/ՍՈՒՔԻԱՍ ԱՂԱԼԱՐՅԱՆ — ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՍՈՒՔԻԱՍ ԱՂԱԼԱՐՅԱՆ — ՄԱՆԿԱԿԱՆ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 

— Սիրելի՛ Արամ,

Եկ ինձ մոտ, բալե՛ս,

Հավը քեզ համար

Ձու է ածել, տե՛ս…

 

— Չէ՛, ձու չեմ ուզում,

Իմ սիրելի տատ,

Կուզեմ, որ հավը

Ածի շոկոլադ:

 

ԳԱԶԱՆԱՆՈՑՈՒՄ

 

Ես փղին տեսա.

Հսկա և ուժեղ

Նման կենդանի

Չկա ոչ մի տեղ:

 

Բայց չգիտեի՝

Ինչպես տայի հաց.

Երկու կողմից էլ

Պոչեր են կախված:

 

 

 

ՊԱՊ  ՇՈԳԵՔԱՐՇԸ

 

Իր գիրկն առած փոքրիկ թոռին

Պապը նստել էր աթոռին:

 

Անչափ բարի պապիկը մեր

Շոգեքարշ է մի ալեհեր:

 

Ծունկը վեր ու վար է անում,

Շոգեքարշի սուլոց հանում:

 

Կյանքի ճամփով տանում է վեր,

Տալիս խորհուրդ ու խրատներ:

 

Բայց հանկարծ կանգնեց

Շոգեքարշն անուժ,

Քնեցին գրկված

Պապն ու թոռն անուշ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ԵՍ ՏՂԱՄԱՐԴ ԵՄ

 

-Թող լաց լինի, ինչքան կուզի

Սառցելեզվակը կախված,

Կամ էլ ամպ ու մառախուղի

Աչքերը թող լինեն թաց:

 

Թող լաց լինեն, ինչքան կուզեն

Ծորակները հնացած,

Կամ էլ □շլոպան□ լաց լինի՝

Հորդ անձրևից թրջված:

 

Բայց ես ամպ չեմ, սառցելեզվակ,

Եվ ծորակ չեմ հնացած,

Տղամարդ եմ հինգ տարեկան,

Էլ չպիտի լինեմ լաց:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

***

 

-Խելոք, սիրելի՛

Վանիկ, իմ սան,

Խնդրում եմ հարցիս

Տաս ճիշտ պատասխան,

-Երկա՞ր են ապրում

Մկները, ասա՛:

-Հարցը շատ է պարզ,

Որ տվեցիք ինձ,

Դա, իմ կարծիքով,

Կախված է կատվից:

 

 

 

 

***

 

Լիալուսնի սկավառակը

Մայրը Գոռին ցույց տվեց.

-Տե՛ս, ինչքա՛ն է նա մեծացել,

Սիրուն է շատ, կլոր, մեծ:

 

-Կարճ մնալո՞ւց ունի երկյուղ,

Նա՞ էլ է խմում ձկան յուղ:

 

 

***

 

Գերազանցի՛կ,

Սիրո՛ւն Կեկել,

Ինչո՞ւ դպրոց

Չէիր եկել:

Երեկ զգում էի

Ինձ վատ,

Սեղանատամս էր

Հիվանդ:

 

 

 

Ուժեղ ցավից

Ես կուլայի,

Ասե՛ք, ինչպե՞ս

Դպրոց գայի:

 

-Հիմա՞ էլ նա

Շատ է ցավոտ:

-Ո՛չ, նա մնաց

Բժշկի մոտ:

 

 

***

 

-Ուսուցչուհիդ ինձ հանդիպեց,

Դարձյալ քեզնից նա գանգատվեց:

-Սո՛ւտ է, բակում եմ խաղացել,

Այսօր դպրոց չեմ գնացել:

 

 

 

***

 

Անին հեծկլտաց

Ու հանեց հոգոց.

-Այլևս, մայրի՛կ,

Չեմ գնա դպրոց:

Բոլորն էլ այնտեղ

Կարդում են, գրում,

Բայց խոսել իսկի

Չեն թույլատրում:

 

 

 

***

 

Արտա՛կ, սիրելի՛ս,

Կարո՞ղ ես ասել`

Ձկները ինչո՞ւ

Չեն կարող խոսել:

 

-Իսկ դուք, հարգելի

Ընկե՛ր Անդրանիկ,

Ջրի տակ խոսել

Կկարենայի՞ք:

 

***

 

Մայրի՛կ, եթե ծիրան ուտում,

Կորիզն հանում, դեն են նետում,

Էլ ինչո՞ւ են իզուր տեղը

Ծիրանի մեջ կորիզ դնում:

 

 

 

***

 

-Մայրիկ, ինչո՞ւ է ամպը անձրևում:

-Որպեսզի ցորեն աճի արտերում:

-Հապա ո՞րն է սխալը նրա,

Թափվում է նաև մայթերի վրա:

 

 

 

 

ԾՈՒՅԼԻԿԸ

 

-Վանի՛կ, ինչո՞ւ դու ամեն օր

Միայն □երկուս□ ես ստանում:

-Որովհետև կամքիս ընդդեմ

Դպրոց է ինձ հայրս տանում:

 

***

 

-Բալե՛ս, բարձին

Գլուխդ դիր,

Օրոր կասեմ,

Իսկ դու քնիր:

 

Ուշ է արդեն,

Քնած են խոր

Տանձ ու խնձոր,

Դեղձ ու սալոր:

 

-Խնձոր-տանձերն էլ են քնել,

Իսկ մեծերը արթո՞ւն են դեռ:

 

 

***

 

-Այդ ո՞վ կարող է

Ասել, թե ինչու

Ձմռան ցրտերին

Ջրերն են սառչում:

 

Պատասխան տվեց

Թոմն ուշիուշով.

-Որ նրա վրա

Սահեն չմուշկով:

 

***

 

-Զարմանում եմ`

Սև հավը մեր

Ածում է միշտ

Սպիտակ ձվեր:

Ճերմակ հավն ինձ

Շատ է հուզում-

Սև ձու ածել

Դեռ չի ուզում: