«Մոյրաների նոթատետրից» գիրքը Անուշ Ասլիբեկյանի երկրորդ ժողովածուն է, որտեղ ընդգրկված են տասնմեկ պատմվածք և մեկ վիպակ: Ինչպես նախորդ` «Բարի գալուստ իմ հեքիաթ», այնպես էլ այս ժողովածուում հեղինակն առաջադրում է իր ուրույն գեղագիտությունը: Իրական և երևակայական խաղերի օգնությամբ ներկայացնում է երբեմն անհավանական, բայց և իրական պատմություններ ու ճակատագրեր: Նա ցայտուն ընդգծումներով արտահայտում է տվյալ ժամանակաշրջանի շունչն ու ոգին, բարքերն ու սովորույթները, բացահայտում մարդկային տարաբնույթ փոխհարաբերություններ` հաճախ բարդ և հակասական: Պատմություններն, իբրև թե ճակատագրի երեք աստվածուհիների` մոյրաների նոթատետրից են, ովքեր հենց իրենք էլ մանել, հյուսել ու հանկարծ կտրել են տվյալ հերոսի ճակատագրի թելը:
