/ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 19-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ 19-ՐԴ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ

Հուլիսի 11-ին ՀԳՄ Մեծ դահլիճում մեկնարկեց Հայաստանի գրողների միության 19-րդ համագումարը:

Հաշվետու զեկուցումով հանդես եկավ ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նշելով, որ իր գործունեության ընդարձակ հաշվետվությունը, ինչպես նաև Գրողների միության կառույցների գործունեության ամբողջ հաշվեկշիռը ներառված է համագումարի մասնակիցներին բաժանված ՀԳՄ հատուկ թողարկման մեջ,  Էդ. Միլիտոնյանը համառոտակիորեն անդրադարձավ ՀԳՄ-ի կողմից իրականացված և հանրապետության մասշտաբով հեղինակություն վայելած միջոցառումներին, տարբեր երկրների հետ գրական համագործակցության խնդիրներին ու հետագա ծրագրերին, խոսեց գրական մամուլի, Հայաստան-Սփյուռք կապերի, գրողի սոցիալական պաշտպանվածության, գրական հերթափոխի խնդիրների շուրջ:

Հաշվետու զեկուցումներով ելույթ ունեցան ՀԳՄ Վերստուգիչ հանձնաժողովի նախագահ Սամվել Կոսյանը, Համահայկական գրական հիմնադրամի ղեկավար Լևոն Բլբուլյանը,:

    Ընթերցվեցին Իրանի և Վրաստանի հայ գրողների կազմակերպությունների ՀԳՄ անդամների և Զորի Բալայանի, Ռուզան Ասատրյանի ուղերձները՝ ուղղված ՀԳՄ 19-րդ համագումարի մասնակիցներին՝ արդյունավետ աշխատանքի մաղթանքով: ՀԳՄ-ի քառամյա գործունեության վերաբերյալ գնահատանքի ելույթներ ունեցան Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը, Աելիտա Դոլուխանյանը, Արտեմ Հարությունյանը, Սամվել Մարգարյանը, Անդրանիկ Կարապետյանը, Մանվել Միկոյանը, Ռուբեն Մարուխյանը, Լիլիթ Անտոնյանը, Սերգեյ Վարոսյանը:

Համագումարի օրակարգի երկրորդ մասը նվիրված էր ՀԳՄ նախագահի և ՀԳՄ վարչության ընտրություններին: Համագումարի մի շարք մասնակիցների և գրական կազմակերպությունների կողմից ՀԳՄ նախագահի թեկնածու էր առաջադրվել Էդվարդ Միլիտոնյանը: Համագումարում ինքնառաջադրվեց նաև Վլադիմիր Հայրապետյանը: Համագումարի որոշմամբ ընտրությունը կատարցեց բաց քվեարկությամբ, ինչի արդյունքում ձայների բացարձակ մեծամասնությամբ (319 կողմ, 1 դեմ) ՀԳՄ նախագահ ընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

Համագումարում փակ-գաղտնի քվեարկությամբ ընտրվեց ՀԳՄ նոր վարչություն: Ընտրվեց նաև ՀԳՄ վերստուգիչ հանձնաժողով:

Համագումարն անցավ գործնականության և փոխհամաձայնության մթնոլորտում:       

 

Շաքե ԵՐԻՑՅԱՆ