/ԲԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ «Բանաստեղծություններ»

ԲԵՆԻԿ ՍՏԵՓԱՆՅԱՆ «Բանաստեղծություններ»

* * *

Ինձնից սկսվող

վտակներով

ջրակոլոլ

թրջված

հոսում եմ

դեպի քեզ

և դու

ծաղկում ես

անձրևանոցի տակ:

 

 

* * *

Կբռնեմ ձեռքդ

ու կքայլենք

առաջ

թեկուզ ետ

բայց միասին

միմյանց ձեռք բռնած

և ավելի լավ

փոխադրամիջոց

քան քայլելը

չի՛ լինի աշխարհում:

 

* * *

Ո՞ւր կորան աղավնիները

մեր համբույրից հետո…

Մինչ գալդ

կերակրում էի

մեզ հետապնդած

շրջապատած

աղավնիներին

բայց ո՞ւր կորան նրանք

մեր համբույրից հետո

չգիտեմ

երկինքը

վկա:

 

 

* * *

Կիրակինե՞րս…

քեզնով լցված

անուշեղենի սկուտեղ,

որն առավել երկար

վայելելու համար

շտապում եմ քեզ մոտ

դեռ վաղ առավոտյան,

աքլորը չկանչած`

աներևակայելի,

անասելի արագությամբ:

 

 

ԿԱՐՈՏ

 

Վրձնեցի դեմքդ

անբնորդուհի.

միակ համբույրիդ

շրթունքս էր ծարավ…

 

Եկավ Կիրակիս,

հանց մեծարենցյան,

եղա՛ն համբույներ,

գիշերն էր ցնծուն…

 

Գիշե՛ր է նորեն,

լույս է ու լուսին,

իսկ ես առանց քեզ

ծարավ ու թերի: