/Էդվարդ Միլիտոնյան — ՀԵՔԻԱԹՆԵՐ

Էդվարդ Միլիտոնյան — ՀԵՔԻԱԹՆԵՐ

ՉԻ ԼԻ­ՆՈՒՄ

 

Աշ­խար­հում կա մի հե­քի­ա­թա­սաց տղա, անու­նը` Էդու­արդ, Էդու­լիկ, Էդուկ, Էդ­դի, Էդիկ, որը ոչ մի հե­քի­աթ չի կար­դա­ցել, բայց լսել է տար­բեր հրաշ­ա­պա­տում հե­քի­աթ­ներ ու ինքն էլ է փոր­ձում հո­րի­նել, բայց նա հե­քի­ա­թը չի սկ­սում սո­վո­րա­կա­նի նման. “Լի­նում է, չի լի­նում”, նա մի­ան­գա­մից սկ­սում է այս­պես. “Չի լի­նում”, այս­պես ու վերջ:

Նրա առա­ջին հե­քի­աթն իս­կը գրե­լու բան է, որ բո­լոր երե­խա­նե­րը կար­դան: Ին­քը չի նե­ղա­նա, որ իր պա­պը պատ­մի, ու­րեմն` կար­դա­ցեք. “Չի լի­նում մարդ ու կին, նրանք ու­նե­նում են մի քաջ տղա, որը գնում է ան­տառ ար­ջե­րի հետ խա­ղա­լու: Հայրն ասում է` տղա ջան, ար­ջե­րին շատ չտան­ջես, հատ­կա­պես, քո­թոթ­նե­րին, իսկ մայրն ասում է՝ տղա ջան, զգույշ մնա, ար­ջե­րը շատ ու­ժեղ են: Սա­կայն այդ փոք­րիկ տղան մտա­դիր չէ հա­լա­ծել ու տան­ջել ար­ջե­րին և չի զգուշ­ա­նա նրանց հետ ըմբ­շա­մար­տե­լիս, որով­հետև նա որոշ­ել է նրանց հետ պահմ­տո­ցի խա­ղալ, իսկ այդ խա­ղը, բո­լորդ գի­տեք, վտան­գա­վոր չէ: Տղան առա­ջին պա­տա­հած ար­ջին հա­մո­զում է կան­չել իր քո­թոթ­նե­րին և պահմ­տո­ցի խա­ղալ: Ար­ջը զար­մա­նում է, որ ար­ջե­րից զատ կան արա­րած­ներ, որոնք իրեն­ցից ու­ժեղ­նե­րից չեն­ վա­խե­նում, նույ­նիսկ պահմ­տո­ցի խա­ղա­լու են հրա­վի­րում, այդ­քան հա­մար­ձակ և խա­ղա­սեր տղա­յին ձեռ­քից բռ­նում է ու թռց­նում օդ: Տղան թռ­չում է ծա­ռե­րից վեր ու ընկ­նում մի բարձր, սա­ղար­թա­խիտ ծա­ռի հաստ ճյու­ղի վրա: Տղան վա­խե­նում է, որով­հետև վերևից նա­յե­լիս նա տես­նում է ոչ մի­այն ար­ջի, այլև՝ առ­յու­ծի, գայ­լի, հո­վա­զի ու մի աղ­վե­սի:  Ծա­ռի վրա տղա­յին տես­նե­լով, գա­լիս են առ­յու­ծը, գայ­լը, հո­վա­զը և աղ­վե­սը: Նրանք որ­սի հոտ առած նա­յում են վեր՝ Էդու­լի­կին: Հո­վազն ասում է.

-Բարձ­րա­նամ, իջեց­նեմ տղա­յին, կընկ­նի:

Առ­յուծն ասում է.

-Ի՞նչ է, կար­ծում ես, որ ես չեմ կա­րո­ղա­նում ծառ բարձ­րա­նալ, ու­րեմն տղան քո՞նն է, — և այն­պես է հար­վա­ծում հո­վա­զին, որ նա ան­հե­տա­նում է թփե­րի հետևում:

Գայ­լը լուռ հետևում է և գլ­խով ցույց է տա­լիս աղ­վե­սի կող­մը, աղ­վե­սը փոր­ձում է կա­տա­կել.

-Առ­յո՛ւծ ար­քա, գայ­լի գլու­խը ցա­վում է, ծռ­վել է խեղ­ճը:

-Մի՛ զազ­րա­խո­սի, — մռթմռ­թում է գայ­լը:

Առ­յու­ծը հարց­նում է.

-Աղ­վես, դու Էդու­կի մա­սին ի՞նչ կա­սես:

-Ես նրան շատ եմ սի­րում, — շտապ պա­տաս­խա­նում է աղ­վե­սը:

-Դու նրան չե՛ս սի­րում, — մի­ջամ­տում է գայ­լը, — դու նրան ու­զում ես ու­տել, դու ու­տելն ես սի­րում:

Այս պա­հին ծա­ռի վրա նս­տած Էդու­լի­կը վա­խից ճչում է.

-Չի՛ լի­նում, այդ­պես չի՛ լի­նում, այս հե­քի­ա­թը չի՛ լի­նու­մի մա­սին է:

Գայ­լը, վեր նա­յե­լով, ասում է վս­տահ.

-Լի­նում է, աղ­վե­սի հա­մար ամեն ինչ լի­նում է, նա խո­րա­ման­կի անուն է հա­նել, բայց իս­կի խելք չու­նի, նա մի­այն մտա­ծում է ու­տե­լու մա­սին և չի կա­րող խո­րա­ման­կել:

Էդու­կը ծա­ռի ծե­րից գո­չում է.

-Առ­յուծ ար­քա, դու գայ­լին և աղ­վե­սին ու­ղար­կիր հո­վա­զի մոտ, նա այն­տեղ մե­նակ է ու տխուր:

Առ­յու­ծը լսում է Էդու­կին և մի հար­վա­ծով գայ­լին ու աղ­վե­սին թռց­նում է հո­վա­զի մոտ:

Բա­ցա­տում մնում են առ­յուծն ու ար­ջը:

Արջն ասում է.

-Առ­յուծ ար­քա, այս տղան եկել էր ան­տառ, որ ինձ հետ խա­ղա, այդ հո­վա­զը, գայլն ու աղ­վե­սը հայտն­վե­ցին ու փչաց­րին խա­ղը:

-Արջ, ու­զում ես ասել, որ ե՞ս էլ եմ հայտն­վել:

-Ո՛չ, ո՛չ, — վրա տվեց ար­ջը, — եթե մե­կը կա ան­տա­ռում, որ միշտ իրա­վունք ու­նի լի­նել, դա առ­յուծն է, եկեք պահ­մտո­ցի խա­ղանք:

-Խաղանք, — հա­մա­ձայն­վում է առ­յու­ծը և ծառն ի վեր բղա­վում, — տղա, պահմ­տո­ցի ենք խա­ղում, դու փա­կիր աչ­քերդ, մենք թաքն­վենք:

-Ա­յո, ես փա­կում եմ աչ­քերս, տե­սեք ձեռ­քե­րով փա­կում եմ աչ­քերս` մեկ, եր­կու, երեք, չորս…

Մինչև տա­սը հաշ­վե­լը, առ­յուծն ու ար­ջն ան­հե­տա­ցան, ար­ջը բարձ­րա­ցավ իր որ­ջը, որը լե­ռան ստո­րո­տին էր ու թաքն­վեց այն­տեղ, իսկ առ­յու­ծը գնաց իր առ­յուծ ըն­կեր­նե­րի մոտ:

Տղան նա­յեց չորս կող­մը և ար­ջի որ­ջի մեջ տե­սավ ար­ջին ու կան­չեց.

-Ա՛րջ, ես քեզ տե­սա, թքում եմ, թո՛ւ արջ:

Հե­տո նա­յեց ու տե­սավ առ­յու­ծին, որն ար­դեն խա­ղում էր իր ըն­կեր­նե­րի հետ:

-Առ­յուծ, ես քեզ տե­սա, թքում եմ, թո՛ւ առ­յուծ:

Արջն ու առ­յու­ծը չպա­տաս­խա­նե­ցին, որով­հետև արջն առ­յու­ծի վա­խից չցան­կա­ցավ իր տե­ղը հուշ­ել, իսկ առ­յուծն էլ մո­ռա­ցել էր տղա­յին ու խա­ղում էր իր ըն­կեր­նե­րի հետ: Պետք է մտա­ծել, որ նա այն­քան էլ սո­ված չէր և պահմ­տո­ցու հա­վես չու­ներ:

Էդու­կը վի­րա­վոր­ված գո­չում է.

-Այս­պես չի՛ լի­նում, խա­ղում եք` խա­ղա­ցեք, թե չէ սա պահմ­տո­ցի չէ:

Հո­վա­զը, գայլն ու աղ­վե­սը ծպ­տուն չեն հա­նում, նրանք ևս տղա­յի հետ խա­ղա­լու ոչ մի հա­վես չու­նեն, համ էլ դա ոչ թե խաղ է տղա­յի հետ, այլ՝ վտան­գա­վոր խաղ առ­յու­ծի ներ­կա­յու­թյամբ:

Տղան մե­նակ է և տխ­րում է ծա­ռի վրա: Նա մտա­ծում է, որ  երևի իրե­նից բո­լո­րը վա­խե­նում են, իսկ դա շատ վի­րա­վո­րա­կան է, չէ որ ին­քը սի­րում է կեն­դա­նի­նե­րին, իսկ երբ սի­րում ես` չես կա­րող վա­խեց­նել, վա­խեց­նում են վախ­կոտ­նե­րը: Սա տղա­յի գյուտն էր, որը պի­տի բարձ­րա­ձայ­նել, գյու­տե­րը բո­լո­րի հա­մար են և տղան ճչաց.

-Վա­խեց­նում են վախ­կոտ­նե­րը, սի­րում են ու­ժեղ­նե­րը:

Սա, որ լսե­ցին գայ­լը, աղ­վե­սը, հո­վա­զը (առ­յուծն ու ար­ջը չլ­սե­ցին, բայց զգա­ցին, հեռ­վում էին) ամա­չե­ցին իրեն­ցից թույ­լե­րին ճն­շե­լու, ու­ժեղ­նե­րից վա­խե­նա­լու և տղա­յին հոշ­ո­տել ցան­կա­նա­լու հա­մար: Իրար աչ­քե­րի մեջ նա­յե­ցին ու հաս­կա­ցան՝ տղան ճիշտ է, բայց մարդ­կանց հա­մար, կեն­դա­նի­նե­րին դա չի վե­րա­բե­րում, սա­կայն այս տղա­յին չեն կա­րող չսի­րել, նա հա­մո­զիչ ձայն ու­նի: Եվ մի­ա­ձայն գո­չե­ցին.

-Է­դու­ա՛րդ, մենք փա­կում ենք մեր աչ­քե­րը, դու գնա, թաքն­վի ձեր տա­նը:

Նաև չի բա­ցառ­վում, որ նրանք այս­պի­սի քայ­լի դի­մե­ցին առ­յու­ծի վա­խից:

Քաջ տղան ծա­ռից իջավ, գնաց տուն և ու­րախ­-ու­րախ հայ­տա­րա­րեց.

-Ես ար­դեն գյու­տա­րար եմ: Ջունգ­լի­ի հզոր կեն­դա­նի­ներն էլ հա­վա­նե­ցին իմ գյու­տը, ահա՝ վա­խեց­նում են վախ­կոտ­նե­րը, սի­րում են ու­ժեղ­նե­րը:

-Ա­յո՛, այո՛, տղաս գյու­տա­րար է, — զվարթ ասաց մայ­րը, — այդ­պես լի­նում է, այդ տա­րի­քում այդ­պես լի­նում է: Հատ­կա­պես ջունգ­լի գնալ-­գա­լուց հե­տո:

-Է­դու­կը գյու­տա­րար է, — զվարթ ասաց հայ­րը, — այդ տա­րի­քում այդ­պես չի լի­նում, այդ­քան շուտ գյու­տա­րար չի լի­նում, սա բա­ցա­ռու­թյուն է:

-Ա­յո՛, չի լի­նում, — հպար­տա­ցավ տղան ու գնաց քնե­լու:

Որով­հետև ամեն մեծ գյու­տից հե­տո մարդ ու­զում է քնել:

Սա էլ է գյուտ, որ տղան է արել, բայց այդ մա­սին դեռ ին­քը չգի­տի:

Մի օրում եր­կու գյուտ դեռ ոչ ոք չի արել, այդ­պես չի լի­նում, չի լի­նում:

Ահա ավարտ­վեց առաջ­ին հե­քի­ա­թը, որով­հետև քնած է տղան:

 

 

ՋԱՐ­ԴԱԾ ԽԱՂԱԼԻՔՆԵՐԻ ԽԱՆՈՒ­ԹԸ

 

Չի լի­նում մի ջար­դած խա­ղա­լիք­նե­րի խա­նութ: Այդ­տեղ հա­վաք­վել էին այն խա­ղա­լիք­նե­րը, որոնք չէ­ին հայտն­վել աղ­բա­նոց­նե­րում, որով­հետև իրենց տե­րե­րը՝ երե­խա­նե­րի ծնող­նե­րը, հրաշ­ա­լի հաս­կա­նում էին` երե­խա­նե­րի սի­րած խա­ղա­լիք­ներն ան­գամ ջարդ­ված ու ան­պի­տան, անխղ­ճու­թյուն է նե­տել ան­պետք իրե­րի հա­մար հատ­կաց­ված արկ­ղե­րի մեջ: Այո, նույ­նիսկ խեղ­ված խա­ղա­լիք­նե­րը կրում են երե­խա­նե­րի զար­ման­քի ու սի­րո հիշ­ո­ղու­թյու­նը: Եվ այդ­պի­սի տիկ­նիկ­նե­րը, զա­նա­զան ավ­տո­ներն ու ինք­նա­թիռ­նե­րը դեռևս պահ­պա­նում են մա­նուկ­նե­րին ու­րա­խաց­նե­լու կա­րո­ղու­թյուն:

Եվ ահա աշ­խար­հում առա­ջին ան­գամ մեր քա­ղա­քում ես` Էդուկ­-Էդ­վարդ­-Է­դիկ­-Էդ­դի տղաս, բա­ցե­ցի ջար­դած խա­ղա­լիք­նե­րի խա­նութ:

Առա­ջին օրը խա­նու­թը չորս այ­ցե­լու ու­նե­ցավ: Եր­կու աղջ­նակ և եր­կու տղա: Նրանք ճա­նա­չե­ցին իրենց ջար­դած խա­ղա­լիք­ներն ու ցան­կա­ցան հետ վերց­նել: Իհար­կե, ես ու­րա­խու­թյամբ, անվ­ճար վե­րա­դարձ­րի խա­ղա­լիք­նե­րը:

Խանու­թի դի­մաց խմբ­ված երե­խեք­ն ու մե­ծե­րը ծաղ­րե­ցին այդ աղ­ջիկ­նե­րին ու տղա­նե­րին, սա­կայն, երբ նրանք հե­ռա­ցան, ծաղ­րող­նե­րից մի քա­նի­սը հա­ջորդ օրը գաղ­տա­գո­ղի եկան խա­նութ ու գնե­ցին անթև փե­րի, անգ­լուխ ձի, պո­չատ աղ­վես և մի­ո­տա­նի այծ: Որոշ զայ­րա­ցած գե­նե­րալ­ներ ու մե­ծա­հա­րուստ­ներ բո­ղո­քի քայ­լեր­թով ան­ցան խա­նու­թի դի­մա­ցով և բղա­վե­ցին մի­ա­ձայն, 8 ան­գամ` կոր­չի՛ աղ­քա­տու­թյու­նը, բո­լոր երե­խա­նե­րը մի ժո­ղո­վուրդ են, կեց­ցե՛ն առ­յուծ­նե­րը: Սրանց հա­կա­ռակ, տա­րօ­րի­նակ բան արեց մի տղա, նա գնեց ինք­նա­թի­ռի մի թև, անոտ առ­յուծ և առանց չմուշկ­նե­րի մի հո­կե­յիստ և թռավ տուն:

Հա­ջորդ օրը քա­ղա­քի երկն­քում սա­վառ­նում էր թևավոր առ­յուծ, որի վրա հե­ծել էր հո­կե­յիս­տը: Բո­լո­րը զար­մա­ցած նա­յում են վերև ու չէ­ին հաս­կա­նում, թե ինչ­պես է մի թևանի առ­յուծն այդ­պես թեթևորեն թռց­նում ծան­րա­մար­մին հո­կե­յիս­տին: Ոչ ոք չէր պատ­կե­րաց­նում, բա­ցի ինձ­նից` Էդու­կից, որ այդ սա­վառ­նող հրաշ­քն իմ խա­նու­թից գն­ված խե­ղան­դամ խա­ղա­լիք­նե­րի մի­աց­յալ մար­մինն է, թռ­չող կա­խար­դա­կան խա­ղա­լի­քը: Քա­ղա­քում սկս­վեց իրա­րան­ցում, երե­խա­ներն իմ խա­նու­թից գնում էին ամեն ինչ` նույ­նիսկ փշր­ված գե­ղա­դի­տակ, ճա­ղատ թզուկ, երե­քո­տա­նի իշ­ուկ, սար­սա­փե­լի, վի­րա­վոր քթով ծաղ­րա­ծու և այլն: Եվ պատ­կե­րաց­րեք, որ քա­ղա­քում հայտն­վե­ցին նոր տե­սա­կի, հրաշ­ա­լի խա­ղա­լիք­ներ, որոնք ծի­ծա­ղե­լի էին, հե­տաքր­քիր ու զար­մա­նա­լի: Ով չի խն­դա, երբ տես­նի եռո­տա­նի իշ­ու­կին հե­ծած ճա­ղատ թզու­կին, որ եր­գում է հրեշ­ի պես: Կամ տես­նի գե­ղա­դի­տա­կով զին­ված անա­գե զին­վո­րի­կի, որն հաղ­թում է անգ­լուխ ձի­ե­րին ու ձի­ա­վոր­նե­րին: Քա­ղա­քը վե­րած­վել էր կր­կե­սի: Ամեն անկ­յու­նում խն­դում էին ու զար­մա­ցա­կան պա՜հ-­պա՜հ գո­չում: Իմ խա­նու­թը դա­տարկ­վեց և որ­քան էլ զար­մա­նա­լի է, ոչ մի մր­ցա­կից խա­նութ չբաց­վեց, որով­հետև ծնող­ներն այլևս ոչ մի ջար­դած խա­ղա­լիք դուրս չէ­ին գցում կամ հանձ­նում ջար­դած խա­ղա­լիք­նե­րի խա­նութ, այդ­պի­սիք չկա­յին այլևս: Ամե­նաշ­ա­տն ու­րա­խա­ցել էին երե­խա­նե­րը, նրանք խեղ­ված խա­ղա­լիք­նե­րից պատ­րաս­տում էին հրա­շա­լի նոր խա­ղա­լիք­ներ, երե­խա­նե­րը մտա­ծում էին ամե­նա­տար­բեր հնարք­նե­րով ավե­լաց­նել խա­ղա­լիք­նե­րի ման­կա­սեր ցե­ղը: Մեր քա­ղա­քում մտա­ծե­լը սի­րե­լի դար­ձավ, մտա­ծող­նե­րին առա­վել հար­գե­ցին, իսկ արա­գո­րեն խե­լո­քա­ցող երե­խա­նե­րի հա­մար ստեղծ­ված էին ժա­մա­նա­կից շուտ մտա­ծող­նե­րի դպ­րոց­ներ, որ­տեղ դա­սա­սեն­յակ­ներն հիշ­եց­նում էին կր­կե­սի արե­նա, կա­տա­կեր­գա­կան թատ­րո­նի բեմ, տիկ­նի­կա­յին թատ­րո­նի տիկ­նիկ­ներ սար­քե­լու ար­հես­տա­նոց: Քա­ղա­քում մի քա­նի չմա­հա­վան ու մռայլ մար­դիկ քրթմն­ջում էին` այս­պես չի՛ լի­նում, չի՛ լի­նում: Ես նրանց ասում էի.

-Ի­հար­կե՛, չի լի­նում, այս հե­քի­ա­թը սկս­վում ու վեր­ջա­նում է այդ­պես` չի լի­նում, չի լի­նում:

Սպա­սեք, դեռ չի վեր­ջա­ցել հե­քի­ա­թը, ես չեմ ասել ու դուք չգի­տեք, որ վա­ճառ­ված խա­ղա­լիք­նե­րից հս­կա­յա­կան գու­մար էր կու­տակ­վել ու ես` Էդ­դիս­-Է­դուկս­-Էդ­վարդս­-Է­դիկս, գնե­ցի ան­տերև, ան­պոչ, կծած ոս­կե խն­ձոր­ներ ու երկն­քի ծե­րից գցե­ցի բո­լոր-­բո­լոր երե­խա­նե­րի և այս հե­քի­ա­թը ըն­թեր­ցող­նե­րի այ­գի­նե­րը:

Մի վա­խե­ցեք, այդ կծած, ոս­կե խն­ձոր­նե­րի կո­րիզ­ներն ընկ­նում են հո­ղի մեջ և արա­գո­րեն ոս­կե ծա­ռեր են աճում:

-Չի լի­նում այդ­պես, — ճչաց մի խո­ժոռ մարդ, — ան­պոչ, կծած խն­ձո­րից` ոս­կե ծա՜ռ:

-Ի­հար­կե՛, չի լի­նում, եթե փոր­ձել եք կծել ոս­կե խն­ձոր ու ջար­դել ձեր ատա­մը: Ու­րեմն` չեք հա­վա­տա: Ես հա­վա­տում եմ, ես հա­վա­տում եմ “Չի լի­նում” հե­քի­ա­թին:

 

 

ԼԱՑ­ԿԱՆ ՏՂԱ­ՅԻ ՀԵ­ՔԻ­Ա­ԹԸ

 

Չի լի­նում մի լաց­կան տղա: Այդ տղա­յի ճղճ­ղան լա­ցի ձայ­նը չէր կտր­վում առա­վո­տից մինչ իրի­կուն: Նրա հայրն աղա­չում էր` սուս մնա, տղա՛ ջան, նրա մայ­րը պա­ղա­տում էր` մի քիչ սուս մնա, տղա՛ ջան, բայց տղան լա­լիս էր ու լա­լիս: Տղա­յին տա­րան աշ­խար­հի լա­վա­գույն բժիշկ­նե­րի մոտ, նրանք ուշ­ա­դիր քն­նե­ցին նրա լե­զուն, կո­կոր­դը, քի­թը, թո­քե­րը, սիր­տը և ամեն բժիշկ մի դե­ղա­տոմս գրեց, այդ դե­ղե­րը չօգ­նե­ցին տղա­յին, նա էլի լաց էր լի­նում և ան­գամ լա­ցե­լով խա­ղում էր ֆուտ­բոլ, շախ­մատ և այլ խա­ղեր ու երբ հաղ­թում էր, զար­մա­ցած տղա­նե­րն ասում էին` այ քեզ բան` հաղ­թո­ղը լա­լիս է, այդ­պի­սի բան չի լի­նում: Իսկ երբ պարտ­վում էր` տղա­նե­րը խե­թում էին` ամոթ է, մարդ պարտ­վե­լիս չի՛ լա­ցի:

Եվ ահա մի օր տղա­յին տա­րան աշ­խար­հի լա­վա­գույն խո­հա­րա­րի մոտ, լի­նում է, այո, լի­նում է այն­պես, որ բժշ­կի փո­խա­րեն բու­ժում են բա­րի կա­խարդ­նե­րը, հան­ճա­րեղ գրող­նե­րը կամ, ին­չու չէ, տա­ղան­դա­վոր խո­հա­րար­նե­րը:

Խո­հա­րա­րը, երբ տե­սավ տղա­յին ու լսեց նրա մի­ա­լար, զայ­րաց­նող լա­ցը, նախ ժպ­տաց, ապա ձեռ­քը դնե­լով կնճ­ռոտ ճա­կա­տին՝ մտած­կոտ ասաց.

-Տ­ղան հի­վանդ է, բայց ան­բու­ժե­լի չէ, կա մի հույս, այդ ճա­նա­պար­հը ո՛չ բարդ է, ո՛չ էլ` պարզ, մի­ջինն է և այդ դե­ղա­մի­ջո­ցը` ու­րախ ճաշն է, այո, տղան, երևում է, կե­րել է լաց­կան ճաշ, որի մեջ նա­խա­պես գցել են լա­ցող ու­ռե­նու տերևներ և կո­կոր­դի­լո­սի ար­ցունք­ներ: Եվ հի­մա պի­տի բժշկ­վի ու­րախ ճաշ­ով:

Տղա­յի մայրն ու հայ­րը թեթևացած ժպ­տա­ցին ու խո­հա­րա­րին հարց­րին.

-Ին­չի՞ց է պատ­րաստ­վում այդ ու­րախ ճաշ­ը:

-Այդ ճաշ­ը մենք կե­փենք իրար հետ և դուք, ինձ հետ մի քա­նի ան­գամ նույ­նը կե­փեք տա­նը և տղան կբուժ­վի:

-Հա­վա­տա՞նք, բժիշկ, — կա­մաց հարց­րեց տղա­յի հայ­րը:

-Այդ ճաշ­ի մեջ` պի­տի մի քիչ հա­վատ լց­նել, — ժպ­տաց բժիշ­կը:

Եվ սկ­սե­ցին պատ­րաս­տել այդ ճաշ­ը, նախ շերտ-­շերտ կտ­րե­ցին լավ հա­սած արևատեսք կիտ­րո­նը, ապա` գլուխ սո­խը, ապա` դդու­մի մի հաստ դի­լիմ դրե­ցին ամա­նի մեջ, հե­տո` մի թե­յի գդալ աղ ու շա­քա­րա­վազ ավե­լաց­րին ամա­նի մեջ լց­րած ջրի մեջ, ասենք, որ այդ ջրի երե­սին ար­դեն լո­ղում էին սո­խի ու կիտ­րո­նի բա­րակ շեր­տե­րը: Հե­տո ջրի մեջ գցե­ցին կչկ­չա­ցող հա­վի լավ խաշ­ած ճան­կեր, ապա` խո­զի խան­ձած ականջ, ավե­լի հե­տո` փոք­րիկ, ան­շոր, ծի­ծա­ղող խմո­րե­ղեն տիկ­նիկ և ապա` զվար­թաց­նող կո­կո­սի հյութ, իսկ ամե­նա­վեր­ջում` փռշ­տա­լուն նպաս­տող սև և կար­միր պղ­պեղ (մի պտ­ղունց):

Հե­տո այդ ամե­նը մի լավ խառ­նե­ցին փայ­տե շե­րե­փով, ան­պայ­ման փայ­տե շե­րե­փով ու մի­աց­րին սա­լօ­ջա­խը, մինչ այդ ջրի մեջ գցե­ցին աղ դրած դի­նո­զավ­րի պոչ:

Իհար­կե, տղա­յի հայրն ու մայ­րը թե­րա­հա­վատ նա­յում էին միմ­յանց ու չէ­ին ցան­կա­նում ցույց տալ իրենց թե­րա­հա­վա­տու­թյու­նը՝ առույգ շր­ջող ու քթի տակ եր­գող խո­հա­րա­րին: Իսկ լաց­կան տղան շա­րու­նա­կում էր լաց լի­նել և ոչ մի ուշ­ադ­րու­թյուն չէր դարձ­նում եփ­վող ճաշ­ին, քայ­լող խո­հա­րա­րին և առ­հա­սա­րակ, շր­ջա­պա­տին, որն այն­քան հոգ­սաշ­ատ ու արա­գա­վազ խո­հա­րա­րա­կան, մա­տու­ցող­նե­րի ու հա­վա­քա­րար­նե­րի խումբ էր, որ նրան­ցից լավ բան սպա­սե­լը տղա­յի ու­ժե­րից վեր էր:

Կես ժամ եփե­լուց հե­տո, խո­հա­րարն համ­տես արեց ու քրթմն­ջաց.

-Դի­նո­զավ­րի պոչն ու հա­վի ճան­կը դեռ 5 րո­պե պի­տի եփ­վեն:

Իրենց գլուխ­նե­րը տմբտմ­բաց­նե­լով՝ հա­մա­ձայ­նու­թյան նշան արե­ցին տղա­յի հայրն ու մայ­րը:

5 րո­պե հե­տո խո­հա­րարն ան­ջա­տեց սա­լօ­ջա­խը ևասաց.

-Թող մի քիչ սա­ռի, որ­պես­զի տղան չայ­րի լե­զուն:

Իսկ տղա­յի վեջն էլ չէր, նա ասաց լա­ցե­լով.

-Կու­զեմ՝ կայ­րեմ, կու­զեմ՝ չեմ այ­րի:

Երբ մի քիչ էլ ան­ցավ, խո­հա­րա­րը մի խո­րն ափ­սե­ի մեջ լց­րեց ու­րախ ճաշն ու դրեց՝ սե­ղա­նի մոտ ար­դեն նս­տած տղա­յի դեմ և նրա հորն ու մորն ասաց.

-Նս­տեք, հի­մա ձեզ կմա­տու­ցեմ և ես էլ կու­տեմ:

Տղա­յի հայրն ու մայ­րը նս­տե­ցին ու ուշ­ի-­ուշ­ով նա­յե­ցին, մա­տուց­վող ճաշ­ին, որի երե­սին լո­ղում էին անա­սե­լի պղպ­ջակ­ներ, որոնք պայ­թում էին ու պղպ­ջում, պայ­թում էին ու պղպ­ջում:

Հե­տո խո­հա­րա­րն եկավ իր ամա­նով ու մի­ա­սին սկ­սե­ցին ու­տել:

Տղան ու­տում էր լա­ցե­լով, բայց ու­տե­լուն հա­մըն­թաց ցած­րա­նում էր լա­ցը:

Նրա հայրն ու մայրն ու­տում էին այն­պի­սի ախոր­ժա­կով, որ տղա­յին ոգևորեն, որ տղան հան­կարծ չդա­դա­րեց­նի ու­տե­լը:

Խոհա­րարն էլ էր ու­տում ախոր­ժա­կով, բայց մի քիչ դե­րա­սա­նա­կան խաղ կար նրա շար­ժուձևի մեջ: Գդա­լը պտ­տեց­նում էր, հա­ցն օդ էր գցում ու բռ­նում բե­րա­նով: Մի խոս­քով կա­պի­կու­թյուն էր անում, որ տղան ու­տի և լրիվ ու­տի:

Երբ տղա­յի ափ­սե­ի մեջ մնա­ցել էր ճաշ­ի մի փոք­րիկ մաս, նա լռեց, լա­ցից հոգ­նած աչ­քե­րը փայ­լե­ցին ու սկ­սեց ժպ­տալ, իսկ երբ լրիվ կե­րավ ճաշ­ը, սկ­սեց խնդմն­դալ ու, շա­րու­նա­կե­լով, ծի­ծա­ղեց, զվար­թա­ցավ ու ու­րա­խա­ցավ:

Նրա հայրն ու մայ­րը վեր թռան, գր­կե­ցին խո­հա­րա­րին ու ճչա­ցին.

-Փա՛ռք Աստ­ծո, կեց­ցե՛ խո­հա­րա­րը, ապ­րեն նրա զա­վակ­նե­րը:

Խոհա­րա­րը գոհ նա­յում էր ծնող­նե­րին ու տղա­յին և նրանց շր­ջա­պա­տած խո­հա­նո­ցի բո­լոր աշ­խա­տող­նե­րին, որոնք նույն­պես ու­րա­խու­թյու­նից փայ­լում էին ու ոմանք էլ ավե­լի շատ ու­րա­խու­թյու­նից լաց էին լի­նում, որով­հետև չէ­ին կե­րել ու­րախ ճաշ­ից (մի կա­թիլ էլ չէր մնա­ցել ամա­նի տակ):

Ահա այս­պես բուժ­վեց լաց­կան տղան, այ­սինքն մի քա­նի ան­գամ էլ կե­րավ այդ ճաշ­ից ու դար­ձավ լրիվ ու­րախ ու զվարթ տղա:

Երբ բժիշկ­ներն իմա­ցան այս մա­սին, տխ­րե­ցին ու մի­ա­ձայն ասա­ցին.

-Այդ­պես չի՛ լի­նում, այդ­պես չի՛ լի­նում, սա ռես­տո­րա­նի ան­հա­ջող գո­վազդ է, սա խա­բե­ու­թյուն է:

Իսկ խո­հա­րա­րը ոչինչ չէր ասում, չէր պա­տաս­խա­նում, նրա փո­խա­րեն` ծի­ծա­ղում ու զվար­թա­խո­սում էր ու­րախ տղան, որը մի ժա­մա­նակ անա­սե­լի, ձանձ­րաց­նող, զայ­րաց­նող ու ան­տա­նե­լի լաց­կան տղա էր:

 

 

ԾԱՂ­ՐԱ­ԾՈՒ ԱՂ­ՋԻ­ԿԸ

 

Չի լի­նում մի ծաղ­րա­ծու աղ­ջիկ: Տղա­նե­րը չեն հա­վա­տում, որ աղ­ջի­կը կա­րող է ծաղ­րա­ծու լի­նել, որով­հետև նրանք շատ լուրջ են և ան­գամ փոքր բա­նից նվն­վում են ու տզտ­զում, ասենք թեթև քաշ­ում ես նրանց եր­կար հյու­սը կամ ար­ձակ մա­զե­րը` լա­ցե­լով տուն են վա­զում, բո­ղո­քում մայ­րի­կին, է՜, ո՞նց կլի­նեն ծաղ­րա­ծու: Բայց ի՞նչ անես, փաստ է, և անժխ­տե­լի` չի լի­նում մի ծաղ­րա­ծու աղ­ջիկ և այդ աղ­ջի­կը Անուշ­իկն է, Էդու­լիկ տղա­յի հո­րեղ­բայր Գնե­լի շի­կա­վարս, խա­ժաչն աղ­ջի­կը: Նա ամեն ինչ վե­րա­ծում է խա­ղի, ձեռքն ըն­կավ ջրա­ներ­կի տուփ, նա մտա­ծեց գտ­նել վր­ձին, ապա ջրով լի բա­ժակ և վր­ձի­նը մտց­նե­լով ջրի մեջ, թր­ջեց ու քսեց ջրա­ներ­կի կար­միր գույ­նին, ի՞նչ անի վրձ­նի ծայ­րին հայտն­ված կար­միր գույ­նը, իհար­կե, ներ­կեց քի­թը, իր քի­թը, կու­զեր, ան­շուշտ, ներ­կել պա­պու քի­թը, բայց այս ան­գամ ներ­կեց իր սի­րու­նիկ քի­թը:

Ապա նո­րից վր­ձինն ընկղ­մեց ջրի մեջ ու դուրս հա­նե­լով քսեց կա­նաչ ներ­կին:

Ի՞նչ աներ կա­նաչ ներ­կը, քսեց այ­տե­րին: Մի քիչ հե­տո դե­ղին ներկ քսեց ճա­կա­տին ու դն­չին ու երբ հա­յե­լու մեջ տե­սավ դեմ­քը, ճչաց.

-Ծաղ­րա­ծու եմ, իս­կա­կան ծաղ­րա­ծու:

Անուշ­ի­կը թղ­թե­րը սոսն­ձե­լով իրար եր­կու դի­մակ պատ­րաս­տեց, որոնց վրա ջրա­ներ­կի սև, դարչ­նա­գույն ու մոխ­րա­գույն երանգ­ներ քսե­լով, պատ­կե­րեց մի վհու­կի և մի սա­տա­նա­յի:

-Ո՜նց են սար­սա­փե­լու տղա­նե­րը, — հա­յե­լու առջև ինքն իրեն ասաց Անուշ­ի­կը:

Փո­ղո­ցում ժպ­տա­ցին ծա­նոթ­-ան­ծա­նոթ: Մի­այն տղա­ներն էին վի­ճում, բայց նրանց պետք չէ շատ լսել, որով­հետև նրանց թվում է, թե մի­այն քե­ռի­նե­րը կա­րող են ծաղ­րա­ծու լի­նել:

Իսկ երբ Անուշ­ի­կը փոխ­նի­փոխ դեմ­քը ծած­կեց վհու­կի և սա­տա­նա­յի դի­մակ­նե­րով, տղեր­քը պու՜կ, փա­խան:

Անուշ­ի­կենց շեն­քի մոտ կար մի կր­կես, կր­կե­սում` մի արջ, որն այդ օրը շատ տխուր էր: Երբ Անուշ­ի­կը մտավ կր­կե­սի արե­նա, այն­տեղ ներ­կա­յա­ցում էր և ոչ ոք ուշ­ադ­րու­թյան չար­ժա­նաց­րեց փոք­րիկ աղջ­կան: Մի­այն տխուր ար­ջը բռ­նեց նրա թա­թի­կից ու հրա­վի­րեց վան­դա­կը: Կր­կես եկած­նե­րը ցնց­վե­ցին:

Ար­ջը պառ­կեց վան­դա­կի անկ­յու­նում ու տխուր աչ­քե­րով աղջ­կան խնդ­րեց մի ու­րախ բան անել: Անուշ­իկն էլ մի տիկ­նիկ ար­ջուկ ու­ներ, նրան միշտ գր­կած տա­նում էր ամեն տեղ, չէր բա­ժան­վում նրա­նից, նույ­նիսկ՝ քնե­լիս: Այդ օրը տիկ­նիկ ար­ջու­կը, բնա­կա­նա­բար, նրա մոտ էր, և Անուշ­ի­կը տխուր աչ­քե­րով ար­ջի և իր տիկ­նի­կի հա­մար եր­գեց զա­վեշ­տա­լի մի երգ ու ծա­մած­ռեց քի­թը, բե­րա­նը, թա­վալ­վեց վան­դա­կի հա­տա­կին: Շատ մեծ սխալ կլի­նի չմեջ­բե­րել այդ եր­գը.

 

Ես ծաղ­րա­ծու աղ­ջիկ եմ, հա՜,

Թա­վալ­վում եմ ար­ջի պես,

Ով ինձ նա­յի կխն­դա՜,

Շուրջս խաղ է ու կր­կես:

 

Երգն այն­քան բարձր էր հն­չում, որ հա­վա­քեց եր­գա­սեր­նե­րի, ծաղ­րա­սեր­նե­րի, բայց զար­մա­նա­լին այն է, որ փո­խա­նակ խն­դան այդ մար­դիկ, սկ­սե­ցին ան­հանգս­տա­նալ ու կան­չել.

-Ու՞ր է վար­ժեց­նո­ղը, շտապ կան­չե՛ք:

Այդ պա­հին կր­կես մտան Անուշ­ի­կի հայրն ու մայ­րը և ար­ջի վան­դա­կում տես­նե­լով իրենց աղջ­կան՝ կար­կա­մե­ցին ու նվա­ղե­լով հա­զիվ քրթմն­ջա­ցին.

-Փր­կեք նրան:

Մինչ ար­ջե­րի վար­ժեց­նո­ղին կգտ­նե­ին, տխուր աչ­քե­րով ար­ջը ժպ­տաց, սկ­սեց ծի­ծա­ղե­լու պես փռթփռ­թալ ու ամ­բողջ էու­թյամբ զվար­թու­թյուն ար­տա­հայ­տել, այ­սինքն` աղջ­կա հետ թա­վալ­վել ու եր­գել.

 

Ես ծաղ­րա­ծու արջ եմ, հա՜,

Թա­վալ­վում եմ աղջ­կա պես,

Ով ինձ նա­յի, կխն­դա՜,

Շուրջս խաղ է ու կր­կես:

 

Հան­դի­սա­տես­ներն ու նրանց մեջ աղջ­կա հայրն ու մայ­րը վա­խե­նում էին` աղ­ջի­կը չմ­նա ար­ջի ծան­րու­թյան տակ: Բայց Անուշ­ի­կը կանգ­նում էր ար­ջի փո­րին ու ծռմ­ռում դեմ­քը, որից ավե­լի սի­րե­լի էր դառ­նում:

Հե­տո նա գր­պա­նից հա­նեց վհու­կի և սա­տա­նա­յի դի­մակ­նե­րը, դրեց երե­սին ու նա­յե­լով ար­ջի աչ­քե­րին, զար­մա­ցավ, որ նա չի սար­սա­փում, իրա­կա­նում ար­ջն աղջ­կա դի­մակ­նե­րի մի­ջով տես­նում էր նրա պայ­ծառ, խաժ, մի քիչ տխուր ու չա­րաճ­ճի աչ­քե­րը և նա լավ էր զգում, մտա­ծե­լով, թե ինչ լավ է, կր­կե­սում հայտն­վել է նոր ու ոչ դե­րա­սան ծաղ­րա­ծու, իս­կա­կան ծաղ­րա­ծու:

Հան­դի­սա­տես­նե­րը դի­մակ­նե­րի ահ ու դո­ղից դուրս էին նետ­վում.

-Սա կր­կես չի, այլ՝ դժոխք, — ճչա­լով:

Այս տե­սա­րա­նը թեթև շունչ հա­ղոր­դեց վան­դա­կի մոտ մնա­ցած փոք­րա­թիվ մարդ­կանց:

Անուշ­ի­կի մայրն ու հայ­րը ոչ այն է ժպ­տում էին, ոչ այն է վա­խե­նում, մի տա­րօ­րի­նակ վի­ճա­կի մեջ էին և այդ պա­հին հայտն­վեց արջ վար­ժեց­նող մի­ջա­հա­սակ, բե­ղա­վոր, ար­ջան­ման տղա­մար­դը և, վան­դակ մտ­նե­լով, ինքն էլ թա­վալ­վեց: Իհար­կե, դուք հաս­կա­ցաք, որ նրանց հետ թա­վալ­վում էր և տիկ­նիկ ար­ջու­կը: Մի գե­ղե­ցիկ, զվարթ, չտեսն­ված կր­կե­սա­յին հա­մար էր:

Վար­ժեց­նողն էլ եր­գեց.

 

Ես ար­ջե­րի վար­ժեց­նող եմ, հա՜,

Թա­վալ­վում եմ բո­լո­րի պես,

Ով ինձ նա­յի, կխն­դա՜,

Շուրջս խաղ է ու կր­կես:

 

Հե­տո վար­ժեց­նո­ղը ոտ­քի ելավ, կանգ­նեց նաև աղ­ջիկն իր տիկ­նի­կի հետ, իսկ ար­ջը մնաց պառ­կած:

Վար­ժեց­նո­ղը, աղ­ջիկն ու իր դի­մակ­ներն ու տիկ­նի­կը դուրս եկան վան­դա­կից, ար­ջը մնաց վան­դա­կում: Նա շա­րու­նա­կեց թա­վալ տալ ու շա­րու­նա­կեց եր­գել այն եր­գը, որ մի ան­գամ եր­գել էր, բայց եր­գեց նաև աղջ­կա և վար­ժեց­նո­ղի փո­խա­րեն:

Ան­շուշտ, աղջ­կա տիկ­նիկն էլ եր­գել էր, բայց այդ եր­գը մեջ չենք բե­րում, քան­զի տիկ­նիկ ար­ջն ար­ջի պես էր եր­գել, չէ որ ինքն էլ արջ էր:

Եր­գում են, մինչև հի­մա եր­գում են նաև վհու­կի և սա­տա­նա­յի ծռմռ­ված դի­մակ­նե­րը, որոնք այլևս նման են բա­րի թզուկ­նե­րի:

Կր­կե­սի տնօ­րե­նը Անուշ­ի­կի հորն ու մո­րը խնդ­րեց աղջ­նա­կին թույլ տալ մաս­նակ­ցել ցե­րե­կա­յին ներ­կա­յա­ցում­նե­րին, երե­խա­նե­րի հա­մար: Արջն ու աղ­ջիկն ար­դեն մի­աց­յալ ելույթ էին ու­նե­ցել և դա կա­րե­լի էր շա­րու­նա­կել:

Անուշ­ի­կը հա­մա­ձայն էր, նրա տիկ­նիկ ար­ջու­կը ևս, իս­կա­կան ար­ջը` հատ­կա­պես, իսկ ահա, Անուշ­ի­կի մայրն ու հայ­րը չմեր­ժե­ցին, բայց ասա­ցին.

-Ա­նուշ­իկն այդ ժա­մե­րին լի­նում է ման­կա­պար­տե­զում, իսկ կի­րա­կի օրե­րին գնում է ման­կա­կան սր­ճա­րան, նաև նկա­րում է ու պա­րի խմ­բակ է գնում:

Այդ որ լսեց ար­ջը, տխ­րեց ու էլի պառ­կեց վան­դա­կի անկ­յու­նում ու նա­յեց Անուշ­ի­կին ու նրա տիկ­նի­կին:

Անուշ­ի­կը, ձեռ­քը թա­փա­հա­րե­լով, կան­չեց.

-Արջ ջան, ես կգամ, ան­պայ­ման կգամ մի օր:

Ու եր­գե­լով, հոր և մոր հետ (տիկ­նի­կը գր­կած) դուրս եկավ կր­կե­սից:

Օ՜, զար­մանք, փո­ղո­ցում հա­վաք­վել էին թա­ղա­մա­սի բո­լոր տղա­ներն ու իրար ական­ջի փսփ­սում էին.

-Չի լի­նում, այդ­պես չի լի­նում, որ աղ­ջի­կը խա­ղա իս­կա­կան ար­ջի հետ ու չվա­խե­նա, ան­գամ եր­գի, իսկ ար­ջը ծի­ծա­ղի՝ տես­նե­լով ծաղ­րա­ծու աղջ­կան: Ծաղ­րա­ծու աղ­ջիկ չի լի­նում: Բայց այդ օր­վա­նից բո­լոր տղա­ներն իրենց երազ­նե­րում տես­նում էին կար­միր քթով, կա­նաչ այ­տե­րով, դե­ղին ճա­կատ ու քթով ծաղ­րա­ծու­ին: