/ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՐՆ Է

ԶԱՐԵՀ ՍԻՆԱՆՅԱՆԸ ԳՐՈՂՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՀՅՈՒՐՆ Է

Հունիսի 18-ին ՀԳՄ-ում հյուրընկալվեց Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանը: Հայաստան-Սփյուռք գրական, մշակութային կապերի վերաբերյալ զրույցի ընթացքում կարևորվեց գրականության դերը Սփյուռքի կրթական կյանքում՝ Սփյուռքի հայ երեխաների հայեցի դաստիարակության գործում: Հատուկ նշվեց Հայաստանից արտասահման տարածվող հեռուստաալիքների բովանդակային մասի կարևորությունը: Նաև խոսվեց Կալիֆոռնիայի և Գլենդելի գրողների հետ տարվող աշխատանքի մասին: Նախանշվեցին երկուստեք հանդիպումների ծրագրեր:

 

***

Հրավիրվել էին մշակութային հիմնարկների ղեկավարներ, ստեղծագործական միությունների նախագահներ, մշակույթի բնագավառի փորձագետներ ու անհատներ: Ելույթ ունեցավ նաև ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը: Նա իր խոսքում կարևորեց հասարակական կազմակերպությունների, ստեղծագործական միությունների դերը, նաև պետություն-հասարակական կազմակերպություններ առնչությունները: Հատկապես կարևորվեց, որ վերջին երկու տարում ՀՀ մշակույթի նախարարության գրահրատարակչական քաղաքականության ծրագրից դուրս մնաց ժամանակակից գրողների գրքերի տպագրության աջակցությունը: Այս առումով Էդ. Միլիտոնյանն ակնկալեց Ազգային ժողովի և Մշակույթի նախարարության նոր կազմվող ծրագրերում վերականգնել այդ բացը: Անդրադառնալով եվրաինտեգրման հարցին՝ ՀԳՄ նախագահն առաջարկեց տարիներով տարբեր երկրների գրական կազմակերպությունների հետ   ստեղծված փորձը՝ թարգմանական գրքերը, ժամանակակից և դասական հայ գրողների ստեղծագործությունների թարգմանությունները տպագրելն ու տարածելը, ինչպես նաև գրքերի ցուցահանդեսներին մասնակցությունը, հանդիպումներ, փառատոներ, պոեզիայի օրեր, այս ամբողջ փորձը նորովի վերածել ծրագրի և ներկայացնել Մշակույթի նախարարություն և Ազգային ժողով՝ մասնակցելու եվրաինտեգրման այդ ծրագրին: