր համարձակվում ինձ խոստովանել իր զգաց-մունքների մասին: Մի քանի անգամ պատահել էր, որ զգացել էի, թե փորձում են հասկացնել այդ մասին, քեռիս հատուկ ջոկատային ընկերներին էր ուղարկել, որ նման հարցերը տղա-ների հետ կարգավորի: Այնպես որ հանգիստ էի, և ոչ ոք չէր անհանգստացնում ինձ ավելորդ խոստովանություններով: Տղաները, իհարկե, այլևայլ միջոցներ էին գտնում ան-դորրս խաթարելու համար: Թեկուզ և՝ վարսերս քաշելով: Ասում էին, որ ես «խաբարբզիկե եմ, իսկ ես դրանից վատ չէի զգում: Դասարանում օդը միշտ լարված էր: Աղջիկների միջև հակամարտություն կար: Համադասարանցուս՝ Ռուբենին, սիրում էին բոլորը: Պատճառը մի-այն այն չէր, որ նա համակրելի էր, այլև այն, որ քաղաքի հարուստ փեսացուն էր: Մենք Ռուբենի հետ նույն մանկապարտեզն էինք հաճախել, իրար գիտեինք, և միշտ մտածել եմ, որ, երևի, սիրում է ինձ: Ամենաշատը հենց Նա էր խաղաղությունս վտանգում: Մի անգամ այնքան զայրացրեց, որ բղավեցի, թե զզվում եմ իրենից: Նա էլ կարմրեց ու վատ բառ փնթփնթաց: Այդ օրը այնքան էի սրտնեղել, որ տուն գնալուն պես սկսեցի լացել ու այնքան շատ, որ մի քանի օրվա ընթացքում բարձր ջերմությունս չէր իջնում: Մայրս դպրոցում նրա հետ խոսել էր: Երբ պատմեց՝ ինչ է ասել, ավելի վատացա: Վատ էի զգում, որ մայրիկս նրան ուղիղ հարց էր տվել, բայց կարծես արդյունքում հանգստացա, ջերմություս էլ վերջա-պես իջավ: Մինչև Հայկին տեսնելը՝ մտածում էի, թե ո՞վ կարող է համապատասխանել ինձ: Վաղուց այն կարծիքին էի, որ ես ու Ռուբենը գեղեցիկ զույգ կլինեինք: Չէ՞ որ շատ տղաներ ինձ էին համակրում, շատ աղջիկներն էլ՝ նրան: Հետո էլ կազմվածքնով ներդաշնակ էինք, մայրն էլ ինձ շատ էր սիրում: Այս հաշվարկներով միշտ մտածել եմ, որ նա է երևի ինձ հար-մարը, չնայած, չէի սիրում և չգիտեի էլ՝ սիրելն ի՞նչ է: Հայկը շատ մեղմ ու նրբազգաց էր, ինչն ինձ միանգամից գրավեց: Ինձ շրջապատող բռիներին նրա կողքն չէի դնի :

Մի օր էլ Հայկը գրեց, թե ինչ նպատակով է մայրիկս իր հեռախոսահամարն ուզել Կոստյայից: Ես չհասկացա, թե հատկապես ինչի՞ մասին է խոսքը; Հայկը բացատրեց, որ Կոստյան է այդպես ասել: Ա՞յ քեզ հիմարություն, ախր, նման բան չէր կարող լինել: Համենայն դեպս, երբ հարցրեցի մայրիկիս, նա անսպասելիությունից ծիծաղեց: Ինձ համար բոլորովին ծիծաղելի չէր: Պարզվեց, որ Կոստկիկը ընկերոջ հոգու հետ է խաղացել:

Ահա արդեն մոտենում էին կանանց ու աղջիկների տոները: Մարտի ութին Նա նորից հեռախոսահամարս խնդրեց: Տվեցի: Չէ՞ — որ տոն էր և կարելի էր, որ զանգով շնորհավորեր ինձ: Ճիշտ է, սկզբում մայրիկիցս թույտվություն խնդրեցի: Այդ օրվա ավանդական գնումնե-րից, աղջիկների հետ հանդիպումներից հետո երեկոյան վերադարձա տուն ու սպասում էի զանգին: Այնքան էի լարվում, որ մի պահ մտածեցի՝ եթե չզանգի, գուցե ավելի հանգիստ կլի-նեմ: Մինչ նման մտքեր էին անցնում գլխովս, լսեցի հեռախոսիս ձայնը: Անծանոթ համար էր, հասկացա, թե ով էր: Մի քանի վայրկյան պարզապես նայում էի հեռախոսին, որ զանգերը գնան և չհասկանա, որ սպասում էի:

Ես — Ալո՞…

Հայկ — Ա՞ն:

Վերջ, էլ հետդարձի հնարավորություն չկա: Պետք է զրուցեի: Միկրովայրկյանում քամե-լիոնի պես գույնս գցեցի, կարմրեցի, կապտեցի, դեղնեցի. մի խոսքով, ծիածանագունեցի և շարունակեցի խոսել: Նա շնորհավորեց: Շատ հաճելի մաղթանքներ ասաց, որոնք շոյեցին հպարտությունս: Այնքան հաճելի էր լսել Նրա ձայնը: Նա խոսում էր շատ ոգևորված: Երևի ուրախ էր, որ թույլ էի տվել զանգել: Պատուհանագոգին նստած՝ նայում էի փողոցին, իսկ նա ասում էր, որ Երևանում անձրևներ են, և ինքը քայլում է փողոցով: Խոսեցինք բավակա-նին երկար: Այդ ընթացքում նա հասցրեց մտնել սուպերմարկետ, պաղպաղակ գնել ու գնալ տուն: Ասաց, որ ճանապարհին հանդիպել է ծանոթ աղջիկներից մեկին, պարզվել է, որ իր տանը մոտ է ապրում և հրավեր է ստացել՝ այցելելու նրան: Երբ «հաջողությունե ասացինք, շնորհակալություն հայտնեց հեռախոսահամարս տալու համար: Խնդրեց չամաչել իրենից: Ծիծաղեցի, չէի մտածում, որ կզգացվի: Ասաց, որ շա՞՞՞տ է զգացվում: Անջատեցի զանգը: Ու-րախությունից թռչկոտում էի: Պառկեցի քնելու, ու էլի սենյակիս սպիտակ առաստաղը երա-զանքների ցուցադրության կինոէկրան դարձավ: Ժպտալով քնեցի ու երբ արթնացա, էլի ժպիտով էի: Այսպես, մեր շփումը տեղափոխվում էր այլ փուլ, մի նոր կանաչ հանգրվան: Ան-ցան ամիսներ, նա, ինչպես միշտ, ջերմ էր: Ինչպես միշտ, շատ էինք խոսում: Բայց խնդրել էի, որ հաճախ չզանգեր: Ընկերներ էինք, բայց ես Նրան համակրում էի, Նա էլ, գիտեի, որ՝ ինձ:

 

ՏԵՏՐ ՉՈՐՐՈՐԴ

ՏԱՏՐԱԿ

Մայիս ամսին մեր քաղաքն սկսում է միանգամից ծաղկել: Եղանակը հաճելի ու մեղմ է, ծառերը՝ շատ, զովը՝ անուշիկ: Առավոտյան մտա սոցիալական ցանցի էջս ստուգելու: Վա՞յ, Հայկը նոր ստատուս ունի: Տեսնես՝ ի՞նչ է գրել. «20 տարի առաջ այս օրը լույս աշխարհ եկավ երկրի ամենասիրուն հրաշք-հրեշտակը: Բայց ինչու՞ ինձ ոչ մեկը չէր ասել, որ միակ հրեշտակը ծնվել է ինձ համար: Շնորհավոր ծնունդդ, Տատրա՞կե:

Ի՞նչ հրեշտակ: Չհասկացա՞: Մտա նշված Տատրակի էջը. հնարավոր է, որ քրոջ ծննդ-յան օրն է: Բայց ո՞չ: Ձեռքերս թմրել էին, ես շոգում էի: Նկարներում մի աղջիկ էր, ով տարի-քով նրանից մեծ թվաց ինձ: Առաջին պահից աչքի զարնեց նրա անճոռնի քիթը: Սևազգեստ աղջկա նկար էր՝ մեծ ականջօղերով: Ինձ դուր չեկավ, բայց ոչ այն պատճառով, որ արդեն հասկանում էի՝ ով կարող է լինել: Հայացքը չհավանեցի: Տատրակը նշել էր, որ ինքը հանդի-պում է Հայկի հետ: Իսկ գլխավոր ստատուսին իմ սիրելի երգերից մեկն էր՝ «ծþՔՈ — Ըվչպսե: Արցունքներս, չհասկացա ինչպես, ողողեցին համակարգչիս ստեղնաշարը: Ախր, ինչի՞ց ելնե-լով էր ինձ փոխարինել սրա նմանով:

Առանց էջս փակելու՝ վազեցի դեպի անկողնիս: Մայրս լացի ձայն լսեց ու վազեց ինձ մոտ: Հարցնում էր, անհանգստացած էր, թե ի՞նչ է պատահել: Ես չէի կարողանում պատաս-խանել: Հետո, երբ ասացի, նայեց այդ աղջկա լուսանկարներն ու հանգստացրեց ինձ, ասե-լով, որ չարժե այդ աղջիկն այնքան, որ լացեմ նրա ներկայությունից: Իսկ եթե Հայկը նրան է սիրում, իր գործն է, թող գերադասի: Ես չէի ուզում ոչ ոքի լսել: Չէի մտնում էջս: Երբ մի րո-պեով մտնում էի ու տեսնում, որ առցանց է, արագ դուրս էի գալիս: Ատում էի նրան: Մի օր էլ տեսնեմ, այդ.Տատրակ -ին նշել է իր նկարի վրա: Տատրակը նստած էր անկողնու վրա ու գր-կել էր մեծ սպիտակ խաղալիք՝ արջուկ: Զզվանք էի զգում նրանց երկուսի նկատմամբ էլ, բայց աղջկա նկատմամբ՝ առավել: Որոշեցի ուրիշի էջով հյուր գնալ ու լավ նայել նրա պատ-կերները: Մոտիկից ֆիքսված նկարներ քիչ ուներ: Հիմարավուն նկարներ էին: Մեկում մեջ-քով կանգնած էր՝ գլուխը մի քիչ թեքած աշնանային այգու ֆոնի վրա՝ ամբողջովին սև հա-գած ու մազերն էլ՝ հավաքած: Բայց պարզ երևում էր, որ միայն քիթը չէր խնդիրը: Նրա կազմվածքը սլացիկ չէր: Մարմնի միսը թափվում էր վրայից, ուսերն էլ կիսակոտրված էին: Մի խոսքով, այս ամենի հետևանքով մտածեցի, որ Հայկը բոլորովին ճաշակ չունի, և անգամ զարմացա, թե ինչպես կարող է գեղեցիկ տղան շփվել այդքան տգեղ աղջկա հետ: Ո՞րն էր գաղտնիքը, ես չհասկացա:

Մորս հետ այս մտքերս կիսում էի բորբոքված, իսկ նա ասում էր, որ բնական է, որ Հայ-կը կարող է և ընկերուհի ունենալ, քանի որ ես ու նա իրարից հեռու ենք ու պարզապես ըն-կերներ ենք, ոչ թե ընտրյալներ: Ես հասկանում էի, որ մայրս ճիշտ էր, բայց և մեղադրում էի նրան, քանի որ պետք է ինձ ասեր, որ ընկերուհի ունի: Հակառակ դեպքում՝ ես նրա հետ եր-բեք չէի շփվի: Ի վերջո, ո՞ր ընկերուհի ունեցող տղան է այլ աղջկա հետ այդքան մտերիմ լի-նում: Նա իմ աչքում մեղավոր էր: Ատում էի օրվա մեծ մասը, բայց պահեր էին լինում, որ էլի ջերմություն էի զգում, որի մեջ կար նաև ափսոսանք, տխրություն, չգիտեմ էլ՝ ինչպե՞ս բա-ցատրել: Եթե ես ընկեր ունենայի, երբեք չէի ցանկանա, որ նա շփվեր այլ աղջկա հետ այն-պես, ինչպես Հայկն էր ինձ հետ շփվում;

Առհասարակ, չէի ուզում նրան տեսնել, լսել, հիշել նրա մասին: Գրողը տանի, չէի էլ կա-րողանում լսել Նյուշայի երգը: Ի՞նչ իրավունքով էր իրենով արել իմ երգն ու Հայկին: Հակա-ռակի նման՝ այն հիթ էր ու ամենուր հնչում էր: Դրանից ինձ զգում էի ֆաշիստական ճամ-բարներում բանտարկված հրեաների պես, որոնց տանջում էին՝ միևնույն երգը անդադար միացնելով: Երբ հայելու մեջ նայում էի, տեսնում էի ինչ-ինչ թերություններ, որոնք նախկինում չէի նկատել: Ինձ լիարժեք չէի զգում: Մայրիկիս ու ըներուհիներիս սկսել էի հաճախ հարցնել՝ գեղեցի՞կ եմ թե՞ ոչ: Բայց վատն այն էր, որ նրանք ինձ արդեն հավատ չէին ներշնչում, ու ես ինձ գեղեցիկ չէի զգում: Անցավ մոտ մեկ ու կես ամիս: Դեռ փորձում էի Հայկի առցանց եղած ժամանակ ցանցից դուրս լինել: Խուսափում էի նրանից, չնայած չմտածել չէր ստաց-վում: Երգը լսում էի պատահաբար կամ եթե փողոցում շուն էի տեսնում, հիշում էի Տատրակ-ին: Պրծում չունեի: Մի օր էլ հեռախոսիս զանգից աչքերս բացեցի: Երբ ուզեցի պատասխա-նել, անջատվեց: Երևի ուշ էի արթնացել: Երբ նայեցի, թե ով էր, տեսա, որ նրա համարն էր: Միանգամից վեր թռա տեղիցս: Չգիտեի, թե ինչպես վարվեմ: Գնացի մորս սենյակ ու արթ-նացրեցի նրան: Ասացի, որ Հայկն է զանգել հենց նոր, ու ավելացրի, որ մտադիր չեմ հետ զանգել: Մայրս կիսաքնած ասաց, որ ճիշտ եմ ու խնդրեց, որ գնամ քնելու: Գնացի իմ սենյա-կն ու պառկեցի: Նայեցի հեռախոսիս: Հուլիսի 6-ն էր, նրա զանգն էլ՝ 00:24-ին: Զգացի, որ քունս չի տանում անհանգստությունից, գնացի ատամներս լվալու: Լվանում էի երկար ու նա-յում էի հայելուն: Թախիծ տեսա հայացքումս, որ այդ չափով երբեք չէի տեսել առաջ: Փորձե-ցի քնել: Էլի առաստաղս պատկերներ ցույց տվեց, բայց այս անգամ՝ ամպերով փաթաթ-ված: Արթնացա, ինչպես միշտ, վաղ: Առավոտից մայրիկիս բողոքում էի, որ զանգել էր, այդ-քան բանից հետո: Ասում էի՝ չի էլ ամաչում, ավելի լավ է առհասարակ չզանգի, որ մոռա-նամ: Կեսօրին հեռախոսիս զանգը նորից հնչեց: Նա էր: Չգիտեի վերցնեմ, թե ոչ: Մորս հարցնում էի՝ ինչպես վարվել: Այնքան երկար էի տատանվում, որ զանգն ավարտվեց: Որո-շեցի հետ զանգել, քանի որ ամոթալի էր նման պահվածքը, չէ՞ որ վերջապես «ընկերներե էինք: Մի քիչ հանգստանալուց հետո զանգեցի: Խոսեցի գրեթե ինչպես միշտ, բայց այս ան-գամ ոչ թե ժպտում էի, այլ աչքերս էին լցվում: Ես համարյա չէի խոսում, նա էր խոսում: Հարցնում էր, թե ինչո՞ւ չեմ պատասխանում, ինչո՞ւ եմ ուրիշ տեսակ; Բայց. դե՞, իհարկե, ասացի, որ ամեն ինչ հրաշալի է, ու ես հիանալի եմ զգում: Ասաց, որ մեր ճամբարում է: Չգի-տեմ ինչու, շփթվեցի, սիրտս ճմլվեց: Մտածեցի, որ երևի կուզենա հանդիպել ու այդպես էլ ասաց: Սկզբում կարկամեցի, չիմացա ինչ պատասխանել, բայց նա այնպես տարավ խո-սակցությունը, որ վճռեցի հանդիպել, միայն թե տանը թույլտվություն խնդրելուց հետո:

Պայմանավորվեցինք հաջորդ օրը: Մեկ տարի առաջ էինք տեսել իրար: Ես շատ էի հուզվում: Մինչև վերջին րոպեն չգիտեի, թե արժե՞ գնալ: Նա ասել էր, որ երեք օր դեռ կլինի ճամբարում: Առաջին բանը, որ մտածեցի, այն էր, թե ի՞նչ հագնել: Բանկանաբար, հասկա-նալով, որ հագնելու ոչինչ չունեմ, մայրիկիս խնդրեցի գնումներ կատարել Անուշիկի հետ: Այն-քան դժվար էր ընտրությունը: Եթե այդքան շփոթված չլինեի, հեշտությամբ կընտրեի: Բոլոր խանութներում շրջելուց հետո գնեցի երկու զույգ գեղեցիկ կոշիկ, երկու շրջազգեստ, մի կի-սաշրջազգեստ ու մի նուրբ բլուզ: Դրանցից էլ դժվարանում էի ընտրել՝ ի՞՞նչը կրել: Ի վերջո, սկսեցի մտածել, որ ոչ մեկն էլ գեղեցիկ չեն: Մորս կարծիքին նախապատվություն տալով՝՞ ընտրեցի սպիտակ ջինսե կիսաշրջազգեստս, սև ու սպիտակ բլուզ ու ոսկեգույն կոշիկներ: Հիմա մնում էր մտածել մազերիս հարդարանքի մասին: Որոշեցի գանգրեցնել: Այնքան էի կարևորություն տալիս մի սովորական հանդիպման, որ հիմա հիշելիս զվարճալի է թվում: Անգամ վախեցա, որ տգեղ կստացվի սանրվածքս ու որոշեցի վարսավիրին թողնել պատաս-խանատվությունը: Մեր պայմանավորված ժամին հանդիպեցինք: Կարծում եմ գեղեցիկ էի, չնայած կարիք չկար այդքան զուգվելու: Նա ամբողջովին սպիտակ էր հագել ու իրար կողքի գեղեցիկ ու միագույն էինք: Քայլում էինք փողոցներով: Ես այդքան էլ ուրախ չէի, այլ կերպ էի զգում ինձ նրա կողքին: Լարված էի ու անվստահություն ունեի: Նա ճանապարհի բոլոր ցայտաղբյուրներից ջուր խմեց: Ասում էր, որ շատ է սիրում մեր ջուրը: Միասին քայլեցինք դե-պի նորակառույց եկեղեցին: Հարցնում էր ճամբարի երեխաներից: Հերթով աղջիկների անուններն էր թվում, հետաքրքրվում, թե ինչպես են, իսկ ես ասում էի, որ կապ չունենք ու որ աղջիկ ընկերուհիներ քիչ ունեմ: Եվ նրանց թիվը նվազում է:

Հայկ — Ինչի՞, Ա՞ն:

Ես. — Դե որովհետև լավագույն ընկերուհիս մայրս է:

Հայկ — Էտ շատ լավ ա: Բայց կարա՞ս մամայիդ հետ ազատ կիսվես:

Ես — Բա ո՞նց, մայրս իմ մասին ավելի շատ բան գիտի, քան ես՝ ինքս;

Նա խոսքի մեջ սկսեց նշել, որ ընկերուհի է ունեցել: Բայց անցյալով էր խոսում:

Հայկ — Ա՞ն, դու երեխաներ սիրո՞ւմ ես:

Ես: — Դե՞, հա՞, իհա՞րկե, շա՞տ:

Հայկ — Ընկերուհիս էլ էր սիրում, ավելի շուտ, էքս-ընկերուհիս:

Ես լռում էի: Սպասում էի, որ այդ թեման առհասարակ փակեր: Իսկ նա ուզում էր, որ ես հարցեր տամ ու որ պատմեր նրա մասին: Քայլեցինք դեպի կենտրոնում գտնվող սրճարան-ներից մեկը: Երբ նստած էինք, նա անդադար խոսում էր, ես էլ մի տեսակ ավելորդ էի զգում ինձ: Ասում էր, որ հայ մեծերը հարգանքի են արժանի: Ասում էր, որ Գարեգին Նժդեհի մտ-քերն է հավանում:

Հայկ — Հատկապես մի շատ ուժեղ խոսք ունի. «Ուժն է ծնում իրավունքե: Էս մեկը շատ եմ սիրում… Ա՞ն, ինչի՞ չես խոսում:

Ես — Դե լսում եմ:

Սրճարանում մեզ շատ էին դիտում, իսկ դա նրան դուր չէր գալիս: Տարբեր պատրվակ-ներով նախկին ընկերուհուց բաներ էր պատմում, ես էլ հարցրի:

Ես — Նախկի՞ն, բայց ինչու՞ նախկին:

Հայկ — Դե՞, Ա՞ն ջան, հիասթափվում ես, հասկանում ես, որ քեզ հարմար չի, … կամաց—կամաց.. Դե՞, գիտե՞ս, էլի՞, ո՞նց ա լինում:

Ես — Բայց ես չգիտեմ:

Հայկ — Վա՞՞՞յ, հա՞, մոռացել էի, որ ընկեր չես ունեցել: Բայց մի տեսակ չեմ հավատում, որ քո պես աղջիկն ընկեր ունեցած չլինի:

Ես — Բայց դրա մեջ ի՞նչ անհավանական բան կա:

Հայկ — Դե, հա՞, էլի՞:

Ես — Իսկ ո՞նց հասկացար, որ հարմար չեք:

Հայկ — Ա՞ն ջան, երկար պատմություն ա: Համ էլ ինքը խաբված աղջիկ էր:

Ես — Այսի՞նքն, խաբվա՞ծ:

Հայկ — Նախկին ընկերը բաբնիկ էր, համ իրա հետ էր, համ ուրիշի:

Ես — Անունը Տատրակ էր:

Հայկ — Հա՞, Տա՞տ ջան:

Ես — Անահի՞տ:

Հայկ — Հա, բայց ես ի՞նչ ասեցի:

Ես — Ոչ մի բան, կարևոր չի:

Նրա անունով դիմեց ինձ: Զզվելի էր: Մի քանի վայրկյան ուզեց հասկանալ, ինչ է կա-տարվում, երևի հասկացավ ու ներողություն խնդրեց: Այդ պահին նրա հեռախոսին զանգ եկավ, ասաց, որ պիտի պատասխանի: Մնացած զանգերին իմ մոտից էր պատասխանում, իսկ այս մեկի համար նստած տեղից վեր կացավ ու գնաց դեպի սրճարանի ծայրը: Հասկա-ցա, որ նրա, այսպես կոչված, նախկինն է: Հայկը տխուր էր երևում ու երբ ետ եկավ, նշեց, որ ընկերներից մեկն էր, բայց լավ չստեց: Ինձ արդեն տհաճ էր մնալ այդտեղ, ճնշվում էի եր-րորդ անձի գոյությունից, որի ներկայությունն զգում էի: Երբ դուրս եկանք սրճարանից, նստե-ցինք մոտակա տաքսին, որը նրան հետո պիտի ճամբար տաներ: Մեր տունը քաղաքի կենտրոնում էր ու ճամբար գնալու ճանապարհը մոտով էր անցնում: Նա նստեց վարորդի կողքին, ու ներսում էլ հնչում էր ռուսական շանսոն, որը շատ էր սիրում: Երբ հասանք մեր շենքի մոտ, իջավ ու դուռը բացեց: Մի քանի վայրկյան խոսեցինք: Ասաց, որ ուզում է վաղն էլ զբոսնենք, եթե դեմ չեմ, ես էլ ասացի, որ կմտածեմ: Չնայած վիրավորված էի, չէի ուզում խո-սել հետը: Հրաժեշտ տվեցինք: Փողոցն անցնելիս նրա տաքսին ինձ ճանապարհ տվեց, ու ես դրանից էլ ամաչեցի, որ այդ ընթացքում ինձ դեռ կդիտի: Տուն հասա, հուզված էի: Մայրի-կիս հետ կիսեցի տպավորություններս: Ասացի, որ նրա ընկերուհին այլևս նախկին է:

Հաջորդ օրը քայլում էի քաղաքում, անցնում խանութներով: Սպասում էի զանգին: Օրն անցնում էր, բայց զանգ չկար: Մայրս առաջարկեց զբոսնել միասին: Զրուցում էինք, քայլում: Ասում էի, որ խոստացել է զանգել, բայց չի զանգում: Մտածեցի, որ հնարավոր է լիցքավո-րումն է վերջացել ու ճամբարից չի կարողանում քաղաք իջնել: Անհանգստանում էի, որոշեցի ինքս զանգել: Հեռախոսը վերցրեց ու ասաց, որ սիպված է եղել արագ մեկնել մեր քաղաքից: Տխրեցի, հասկացա. թե ինչպես կարող է արևի հեռանալուն պես թոշնել ծաղիկը:

Անցավ մի քանի օր: Չէի հավատում, որ արդեն ընկերուհի չունի: Զարմանալի է, թե ինչ-քան կարճ կարող են տևել մարդկային հարաբերությունները: Չնայած ինձ համար բացատ-րություն կար, քանի որ այդ Տատրակը գեղեցիկ չէր: Նա համացանցում Հայկին նշում էր նկարների վրա: Այս քայլերը բացասական էին բնութագրում Տատրակին, քանի որ նրա մատնանշած նկարներում համբուրվող մուլտհերոսներ էին: Մի նկարում էլ աղջիկն ու տղան անկողնում պառկած էին ու նկարի վրա գրված էր «Լավն այն աղջիկն է, որի հետ ուզում են ոչ թե քնել, այլ արթնանալե: Ծիծաղելի պահվածք էր: Համակարգիչը պարզ պատկերում էր նրանց ճգնաժամային հարաբերությունների ամբողջ ընթացքը: Երկուսով մեկնաբանություն-ների բաժնում վիճում էին, ցուցադրում Տատրակի ագրեսիվ պահվածքը: Նրան նայելով՝ հասկանում էի՝ ինչպես չի կարելի վարվել, երբ հեռանում են: Այդ ժամանակ չէինք խոսում, բայց ամեն ինչ այնքան վճիտ էր երևում՝ հոսող ջրի հատակի պես: Անցնավ ամառը: Երբ հերթական ծննդյանս օրը եկավ, հասկանալի է, չէ՞, ո՞ւմ շնորհավորանքին էի սպասում: Վս-տահ էի, որ կզանգի: Ուշ գիշերին ինտերնետային էջս ստուգեցի: Անգամ նամակ չէր գրել: Նայեցի, առցանց էր: Երբ ժամն ուղիղ 00:00-ն ազդարարեց հաջորդ օրվա սկիզբը, ես նույն վայրկյանին ջնջեցի նրան ընկերներիս ցուցակից: Շատ վճռական էի տրամադրված: Ախր, ես այնքան մեծ ուշադրություն էի դարձնում այս օրվան, և նրա չշնորհավորելը, այն էլ առ-ցանց լինելու պայմաններում, աններելի էր:

 

ՏԵՏՐ ՀԻՆԳԵՐՈՐԴ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 Սեպտեմբերն եկավ, նորից՝ դպրոցը: Շատ ուրախ էի այդ առթիվ, թեև քաջ գիտակ-ցում էի, որ այդ քառակուսի շինությունն ինձ մի քանի օրից ավելի ուրախություն չի տալու: Նրա մասին սկսել էի հազվադեպ հիշել, թեև իմ ընկերների ցուցակից ջնջելուց հետո ընկե-րության հայտ էր ուղարկել, որը մերժել էի: Այժմ ավարտական դասարանում էի ու սրտիս խորքում սպասում էի, թե ե՞րբ պիտի ազատագրվեմ: Դպրոցական վերջին երկու տարիներն ավելի հարթ ընթացան, քանի որ փոխվել էր մեր հայերենի ուսուցչուհին՝ Քաղքենի Կիսա-կիրթովնան, ինչպես կասեր պապիկս: Նա ինձ տանել չէր կարողանում: Հետաքրքիրն այն էր, որ իմ «պատվինե դասղեկական ժամեր էր հրավիրում ու քննարկում հագուստներիս ար-ժեքը: Նրան զայրացնում էր իմ մեջ ամեն ինչ: Որքա՜ն ջանք ու եռանդ էր թափում, որ ինք-նագնահատականս գցի աչքումս: Հաճախ կրկնում էր. «Մարգարյան Անահիտ, քեզ թող չթ-վա, որ դու կատարյալ ես: Աշխարհում կատարյալ ոչինչ չկաե: Սրան հետևում էր իմ խիստ պատասխանն առ այն, որ սխալվում է, քանի որ ես կատարյալ եմ: Ինչևէ, երբ ավագ դասա-րանում ընտրելու էինք հումանիտար կամ բնագիտական հոսքերից մեկը, ես ընդգրկվեցի հումանիտարում, իսկ նա ապագա տնտեսագետների դասղեկն էր: Մեզ դասավանդեց տի-կին Իսաբեկյանը, ով եկել էր այլ դպրոցից: Նա էր, որ ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի իսկական մանկավարժը: Նա գրագետ կին էր: Ես նրան միանգամից սիրեցի, և մենք նույ-նիսկ մտերմացանք: Ահա այս փոփոխությունը թույլ տվեց ինձ հանգիստ ավարտել ավագ դպրոցը: Սեպտեմբերը ստիպում էր վճռել, թե որտեղ պիտի շարունակեմ բուհական կրթու-թյունս ու շտապ անցնել նախապատրաստական պարապմունքների: Մայրիկիս հետ վճռել էինք, որ կընդունվեմ մեր քաղաքի մանկավարժական համալսարանը: Առավելությունն այն էր, որ մայրս էր այնտեղ աշխատում: Մասնագիտության ընտրությունն այնքան էլ դժվար չե-ղավ, քանի որ լեզուների նկատմամբ հակում ունեի: Որոշեցի ընդունվել բանասիրալան ֆա-կուլտետի «անգլերեն լեզու և գրականությունե մասնագիտական բաժինը: Ընկերուհիներիս մի մասը որոշել էր դիմել մայր բուհ՝ ԵՊՀ, և ինձ էլ նույնն էին հորդորում, բայց ես առանձնա-պես տրամադրված չէի: Ունեի երեք սիրելի մանկավարժներ, ովքեր շատ հարազատ էին ինձ, մեկը մաթեմատիկայի ուսուցիչն էր՝ ընկեր Թադևոսյանը, մյուսը՝ հայերենի ուսուցչու-հիս, երրորդը՝ անգլերենի դասախոս տիկին Վարդումյանը: Սկսեցի պարապմունքներս: Նոր ռեժիմով ապրելը փոքր-ինչ խորթ էր: Սկսեցի նաև կարոտել Հայկին: Ամեն նորույթ ուզում էի նրան հայտնել: Որոշեցի այժմ հետ բերել ընկերներիս ցանկ: Այնքան էի զայրացած, որ այս ընթացքում նրա էջ չէի մտել: Երբ տեսա նրա նոր լուսանկարները, ավելի զգացվեցի: Շատ գեղեցիկ էր: Ամբեղջովին սպիտակ հագած, մազերը՝ շատ երկար, հայացքը՝ անմիջական: Տեսնելով, որ հայտ եմ ուղարկել, գրեց, թե ի՞նչ էր պատահել: Ես էլ բացատրեցի սրտնեղելուս պատճառը: Նա ներողություն խնդրեց, ասաց, որ իր կյանքում մեծ փոփոխություններ էին տեղի ունենում, այդ պատճառով ուշադիր չի եղել: Հասկացա, որ փոփոխություններն ընկե-րուհուց բաժանվելու թեմային են վերաբերում: Իրավաբանական բաժնի երրորդ կուրսում էր, ու հիմա նա էլ էր դասերի: Գիտեի, որ նույն կուրսից են, ու դա ավելի տհաճ էր ինձ հա-մար(երևի ամեն օր հանդիպում էին): Թեև ընկերներիս ցանկում էր, բայց քիչ էինք խոսում: Տատրակը շարունակում էր ստատուսային հաղթարշավը նրա էջի դեմ:

Նոյեմբերն էր: Մի օր որոշեցի զանգել Հայկին: Նա վերցրեց հեռախոսը, բայց ձայնն այնքան տխուր էր, որ երբեք չէի պատկերացնի, թե նա էր: Չնայած, եթե ինձ էլ այդքան հա-լածեր նախկին ընկերուհիս, հնարավոր է, դրանից ես էլ տխուր լինեի: Ասաց, որ մարտար-վեստի պարապմունքից նոր է դուրս եկել: Շատ չէր անկեղծանում, ես էլ չէի խնդրում ան-կեղծ լինել: Ասացի, որ մենակ չզգա իրեն ու որ ես իր հետ եմ: Չգիտեմ, ջերմությունս նրան հասավ, թե ոչ, բայց ես այդպես էի ուզում: Նրան այլևս չզանգեցի ու նույնիսկ չգրեցի: Թողե-ցի, որ ինքնուրույն դուրս գա խճճված անձնական իրադրությունից:

Երբ եկավ դեկտեմբերը, դասարանով որոշեցինք երեկույթ կազմակերպել ու Նոր տար-վա տոներից առաջ ուրախանալ: Մեր դասարանի Ռուբենը, ճիշտ է, փոխել էր դպրոցը, բայց այդ օրը մեզ հետ եկավ: Այստեղ էր նաև հարգելի տիկին Քաղքենին: Երբ նա գնաց, սկսե-ցինք հանգիստ զրուցել: Ռուբենն ինձ հետ երկար ժամանակ չէր խոսել, ու հետո մեր հարա-բերությունները միշտ չէ, որ լավ էին, չնայած, վատ էլ, հաստատ, չէին: Նա հարցրեց, թե ի՞նչ կարծիքի եմ՝ աղջկա ու տղայի մեջ կարո՞ղ է ընկերություն լինել:

Ես — Իհարկե: Ես, օրինակ, գյումրեցի ընկեր ունեմ: Նա ինձ համար ամենամտերիմ ըն-կեր ա: Ես ոչ մի աղջկա հետ չեմ կարող այդպես հանգիստ զրուցել:

Գ — Անահի՞տ ջան, թարգի՞: Հիմա կասի ընկերդ եմ, հետո էլ՝ սիրածդ: Գործ չունես: Ինձնից քեզ խորհուրդ, իրա հետ էլ վաբշե չշփվես:

Ես — Չէ՞է, ի՞նչ ես ասում: Նման բան չի կարող լինել: Մենք լավ ընկերներ ենք:

Ռուբեն — Կա՞րա, էն էլ ո՞նց կարա: Ես տղա եմ, քեզանից լավ գիտեմ: Ինձ լսի, էլ հետը մի՞ շփվի: Ու ընդհանրապես ոչ մեկի հետ էլ չշփվես: Ընկերություն անելու համար էլ դեռ շուտ ա: Նայի՞, ես էլ եմ հիմա ազատ, ոչ մեկի հետ կապ չունեմ: Սպասում եմ դպրոցն ավարտեմ, նոր տեղը տեղին, սիրուն ընկերուհի ունենամ: Դու էլ սպասի, դպրոցը կավարտես ու հետո նոր…

Ես հասկանում էի, որ Ռուբենն անտարբեր չէր իմ նկատմամբ, բայց եթե ինձ չէր թվում, ուրեմն, հենց նոր ինձ առաջարկեց ուրիշի հետ չփվել ու անուղղակիորեն պահանջեց սպա-սել մինչև ավարտելը, մինչև ինքը քայլ կանի: Բայց գուցե չափազանցնում էի: Չգիտեի՝ ի՞նչ մտածել:

Մի քանի օր անց հնչեց հեռախոսիս զանգը: Հայկն էր: Ասաց, որ համալսարանից դուրս է մնում, ստիպված բանակ պիտի գնա, հետո կգա ու կշարունակի ուսումը: Ինձ հա-մար սա շատ անսպասելի էր: Չնայած ուրախացա, որ նախկին ընկերուհուն այլևս չի տես-նի: Հարցրեց, թե ինչ փոփոխություններ ունեմ կյանքում ու ընկեր ունե՞մ, թե ոչ:

Անակնկալի եկա նրա հարցից:

Ես — Չէ՞է, ի՞նչ ընկեր: Դեռ շատ շուտ ա: Հետո էլ, գիտե՞ս, մի դասարանցի ունեմ, ինքն էլ քեֆին ասում էր, որ դեռ շուտ ա: Լավ կլինի սպասեմ, դպրոցն ավարտեմ ու հետո՝ նոր..: Ասում էր՝ ոչ մեկի հետ չշփվեմ:

Հայկ — Հը՞մմմ, մի խոսքով քեզ ուզում ա իրա համար պահի, էլի՞, Ա՞ն ջան:

Ես: — չէ՞է, ի՞նչ ես ասում:

Բայց Հայկի ասածն ավելի շատ կասկածներ մտցրեց մեջս: Հետքրքիր էր, որ Ռուբենն ու Հայկը իրար մասին նմանատիպ եզրահանգումեր արեցին՝ առանց այդ մասին իմանալու:

Հայկն ասաց, որ մի քանի օր հետո պարզ կլինի, թե որտեղ կծառայի, բայց ենթադրում էր, որ մեր քաղաքի մոտ ու այդպես էլ եղավ:

 

ՏԵՏՐ ՎԵՑԵՐՈՐԴ

ՀԱՎՍԱ՞Ր, ԶԳԱ՞ՍՏ

Սեպտեմբերի կեսին զանգեց Հայկն ու ասաց, որ արդեն զորակոչվել է և շուրջ վեց ամիս մեր քաղաքում է իրականացնելու պարտադիր զինվորական ծառայությունը: Շատ էի ուրախացել: Հրաշք էր: Հրաշալի էր: Նա ամեն օր հեռախոսազանգերով, հեռախոսային եր-կար ու հետաքրքիր զրույցներով ինձ ուղեկցում էր անգլերենի պարապմունքների ու հրա-պուրիչ զրույցներով էլ հետ բերում տուն: Այս ռեժիմն ինձ համար տարօրինակ էր: Տևական ժամանակ չէինք հաղորդակցվել, իսկ այժմ, ընդհակառակը, չկար մի օր, որևէ նշանակալի դեպք, որ միասին չքննարկեինք, չամփոփեինիք: Մեր զրույցները ժամից պակաս չէին տևում: Ամեն ինչ պատմում էր իր մասին, ընկերների արկածներից: Ես էլ էի կիսվում նրա հետ ամեն նոր ու հին բանով: Պատմում էր մանկությունից մինչև բանակային առօրյայի մանրամասները: Մեր զրույցներից հետո երջանիկ ժպիտը դեմքիցս չէր իջնում: Երբեմն ինձ «Տատրակե անունով էր դիմում: Դա վհատեցնում էր ինձ: Նրա մասին էլ դրվագներ էր պատմում, բայց կոնկրետ այդ թեման ինձ դուր չէր գալիս: Հասկացրեց, որ նրա պատճառով է դուրս մնացել համալսարանից, քանի որ չհանդիպելու համար դասի չէր գնում: Ես ինքս երբեք առիթ չէի ստեղծում Տատրակին անդրադառնալու, բայց նա խոսում էր, խոսում…: Ասում էր, թե ե՞րբ է զանգել, ի՞նչ է ասել: Ուզում էի խնդրել, որ վերջացնի, լռի: Չէի կարողա-նում: Երբեմն այնքան էի հոգնում, որ հեռախոսը տասնհինգ րոպեով կողքի էի դնում ու երբ նորից էի վերցնում, նա դեռ ոգևորված պատմում էր: Ամեն անգամ Տատրակի անունն ասե-լիս, կարծես մի քորոց էր խրում սիրտս: Արդեն այնքան էր խոսել նրանից, որ ինձ թվում էր, թե սիրտս նման է ասեղի բարձիկի, որի վրա հնում ասեղներ էին շարում: Երբ հարցրի, թե Տատրակը չէ՞ր խանդում, որ ինձ հետ շփվում է, ասաց, որ շատ էր խանդում ու իմ պատճա-ռով մեծ վեճեր են ունեցել: Անգամ ասաց, որ օպերայի մոտ կռիվ է հրահրել, ու ինքն ստիպ-ված ամոթահար հեռացել է, քանի որ մարդիկ ուշադիր նայում էին չափերն անցած աղջ-կան: Հայկն ասում էր, որ վախենում է, թե կյանքում այլևս երբեք չի կարողանա սիրել: Ինձ համար դա անհասկանալի էր: Ու, առհասարակ, չէի ուզում խոսել նրանց հարաբերություն-ներից, առավել ևս, որ այդ աղջիկը ո՞չ արտաքինով, ո՞չ էլ պահվածքով ինձ համար օրինա-կելի չէր: Երբ հարցնում էր ինձնից, թե հասկանո՞ւմ եմ իրեն, անկեղծ պատասխանում էի, որ՝ ո՞չ: Նրանց խճճված հարաբերություններինց գլուխ չէի հանում, բայց ասում էի, որ որևէ մեկի կողմից, այդ թվում՝ աղջկա, ագրեսիվ պահվածք չեմ ընդունում: Նա միշտ միևնույն հարցն էր տալիս՝ ստուգելով, թե ես ճի՞շտ եմ ասում, որ ընկեր չեմ ուեցել: Դա ինձ արդեն նեղաց-նում ու նյարդայնացնում էր: Չգիտեի՝ ինչու՞ է այդքան հաճախ հարցապնդումների ենթար-կում ինձ կամ մի անգամ հարցին պատասխանելն արդյո՞ք բավական չէ՞ր այն հիշելու հա-մար: Կասկածներ ուներ, չպատճառաբանված անվստահություն: Ուզում էր հաստատապես համոզված լինել: Ճակատագրական նշանակություն էր վերագրում այդ հարցի պատասխա-նին: Պնդում էր, որ ճշմարտությունը չթաքցնեմ և, իբր, անհնար է, որ ինձ նման աղջկա կող-քով անտարբեր անցնեն: Բայց երևի չէր էլ պատկերացնում, թե ինչպիսի՞ խիստ ընտանի-քում էի ես մեծացել և որ ինձ համար այդպես շատ հաճելի էր: Նրա հարցերի խորքում, ինչ խոսք, կենսափորձի հետ կապված խնդիր կար, որն առաջ էր մղվել նախորդ ընկերուհու գաղտնիքից: Հարաբերությունների այդ ոլորտը բոլորովին ուրիշ աշխարհից էր, որին ես ծա-նոթ չէի: Արդյո՞ք կարող ենք դեռևս մայրական արգանդում ուսումնասիրել այն ուղին, որով անցնելու է մեր կյանքը…

Մինչդեռ ես սիրում էի, որ տղաներն ինձ հետ զգույշ վարվեն: Եվ նրանք իմ նկատմամբ միշտ էլ վեհերոտ էին: Երբ Նոր տարին ընդամենը մի քանի օրից արդեն ժամանելու էր՝ փո-խելու համար երկրագնդի ռիթմն ու զգացողությունը, մորիցս թույլտվություն խնդրեցի գնալ զորամաս՝ Հայկին տեսնելու: Շատ էի ուզում տեսնել ինձ մտերիմ առաջին հայ զինվորին: Բոլոր զինվորներին եղբայրներ էի համարում, պարտքս՝ նրանց զորավիգ լինել, քաջալերել: Ախր, հիմա այնքա՞՞՞ն մոտ էր ինձ: Մայրս սահմանափակեց մեր խոսակցությունը: Այնուամե-նայնիվ, ես գնացի տեսակցության դասընկերուհուս ուղեկցությամբ: Հասանք զորամաս: Շատ ուրախացավ՝ ինձ տեսնելով: Նրան այնքա՞՞ն էր սազում զինվորական համազգեստը: Առաջվա պես կենսխինդ էր: Կատակներ արեցինք ու շատ չանցած՝ հեռացանք: Աշխարհով մեկ էի եղել համազգեստով, խրոխտ կեցվածքով նրան տեսնելուս համար: Հետս այդ տար-վա սիմվոլն էի նվեր տարել: Փոքրիկ վիշապ էր՝ փափուկ խաղալիք: Մտածեցի, որ փոքրի-կին կարող է մոտը պահել, որ սպայական կազմի ներկայացուցիչները դիտողություն չանեն: Այնքան էի համակրել այդ կապույտ վիշապիկին, որ սրտանց ուզում էի, որ իր մոտ պահեր: Անունը «դրակոշաե էր դրել:

Նոր Տարին եկավ: Մենք հյուրեր էինք ընդունում: Համադասարանցիներս էլ եկան: Սո-վորություն կար դասընկերներով միմյանց հյուր գնալ: Այդ օրը մենք այլ հյուրեր էլ ունեինք, ու այդ պատճառով չմիացա ընկերներիս տնային այցերին, բայց խոստացա, որ հաջորդ օրն անպայման կմիանամ: Հունվարի 2-ի երեկոյան պատրաստ էի, որ խմբով զբոսնելու գնա-յինք: Ռուբենը զանգեց, ասաց, որ ինձ են սպասում ու ես զվարթությամբ հայտնեցի, որ մի քանի վայրկյանից իջնելու եմ: Գեղեցիկ պատրաստված էի: Մազերս ֆենով հարդարել, գողտրիկ շպարվել էի ու հագել էի թեթև բարձրակրունկներս: Երբ գնացի պայուսակս վերց-նելու, հեռախոսս հնչեց: Հայկն էր: Ասացի, որ ուզում եմ դուրս գալ դասարանցիներիս հետ, իսկ նա պնդեց, որ ավելի լավ կլիներ, եթե չգնայի: Մի տեսակ անհարմար էր, քանի որ լրիվ պատրաստված էի, բայց որոշեցի, անկախ ամեն ինչից, նրա կարծիքին և ինտուիցիային հետևել: Ասաց նաև, որ շարք կանգնելու ժամանակն է ու ուղիղ կես ժամից կզանգի ինձ: Փաստորեն, ստուգում էր: Այդ ընթացքում զանգեցի Ռուբենին, ներողություն խնդրեցի, ասա-ցի, որ հանգամանքները փոխվել են, չեմ կարող զբոսանքի գնալ: Հետո իմացա, որ տղանե-րը գնացել են Ռուբենենց ամառնոց, իսկ աղջիկներն ստիպված են եղել միայնակ շրջել ամա-նորի խաղաղ երեկոյի սպիտակ, զարդանախշ փաթիլների տակ: Եվ դա ինձ համար մի էա-կան բան նշանակում էր, որը ես և՞ կռահեցի, և՞ համակերպված անտեսեցի…

Այսպես ակնթարթորեն անցան ձմռան, ապա գարնան տոները: Հայկն ինձնից անբա-ժան էր: Չէի ուզում, որ բանակային ծառայությունից հետո մեկնի Երևան: Ես, մնալով մեր քաղաքում, հեռու կլինեի նրանից և հնարավոր է՝ ընդմիշտ: Երբ հարցրեց, թե ո՞ր ԲՈՒՀ-ն եմ դիմելու և ի՞նչ մասնագիտություն եմ ընտրելու ու տեսավ, որ տատանվում եմ, խորհուրդ տվեց գնալ Երևան, սովորել ԵՊՀ-ում: Ասաց, որ շատ է սիրում մայր քաղաքը, համալսարա-նը՝ նույնպես: Չգիտեի՝ ի՞նչ անել: Նրա խորհուրդը տպավորիչ էր: Գեղեցիկ էր խոսում, թարմ մտածողություն ուներ, երբեք ոչինչ պարտադրանքով չէր ասում, միայն խորհուրդ էր տալիս, բայց դա էլ չափազանց ազդեցիկ էր: Մի օր մտածելուց հետո վճռեցի իսկապես ԵՊՀ ընդունվել: Բայց արդեն երկու ամիս անց քննություներն էին, իսկ ես առանձին խստությամբ, պեդանտորեն չէի պարապում: Ես լցվում էի հոգեբանորեն: Բավական ժամանակ էի տրա-մադրում զգացմունքներս հասկանալուն, ներշնչած էի: Բացի այդ՝ չԷ՞ որ չգիտեի՝ տանն ի՞նչ կասեն: Մայրս սկզբում ապշահար եղավ: Կտրականապես դեմ էր: Ասում էր, որ դրա կարի-քը բոլորովին չկա: Նա մի ամբողջ կյանք նվիրել էր տեղի մանկավարժական բուհին: Դա մասամբ համարում էր և իր անհատական դպրոցը: Գիտեի, որ շատ օրեր ու նյարդեր էր վատնել՝ այն զարգացնելու, զորացնելու համար: Կուզենար, որ իր մտավոր և գործնական աշխատանքի արդյունքը բնականոն կերպով փոխանցեր ինձ՝ որպես ժառանգություն, դաս-տիարակություն: Հետո էլ մեկնաբանեց մերժելու հիմքը՝ նրա տեսանկյունից ես ուժերիս բա-վարար չափով չէի պարապում, կտապալեի ընդունելության քննությունները: Այնքան էի տարվել նոր գաղափարով, որ միայն դրա մասին էի խոսում մայրիկիս հետ: Հետո ինձ հա-մար լավ կլիներ, Տատրակը նրան չէր տանի: Վերջապես մորս համոզեցի: Նա էլ ասաց՝ փորձի՞ր, աղջիկս, ես քո կողքին եմ: Որոշեցի Հեղինեի հետ զրուցել այս մասին: Ճիշտ է, նա սկսել էր ընկերություն անել այդ Կարոյի հետ, և ես նրա հետ ընդհարված էի: Մենք համար-յա չէինք զրուցում: Մի քանի անգամ ծաղրել էի այդ տղային, նա էլ վիրավորվել էր: Բայց շատ էլ լավ էի արել: Իրար համապատասխան չէին: Հեղինեն, գիտեի, ուզում է ընդունվել ԵՊՀ: Համենայն դեպս, ասաց, թե ե՞րբ է դիմումների ընդունման վերջնաժամկետը: Դիմում—հայտ գրելու համար մեկնեցինք Երևան՝ ես, մայրիկս և թանկագին պապիկս, որն ասես նո-րից էր երիտասարդացել: Ինձ հսկայական էին թվում քաղաքի մեգափողոցները: Հատկա-պես համալսրանի մոտ մեծ խաչմերուկ կար, որն ինձ ճնշում էր: Իսկ համալսարանի շենքը շատ գեղեցիկ էր: Առաջին անգամ, երբ տեսա այն, լի էր ուսանողներով: Մորս հետ գլխովոր մասնաշենքի մոտ էինք հասել ու չգիտեինք, թե որտե՞ղ են հայտերն ընդունում: Բարեբախ-տաբար, այդտեղ հանդիպեցինք «Ուղեծիրե ճամբարի գյումրեցի ընկերներիցս մեկին՝ մաթե-մատիկոս Արամին, ով մեզ ուղեկցեց ֆիզկուլտուրայի ֆակուլտեի մասնաշենք: Երբ հայտը լրացնում էի, աշխատակիցը հարցրեց, թե ո՞ր ֆակուլտետն եմ նախընտրում: Ասացինք՝ ռո-մանագերմանական: Նա մեզ տվեց այդ ֆակուլտետում առկա բաժինների անվանացանը, որոնցից յուաքանչյուրի դիմաց համապատասխան կոդ կար, որը պետք է արտագրեի դի-մումիս մեջ: Մայրս ասաց, որ առաջին հայտը գրեմ «Անգլերեն լեզու և գրականությունե մաս-նագիտության համար: Ես ուզում էի իսպաներեն սովորել, իսկ նա անպայման, առաջին հեր-թին, անգլերեն: Ասացի, որ այդպես էլ կանեմ, բայց հիմնական հայտով լրացրի «Իսպաներեն լեզու և գրականությունե-ը, հետո միայն՝ անգլերենը: Նա դա չտեսավ: Երկու հայտ էլ գրեցի Վալերի Բրյուսովի անվան համալսարանի համար, չնայած մայրս նպաստում էր, որ դիմեմ մեր քաղաքի ԲՈՒՀ-ի բաժիններից մեկը: Ես հրաժարվեցի, վճռելով որ եթե անգամ չընդուն-վեմ այս տարի, կփորձեմ հաջորդ տարի: Երբ դուրս եկանք, մորս հայտնեցի, որ իսպանե-րենն եմ նախընտրել: Նա չզայրացավ, խոժոռեց դեմքը, ապա ասաց, դա իմ ընտրությունն է, և ես լրիվ իրավունք ունեմ նախասիրություններս պաշտպանելու: Վե՞րջ, հայտս արդեն լրաց-ված էր: Ես մեծ հաջողության շեմին էի:

Քննություններն սկսվելուց քիչ առաջ Հայկին տեղափոխեցին Երևանին մոտ այլ զորա-մաս: Մոտենում էր վերջին զանգը, ու դրա նախապատրաստմանն ուշադրություն չէի դարձ-նում: Առավել անհանգիստ էի քննություններիս հարցերով: Շատ էի հուզվում: Հաճախ վա-խից, որ դրանք իսկապես չեմ հաղթահարի, անկարող էի լինում անգամ երեք տող կարդալ: Բանավորի համար բոլոր թոփիկները սովորել էի, բացի մի շատ դյուրին թեմայից, որին լուրջ չէի վերաբերվել, համոզված, որ տարվա եղանակների մասին խոսելն ինձ համար մանրուք է: Հայերեն չէի պարապում: Երբեմն, երբ մայրիկս անհանգստանում էր, մի քիչ կարդում էի թեստերի առաջին տպագրված նմուշները: Ավելի կարևորում էի անգլերենի գրավոր և բա-նավոր քննությունները: Վերջին զանգն անցավ բոլորովին անհետաքրքիր: Մեր դպրոցում թույլ չտվեցին գեղեցիկ միջոցառում կազմակերպել: Ընդամենը կես ժամ տևողությամբ ճա-ռեր հնչեցին, որի ընթացքում երեք աշակերտուհի խորհրդային ոգով արտասանեցին ուսու-ցիչներին նվիրված դիֆերամբները: Մնացած աշակերտներս միայն նայում էինք, երբեմն էլ՝ լսում, թե ի՞նչ են խոսում տնօրենն ու փոխտնօրենը: Մի խոսքով, վերջին զանգի արարողու-թյունից հետո սկսվեց իմ կյանքի առավել պատասխաատու շրջանը: Սովորաբար մորս ներ-կայությունից շատ էի հուզվում: Բոլոր կարևոր իրադարձություններին, անգամ պարի ելույթ-ներին, նա մասամբ էր ներկա գտնվում: Խնդրում էի չգալ կամ գալ, բայց շուտ գնալ: Եթե անգամ չտեսնեի նրան, էներգիան կզգայի: Դրանից, հնարավոր է, այնպես հուզվեի, որ լավ չպարեի, վատ ասմունքեի: Ինձ համար նա քննադատ էր, դասախոս էր, պահանջկոտ էր չափազանց: Ահա թե ինչո՞ւ ընդունելության միասնական քննություններին միայնակ գնացի՝ առանց ավելորդ զուռնա-դհոլի, ինչպես կասեր պապս, որ միշտ խիզախության կողմնակիցն էր: Հայերենի և անգլերենի գրավորները բարձր ստացա: Իսկ անգլերենի բանավոր քննու-թյան ժամանակ տեղի ունեցավ այն, ինչի մասին ասում են «ջՈՍՏվ տՏՊսՏրՑՌե: Տոմսիս եր-րորդ հարցում այն միակ նյութն էր, որը հարյուրավորների մեջ չէի սերտել: Այս քննությունից էլ բարձր բալեր հավաքեցի ընդհանուր գիտելիքներիս հաշվին: Միջինից շատ բարձր բալեր էին, և լիարժեք հույս ունեի, որ հենց ես կընդունվեմ: Շուտով ընդունվածների ցուցակները փակցրին: Տեղեկացա, որ անցել եմ առաջին հայտով: Առանց իրար այդ մասին ասելու՝ ես և Հեղինեն լրացրել էիք իսպանական բաժինը: Երկուսս էլ նույն կուրսում պիտի սովորեինք: Սա լավ էր, քանի որ նոր միջավայրում միայնակ չէի զգա ինձ ի սկզբանե: Ընդունվելուս լուրը Հայկին մեծ ոգևորություն պատճառեց: Բայց առավել ուրախ էր մայրս, որ չէր պատկերաց-նում, թե ինչպե՞ս կարողացա առանց տիտանական ջանքերի հաղթահարել բարդագույն քն-նությունները: Կյանքիս լավագույն օրերն էի ապում: Չէի էլ գիտացում, թե հետո ի՞նչ է սպաս-վում, բայց մտադրությունս հաջողությամբ իրագործել էի: Այժմ զինվորիս հետ կլինեի և, ինչ-պես կարծում էի, միշտ:

 

ՏԵՏՐ ՅՈԹԵՐՈՐԴ

ԱՊԱԳԱՆ ՔՈ ՁԵՌՔԵՐՈՒՄ է

Կարճ ժամանակ անց պիտի մեկնեինք Երևան: Հեղինեն առաջարկեց միասին բնակ-վել, բայց մայրս ինձ մենակ չթողեց: Ընդունվելուս առթիվ երջանկացավ պապիկս: Իրեն հպարտ էր զգում, ես էլ նրա հպարտության համար էի կրկնակի հպարտ: Նա, նախ, ինձ ու մայրիկիս ուղարկեց Սևան, որ մինչև դասերի սկսվելը կազդուրվենք և հանգստանանք: Տասնութամյա տարեդարձս չէի ցանկանում նշել ավանդական ձևով: Ուղևորվելուց մի քանի օր առաջ մազերիս մի քանի փունջ շիկամազ դարձրի: Սպասում էի դպրոցն ավարտելուց հետո այդ նորաձև փոփոխությունն անել: Ի վերջո, Սևանում էինք: Ծննդյանս օրն էր մոտե-նում: Հայկի հետ դեռ տաք-տաք զրուցում էինք, միասին պատկերացնում, թե ինչպես կլինի Երևանում: Բայց նա զինվոր էր ու դեռ երկար ժամանակ կար վերադարձից: Այլևս Տատրա-կի մասին չէր խոսում: Գիտեի, որ անտարբեր չէինք իրար նկատմամբ: Բայց չէր ասել կարևոր խոսքերը, որոնք ամեն ինչ կփոխեին: Սևանում այդ մի քանի տարիներին մեզ հետ էին մեր բարի ընկերները: Այժմ արդեն ծանոթացա անվանի գրողների, գրականագետների հետ: Բավականին տպավորիչ էին նրանց հետ անցկացրած օրերը: Օգոստոսի 14-ն էր: Հայ-կը կեսգիշերին չշնորհավորեց, բայց առավոտ կանուխ առաջին զանգը նրանից էր: Ասաց, որ գիշերը չէր կարողացել զանգել. զորամասում հանգիստ չէր: Նրա շնորհավորանքն անասելի հաճելի էր: Ինձ զգում էի ամեաերջանիկ աղջնակն աշխարհում, միայն պակասում էր, որ կողքիս լիներ կամ ոտաբոբիկ քայլեինք ավազների վրա:

Հայկ — Ա՞ն, էսքան ժամանակ ա անցել, իմ համար շատ հարազատ մարդ ես դարձել: Չգիտեմ, ո՞նց սենց ստացվեց… Չէի պատկերացնի, որ կարող ա էլի սենց բան զգամ…Ա՞ն, ես….

Աչքերս լցվել էին: Հասկանում էի՝ ինչ էր ուզում ասել:

Ես — Հա՞յկ:

Հայկ — Ա՞ն, երևի շտապում եմ, հիմա դեռ ժամանակը չի…

Նա չավարտեց միտքը: Բայց դա էլ բավական էր: Երկար էի սպասում այս եզրահանգ-մանը: Ափսո՞՞ս, որ ամենաթանկ բառերը թողնում ենք ապագայի համար:

Երբ վերադարձանք հայրենի քաղաք, պապիկս մեծ անակնկալով սպասում էր ինձ: Տասնութամյակիս կապակցությամբ նա գրել էր ինձ նվիրված տասնութ բանաստեղծություն, բայց շարքը վերնագրել էր «Քսան բաաստեղծություն հրաշագեղ թոռնուհուս՝ Անահիտինե խորագրով, խոստանալով, որ մինչև քսանամյակս պիտի լրացնի երկուսով: Ափսո՞՞՞ս, չհասց-րեց թանկագինս… Ես դեռ չգիտեի, որ առանց նրա մենք քանի-քանի՞՞ փորձությունների մի-ջով էինք անցնելու: Նա վերնագրել էր քսան բանաստեղծություն՝ հաստատ համոզված լինե-լով, որ երկու տարի դեռ ապրելու է:

Երևան գնացինք դասերից տասն օր առաջ, որպեսզի ծանոթանայինք քաղաքին: Սկզ-բում մեզ հետ էր մայրիկիս ուսանողուհին, ով ԵՊՀ մագիստրատուրայում պիտի սովորեր: Երևանն ինձ համար անսովոր տիրույթ էր: Այս քաղաքն ուներ այնպիսի մագնիսական ուժ, որ ինձ միանգամից գամեց իրեն՝ դարձնելով հավատարիմ բնակիչ, նվիրյալ: Միանգամից ընկղմվեցի քաղաքի՝ հսկայական թվացող զարկերակի մեջ: Այն տունը, որտեղ ապրելու էինք, մոտ էր համալսարանին: Չարենցի փողոցից մինչև մեր լսարանը հինգ րոպեի ճանա-պարհ էր: Սեպտեմբերի մեկից առաջ ամեն օր մի քանի անգամ ոտքով իջնում էի համալսա-րան և հետ գալիս, որ ընտելանամ: Ճիշտ է, երկու անգամն էլ լիովին բավական էր, բայց ինձ հաճելի էր այդ ճանապարհը կտրել-անցնելը: Հայկին շուտով պիտի ազատ օրեր տային: Նա շատ ուզեց Երևանում հանդիպել ինձ: Ես՝ անհամբերս, սպասում էի այդ օրվան: Ես ուզում էի գեղեցիկ լինել, որ գեղեցիկ դիմապատկերի հիշողություն տանի զորամաս: Մայրիկիս հետ ուսումնասիրում էինք մայրաքաղաքը, երեկոները դուրս էինք գալիս զբոսնելու և հիա-նում առատ լույսերով, շատրվաններով: Բացահայտեցինք, որ մեր տան մոտ հարմարավետ վարսավիրանոց կա: Մայրս և Մարին հարդարեցին իրենց վարսերը: Ինձ վարսահարդարը դուր չեկավ: Նա բաց շիկահեր էր` կոպիտ շարժուձևով, տաբատը շատ կիպ էր՝ կարճ գոտ-կատեղով: Նրա ստամոքը բավականին մեծ էր, ինչն ավելի էր ընդգծում սեղմ կապված գո-տին: Ստամոքսը մի քանի շերտ ուներ, տգեղ էր նաև փորը գրկած շապիկը: Այնպես չէ, որ երբեք գեր կին չէի տեսել, ես ապրում եմ Հայատանում: Բայց կարելի էր այդքան չընդգծել ֆիզիոլոգիական անկհայտ թերությունները: Վարսավիրանոցում աշխատում էին երկուսը: Մյուս աթոռը զբաղեցնում էր մի կարճահասակ երիտասարդ տղամարդ( մոտ երեսունհինգ — վեց տարեկան): Նա էլ դարձավ իմ վարսավիրը: Արմենը տարօրինակ արտաքին ուներ: Մաշկը սև էր՝ մոխրագույնի և սևի միջև մի երանգով, մազերը մաշկի պես սև էին, բայց տեղ-տեղ սպիտակներ էին երևում: Դեմքի մեջ կյանք չկար: Ամեն անգամ նրան տեսնելիս մտա-ծում էի, որ մազերը ավելի են հարստացել սպիտակներով՝ դառնալով մոխրագույն: Կարծում էի, թե ամեն մոխրագույն մազ զվարթ չապրած կամ չապրած օրվա փոխհատուցումն է: Իսկ իմ վարսերը նա լավ էր հարդարում:

Հայկի հետ կիսվում էի երևանյան տպավորություններովս: Եվ արդեն ուղղակի ընկեր չէր ինձ համար: Ներքին ձայնս այնքան լսելի չէր ինձ, որքան նա: Մոտեցավ մեր հանդիպ-ման օրը: Մազերս հարդարեցի վարսավիրանոցում, հագա փիրուզագույն՝ մինչև գետին հասնող զգեստս ու դուրս եկա: Հանդիպեցինք Սիրահարների այգում: Առաջին անգամ էի այդտեղ լինելու, թեև այգու մասին լսել էի: Պետք է, որ շատ գեղեցիկ վայր լիներ: Տաքսին կանգնեց մուտքից քիչ հեռու: Ես իջա և քայլեցի դեպի դարպասները: Մինչ այդ՝ արդեն մի քանի անգամ զանգել էր՝ չնայած չէի ուշացել: Ամեն քայլիս հետ սրտիս զարկերն ավելի ուժ-գին էին թակում կրծքավանդակս:

Հայկ-Ալյո՞, Ա՞ն:

Ես — Իսկ ես արդեն երեք քայլից մուտքի մոտ եմ:

Հայկ-Դու՞ ես կապույտ շորով: Ես քեզ տեսա:

Ես — Ես եմ:

Հայկ — Ի՞՞՞նչ սիրուն ես, Ա՞՞ն:

Անջատեցի ու ամոթից ուզում էի շրջվել գնալ, բայց ուշ էր, պիտի ոտքերս առաջ դնեի: Երկու վայրկյան հետո դարպասների դիմաց էի ու աչքերով փնտրեցի նրան: Աջ կողմի նս-տարանի կողմից ինձ մոտ էր գալիս իմ երազանքների տղան՝ լրիվ սպիտակ հագած: Մոտե-ցավ ինձ, այնպես ջերմ գրկեց, մեղմ համբուրեց այտս, որ եթե ծաղիկ լինեի արևի այդպիսի ջերմությունից կթոշնեի: Իրար հետ շրջեցինք այգով, բայց ես այն չհասցրի ուսումնասիրել: Նրա կողքին շուրջբոլորը աչքերիս առաջ լողում էին, միայն նրա պատկերն էր քիչ թե շատ հստակ: Այն էլ չէի կարողանում երկար նայել: Երբեմն երեք կամ հինգ վայրկյան կարողա-նում էի ուղիղ հայացք գցել վրան, բայց դա էլ միայն շատ ջանք գործադրելուց հետո: Անշ-տապ քայլերով Բաղրամյանից իջանք օպերայի մոտ: Նա խոսում էր, իսկ ես՝ լսում ու կարճ պատասխաններ տալիս հանգիստ ձայնով: Արդեն սովոր էր իմ լռությանը: Երևի զգում էր, որ ամաչում եմ: Երբ նստեցինք սրճարանում, սկսեցինք խոսել քաղաքից: Ասաց, որ ես համալ-սարանը շատ սիրեմ. ինքն էլ շատ է սիրում: Նստած էինք իրար դեմ-դիմաց:

Հայկ — Ա՞ն, ձեռքդ կտա՞ս:

Ես — Ձե՞ռքս:

Հայկ — …

Ես — Ինչի՞ համար:

Հայկ — Ուզում եմ տեսնեմ կյանքիդ գիծը երկա՞ր ա:

Ես — Բայց … բայց դու կարո՞ղ ես:

Հայկ — Տուր: Կասե՞մ:

Ձեռքս մեկնեցի: Նա ոգևորված, բայց հանգիստ վերցրեց այն իր ափերի մեջ: Ես այն-պես էի դողում, որ արմունկս հենեցի սեղանին, որպեսզի մատներս չդողան:

Հայկ — Տե՞ս, սա կյանքիդ գիծն ա, հլը՞, ի՞՞նչ երկար ա:

Ես — Բայց ես չեմ ուզում շա՞՞՞՞աատ երկար ապրել:

Հայկ — Բայց ինչի՞

Ես — Բոլորից երկար ապրեմ, մենակ կմնամ, իսկ ես չեմ ուզում:

Նա մեղմ հայացքով նայում էր ափիս մեջ:

Հայկ-Ի՞՞նչ սիրուն են ձեռքերդ, Ա՞ն:

Ուզեցի հետ քաշել, բայց նա բռնեց ու թույլ չտվեց:

Հայկ — Էս ինչի՞ ես դողում, Ա՞ն:

Ես — Թո՞ղ, էլի՞՞, ձե՞ռքս:

Ասացի ու արագ հետ քաշեցի:

Հայկ — Ա՞ն:

Մեր երկու ժամն անցավ: Եկավ հրաժեշտի պահը: Երբ տաքսին եկավ, այս անգամ նա կողքիս նստեց: Երկար ինձ էր նայում: Ողջ ճանապարհն էր անցնում հայացքիս միջով: Գի-տեի, որ էլի ինձ է նայում: Հրաժեշտից առաջ, երբ շենքի մոտ էինք, ասաց, որ քսան օրով գնալու են պոլիգոններ՝ զինվարժությունների և հնարավոր է, որ չկարողանա զանգել, որ ինձ շատ կկարոտի: Նրան քսան օր չէի լսելու: Ասացի, որ ես էլ եմ կարոտելու: Նուրբ համբուրեց այտս ու մի քայլ արեց, որ գնա: Զգացի, որ հույզերն ինձ խեղդում են:

Հրաժեշտ տալու առթիվ այնպես ամուր գրկվեցինք, կարծես երկար տարիներ իրար չէ-ինք տեսնելու: Ուզում էի հոգ տանել նրան: Մտքումս աղոթում էի, որ անփորձանք վերջացնի ծառայությունը:

Երբ տուն եկա, մի քանի օր անընդհատ հազարավոր պատկերներ էին պտտվում առաստաղին: Ակամա հիշեցի մանկությունս, որը երկու հակադիր կողմեր ուեր. մեկը՝ ան-սահման երջանիկ, մյուսը՝ անսահման տխուր: Հորս տնից քիչ բան եմ հիշում: Դա բնական է. մինչև չորս տարեկանն եմ նրա տանն ապրել: Հիշում եմ այնտեղի մանկապարտեզից մի քանի դրվագ՝ փոքր, շա՞՞՞աատ փոքր խաղալիք դաշնամուրը, հինգ տարբեր գույների՝ ռետի-նե կլոր փքաբլիթ հիշեցնող խաղալիքները: Տատս, որն այնքան էր շուրթերը սեղմել իրար չա-րությունից, որ ամողջ բերանի շուրջը խորը կնճիռներ էին հավաքվել, այնքան խորը, որ կար-ծես ժամանակին մեկը նրան պատժել ու ածելիով մեծ գծեր էր քաշել քթի տակից մինչև շուրթերը: Հետո այդ ճեղքվածքները լավացել ու տեղում փոսեր էին մնացել: Հորաքրոջս գանգուր կարմրավուն երանգով մազերն եմ հիշում ու վախը, որ զգում էի նրան տեսնելիս: Նա ինձ միշտ ուժեղ կծում էր՝ որպես թե այդպես սիրում է: Հորս հայրը, ում ես Չխկան էի անվանում, որովհետև նրա պրոթեզները չխկչխկում էին, միշտ շատ ուժեղ հորանջում էր, իսկ ճկույթի եղունգը երկար էր ու զզվելի: Իսկ չորս տարեկանից հետո արդեն մորս ու եղբորս հետ գյուղաքաղաքում էինք ապրում պապիկիս տանը: Մտածում էի, որ տարօրինակ է, բայց երբևէ չեմ զգացել, որ հոր կարիք ունեմ, երբեք պակասը չեմ զգացել: Պապիկս այդ տեղն ամբողջությամբ զբաղեցրել էր:

Մարդի՞կ, կյանքում պետք է զգույշ ապրել, սիրելի մարդկանց չի՞ կարելի կորցնել: Որ-քան էլ դժվար լինի, չի՞ կարելի: Չի՞ կարելի խխունջին հանել պատյանից ու չարախնդալ, որ էլ չի ապրի: Մի՞ թողեք, որ ձեր սիրելի մարդկանց գողանան հանգամանքերը, ժամանակը, հեռավորությունը, չար մարդիկ, ուրիշները: Չկա ավելի նուրբ բան, քան մարդու սիրտը: Մի՞ դարձրեք ձեր և ձեր սիրելիի սիրտը հաշմանդամ: Երբեք մի՞ թողեք, որ հանգամանքներն աշ-խատեն ձե՞ր դեմ:

Կյանք կոչվող մարտադաշտ մենք գալիս ենք՝ առանց ցուցումերի ձեռնարկն անգիր անելու: Եվ ահա ինչո՞ւ՝ չենք կարողանում հեռանալ կյանքի մարտադաշտից՝ առանց վերքե-րի:

Մայրիկիս հետ տարին գոնե մեկ անգամ Ճանապարհորդում էի: Ճանապարհը երկար էր՝ մոտ չորսուսուկես ժամ: Մեր մեքենայից սիրում էի նայել կողքից սլացող մեքենաներին: Մտքումս խաղ էի հորինել. մեզնից առաջ ընթացող մեքենաներից առաջ անցնել, և երբ վա-զանց էինք կատարում, հաղթական նայում էի պարտվածին: Իսկ եթե երկար ժամանակ վա-զանց չէինք անում կամ էլ մեզնից էին առաջ անցնում, կոշիկիս մեջ ամբողջ ուժով սեղմում էի ոտքերիս մատները, մտածելով, թե դա կօգնի, որ մեր մեքենան ավելի արագ ընթանաա: Հակառակ գծի մեքենաներն էլ շատ խորհրդավոր էին: Մտածում էի, որ այդպես վազող եր-կաթե տներում փոքրիկ Անահիտներ կան, որոնք շտապում են անծանոթ տեղեր: Նրանք իմ կրկնօրինակններն էին, բայց կյանքի այլ ընթացք ունեին, իմ ապրածի մյուս տարբերակները: Մեկը՝ ավելի երջանիկ, մյուսը, գուցե, ավելի դժբախտ: Չէի պատկերացնում, որ կարող էին լինել ավելի մեծ Անահիտներ. մեծը ե՞ս էի…

Երբ աշունը եկավ և երբ առաջին օրը՝ որպես ուսանող, ոտք դրեցի ԵՊՀ յոթերորդ մաս-նաշենքի աստիճաններից առաջինին, դեռևս չգիտեի՝ ո՞ւր եմ եկել և ո՞րն է այդտեղ իմ դերը: Հինգերորդ հարկի լսարաններից մեկում նստարանի տակ փորձեցի պայուսակս դնել: Չմ-տավ: Ձեռքս տարա դարակի մեջ ու հանեցի նոր կոշիկի դատարկ տուփը: Հասկացա, որ արդեն ռոմանոյում եմ: