/ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ — ԵՂԻ­ՇԵ ՉԱ­ՐԵՆՑ ԵՎ ՊԱ­ՐՈ­ԻՅՐ ՍԵ­ՎԱԿ

ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ — ԵՂԻ­ՇԵ ՉԱ­ՐԵՆՑ ԵՎ ՊԱ­ՐՈ­ԻՅՐ ՍԵ­ՎԱԿ

Հա­յոց լեզ­վում կա մի բառ, որի դի­մաց բա­ցատ­րա­կան բա­ռա­րան­նե­րում առ­կա է “հազ­վա­դեպ” նշու­մը։ Դա դառ­նա­պա­տիր բառն է, որ նշա­նա­կում է դառ­նո­րեն խա­բող։

Գրե­թե ան­գոր­ծա­ծա­կան, ան­գամ հայ­կազ­յան բառգր­քում չընդգրկ­ված այդ բա­ռը, սա­կայն, “Գիրք ճա­նա­պար­հի” հա­տո­րի “Տա­ղեր և խոր­հուրդ­ներ” շար­քում նր­բամ­տո­րեն և ար­տիս­տիկ հն­չե­րան­գով օգ­տա­գոր­ծել է Եղիշ­ե Չա­րեն­ցը, այն էլ ոչ թե մեկ, այլ եր­կու ան­գամ։ Առա­ջի­նը “Տաղ՝ ձոն­ված մեռ­յալ­նե­րին” բա­նաս­տեղ­ծու­թյան սկզ­բում է.

 

Տխ­րու­թյամբ ու դառ­նա­պա­տիր ցա­վով ենք ձեզ դնում ճա­նա­պարհ,

Ո՜վ ան­դարձ հե­ռա­ցող­ներ, ո՜վ մեռ­յալ­ներ…

 

Երկ­րոր­դը դարձ­յալ սկզբ­նա­մա­սում է “Յո­թը խոր­հուրդ գա­լի­քի եր­գա­սան­նե­րին” քերթ­վա­ծի.

 

Բա­զում ու­ղի­նե­րով ու հեր­կե­րով ան­ցած,

Եվ ճաշ­ա­կած ար­դեն իմաս­տու­թյան

Դառ­նա­պա­տիր պտու­ղը, – ահա տա­լիս եմ այս

Խոր­հուրդ­նե­րը ես ձեզ, ո՜վ մեր վաղ­վա ան­հաս

Եր­գա­սան­ներ փառ­քի ու վե­հու­թյան …

 

1934-ին լույ­սաշ­խարհ եկած և շատ շու­տով Չա­րենց ան­վան հետ խա­վա­րին հանձն­ված այս վե­հաշ­ուք բա­ռը, թվում է, գո­նե մի քա­նի տաս­նամ­յակ պի­տի մատն­վեր մո­ռա­ցու­թյան։ Բայց Չա­րեն­ցի եղե­րա­կան մա­հից հինգ տա­րի էլ չան­ցած՝ “Սո­վե­տա­կան գրա­կա­նու­թյուն և ար­վեստ” ամ­սագ­րում “Ան­խո­րա­գիր” վեր­նագ­րով տպագր­վում է տաս­նու­թամ­յա ու­սա­նող Պա­րույր Ղա­զար­յա­նի առա­ջին բա­նաս­տեղ­ծու­թյու­նը, որի մեջ կան այս­պի­սի տո­ղեր.

 

Գի­տեմ, որ մա­հը շռայլ է այն­տեղ

Իր դառ­նա­պա­տիր գգ­վանք­նե­րի մեջ …

 

Դառ­նա­պա­տիր­-ը Չա­րեն­ցի հան­ճա­րեղ բա­ռե­րից մի­ա­կը չէ, որ հան­դի­պում է Պա­րույր Սևակի ինչ­պես վաղ, այն­պես էլ հա­սուն շր­ջա­նի գրա­կա­նու­թյան մեջ։ Ավե­լին, նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյու­նը ցու­ցա­հա­նում է հս­տա­կո­րեն ար­տա­հայտ­ված չա­րենց­յան ծա­գում­նա­բա­նու­թյուն, որի ճշգ­րիտ ձևակեր­պու­մը գրա­կա­նա­գետ­նե­րի թո­թով նշ­մար­նե­րից առաջ տվել է ին­քը՝ Սևակը. “Իմ առա­ջին փոր­ձե­րը գա­լիս են Չա­րեն­ցից…”1։ Ընդ որում, գրա­կա­նու­թյուն­նե­րի հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյա­նը հա­զիվ թե ծա­նոթ է նման երկ­րորդ դեպք, երբ ժա­ռան­գոր­դը հայտն­վում է ավան­դա­տու­ից ան­մի­ջա­պես հե­տո՝ տա­ռա­ցի­ո­րեն չորս-­հինգ տա­րի անց։ Չա­րեն­ցին գլ­խա­տող ու­ժը երևակա­յել ան­գամ չէր կա­րող, որ ար­գե­լան­քի ու թվաց­յալ ան­հայ­տու­թյան մեջ սուզ­վե­լու փո­խա­րեն չա­րենց­յան հա­տի­կը ընկ­նում է հո­ղի մեջ և բա­զում արդ­յունք առ­նում՝ վերս­տին հաս­տա­տե­լով ավե­տա­րա­նա­կան առա­կի ճշ­մար­տու­թյու­նը։

Եղիշ­ե Չա­րենց — Պա­րույր Սևակ աղեր­սը բազ­մա­բարդ իրո­ղու­թյուն է և բնո­րոշ­վում է ինչ­պես ծագ­ման ու զար­գաց­ման օրի­նա­չա­փու­թյուն­նե­րով, այն­պես էլ հա­կա­սու­թյուն­նե­րով։ Դրանց կի­զա­կետն այն է, որ Չա­րեն­ցը ավար­տում է տեր­յա­նա­կան դա­րաշր­ջա­նի պո­ե­տա­կան մի­գա­մա­ծու­թյան, սիմ­վո­լիզ­մի և ֆու­տու­րիզ­մի հաղ­թա­հա­րու­մը մի յու­րօ­րի­նակ նե­ո­դա­սա­կա­նու­թյամբ, իսկ Սևակին բա­ժին է ընկ­նում չա­րենց­յան դա­սա­կա­նու­թյան տրո­հու­մը սյուր­ռե­ա­լիզ­մի տի­րա­պե­տու­թյան դա­րաշր­ջա­նի թե­լադ­րած ար­դի­ա­պաշտ եղա­նակ­նե­րով։ Այս իմաս­տով քնն­վող կա­պը ո՛չ զտար­յուն հա­մա­ձայ­նու­թյուն է, ո՛չ էլ բա­ցա­հայտ հա­կադ­րու­թյուն, այլ եր­կու­սի բա­րե­խառ­նու­թյու­նը, ավե­լի ստույգ ասած, դի­ա­լեկ­տի­կա­կան հա­մադ­րու­թյու­նը։

Սևակը սկզ­բից մինչև վերջ հետևում էր այն եր­կու սկզ­բունք­նե­րին, որ հս­տա­կո­րեն ձևակեր­պել է Չա­րեն­ցը դեռևս 1926 թվա­կա­նի ռու­բա­յա­թում։ Նա նույն­պես իրեն հա­մա­րում էր ոչ թե սկիզբ, այլ օղակ, և գի­տեր, որ հաս­տա­տու­մը և ժխ­տու­մը միշտ գոր­ծում են մի­ա­սին։ “Եվ ինձ ժխ­տե­լով՝ ինձ կհաս­տա­տես” սևակ­յան կտա­կը՝ ուղղ­ված գա­լի­քի բա­նաս­տեղ­ծին, դրա բա­նաձևային բնո­րոշ­ումն է, որ գրե­թե կրկ­նա­բա­նում է Չա­րեն­ցի հայտ­նի ռու­բա­յի­ում աս­վա­ծը.

 

Դու մի օր աչ­քերդ կփա­կես, որ ու­րիշ­ը քո տեղ գո­յա­նա,

Կգ­նաս, կանց­նես աշ­խար­քից, որ ու­րիշ­ը քո տեղ գո­յա­նա։

–Այն դու՛ ես, իմաս­տու՛ն, այն դու՛, – բայց ար­դեն դար­ձած մի ու­րիշ.

Հաս­տա­տեց, ժխ­տե­լով նա քեզ, որ ու­րիշ­ը քո տեղ գո­յա­նա։

 

Բազ­մա­թիվ են քնն­վող կա­պի թե՛ ար­տա­քին-­փաս­տա­կան, թե՛ սքող­ված բնագ­րա­յին դրսևորում­նե­րը։ Ար­տաք­նա­պես կար­ծես թե ամեն ինչ տե­սա­նե­լի է։ Պա­տա­նի Պա­րույր Ղա­զար­յա­նը դպ­րո­ցում կար­դա­ցել է Չա­րեն­ցի գոր­ծե­րը Հ. Սուր­խա­թյա­նի “Գրա­կան գո­հար­ներ” գր­քից, տպա­վոր­վել նրա այն բնո­րոշ­մամբ, թե Չա­րեն­ցի մո­տիվ­նե­րը մի­ջազ­գա­յին են , իսկ հո­րի­զո­նը ամ­բողջ աշ­խարհն է։

Իմա­ցել է Աղ. Խանջ­յա­նի գնա­հա­տա­կա­նը, ըստ որի՝ Չա­րեն­ցը հայ գրա­կա­նու­թյան ող­նաշ­արն է։ 1937 թ., լսե­լով Չա­րեն­ցի մո­տա­լուտ ար­գել­ման լու­րը, դպ­րո­ցի գրա­դա­րա­նից գո­ղա­ցել է “Գիրք ճա­նա­պար­հին”, տա­րել տուն և կար­դա­ցել2։ Չա­րեն­ցով, ավե­լի որոշ­ա­կի­ո­րեն՝ “Գիրք ճա­նա­պար­հի”-ով է հա­գե­ցած 1942 թ. օգոս­տո­սին Չա­նախ­չի­ից Հովհ. Ղա­զար­յա­նին հղ­ված գրու­թյու­նը, որ նա­մակ լի­նե­լուց ավե­լի ստեղ­ծա­գոր­ծա­կան հան­գա­նակ է3։

Հե­տա­գա տա­րի­նե­րին ևս Չա­րեն­ցը շա­րու­նա­կում է չա­փա­նիշ­ի, ինք­նաս­տուգ­ման մի­ջո­ցի դեր կա­տա­րել Սևակի հա­մար։ 50-ա­կան թթ.՝ ար­գե­լան­քը վե­րաց­վե­լուց հե­տո, Ռե­գի­նա Ղա­զար­յա­նի խնդ­րան­քով նա մաս­նակ­ցում է հո­ղի տա­կից հան­ված չա­րենց­յան ձե­ռագ­րե­րի վեր­ծան­մա­նը, դրանց փրկ­չի վկա­յու­թյամբ՝ կռա­հում շատ դժ­վա­րըն­թեռ­նե­լի տե­ղեր4։

Չա­րեն­ցի 70-ամ­յա­կի օրե­րին Սևակը եռադր­վագ ծան­րակ­շիռ մաս­նակ­ցու­թյուն է ու­նե­նում մեծ բա­նաս­տեղ­ծի գրա­կան ու գի­տա­կան ճա­նաչ­ման գոր­ծին։ Առա­ջին՝ կազ­մում է Չա­րեն­ցի քնա­րեր­գու­թյան հա­տըն­տի­րը, երկ­րորդ՝ հան­դես է գա­լիս “Ե. Չա­րեն­ցը և ար­դի­ա­կա­նու­թյու­նը” զե­կուց­մամբ, եր­րորդ՝ մաս է կազ­մում Չա­րեն­ցի եր­կե­րի վեց­հա­տոր ժո­ղո­վա­ծու­ի չոր­րորդ հա­տո­րի խմ­բագ­րա­կան կազ­մին և, ժա­մա­նա­կա­կից­նե­րի վկա­յու­թյամբ, էա­կան դեր խա­ղում “Գիրք ճա­նա­պար­հին” պա­րու­նա­կող այդ հա­տո­րը ճա­կա­տագ­րի նոր հար­ված­նե­րից փր­կե­լու, այլև այն բնագ­րա­գի­տա­կան պատ­շաճ տես­քով պատ­մու­թյա­նը հանձ­նե­լու գոր­ծին։

“Habent sua fata libelli” — “Գր­քերն ու­նեն իրենց ճա­կա­տա­գի­րը” լա­տի­նա­կան թևավոր խոս­քը, որ Չա­րեն­ցից ոչ պա­կաս սի­րում էր հն­չեց­նել Սևակը, հի­րա­վի ճա­կա­տագ­րա­կան իմաստ է հա­ղոր­դում “Գիրք ճա­նա­պար­հի”-ի հետ Պա­րույր Սևակի հոգևոր հա­ղոր­դակ­ցու­թյա­նը։

Չա­րեն­ցի հա­տո­րը լծա­կից­նե­րի հետ մի­ա­սին փր­կե­լուց մեկ­-եր­կու տա­րի անց սկս­վում է այս ան­գամ Սևակի ճա­նա­պար­հի գր­քի ՝ “Եղի­ցի լույ­սի” չար­չա­րա­նա­ցը։ Մատ­նու­թյուն­նե­րի, խար­դա­վանք­նե­րի, սո­վե­տա-­հայ­կա­կան նեղ­ճա­կա­տու­թյան և փա­րի­սե­ցի­ու­թյան թանձ­րա­ցում­նե­րը, որ հար և նման էին 1933 թ. դրսևորում­նե­րին, Սևակին մղում են հու­սա­հա­տու­թյան և ջղա­խախ­տու­մի, որոնց ներ­գոր­ծու­թյամբ նա ևս հրա­ժար­վում է աշ­խար­հա­յին թվաց­յալ պարգևնե­րից (օրի­նակ՝ մոս­կով­յան հա­մա­գու­մա­րին մաս­նակ­ցե­լուց), ինչ­պես Չա­րենցն էր ժա­մա­նա­կին հրա­ժար­վել գրող­նե­րի մի­ու­թյա­նը ան­դա­մակ­ցե­լուց։ “Գիրք ճա­նա­պար­հին”, ինչ­պես հիշ­ում ենք , փրկ­վեց մի­այն “Աքիլ­լե՞ս, թե՞ Պյե­րո” ին­տեր­մե­դի­ա­յի զեղ­չու­մով։ Վեր­ջինս նաև Սևակի ջան­քե­րով դեռ նոր էր առա­ջին ան­գամ հանձն­վել լույ­սին, երբ շու­տով ար­դեն իր՝ Սևակի գիր­քը են­թարկ­վեց այլևայլ զեղ­չում­նե­րի։ Բայց այս ան­գամ նույ­նիսկ դրանք ի զո­րու չե­ղան փր­կե­լու գիր­քը, և Սևակը, ի տար­բե­րու­թյուն ու­սուց­չի, այդ­պես էլ չտե­սավ իր վեր­ջին գիր­քը։

“Եղի­ցի լույ­սը” և “Գիրք ճա­նա­պար­հին”, ան­շուշտ, մեր­ձակ­ցու­թյուն ու­նեն նաև հենց իբրև գր­քեր՝ բնագ­րա­յին-ս­տեղ­ծա­գոր­ծա­կան առու­մով։ Դրա քն­նու­թյու­նը առան­ձին ներ­կա­յաց­վե­լիք նյութ է։ Իսկ մինչ այդ նկա­տենք, որ “Եղի­ցի լույ­սից” հան­ված որոշ կտոր­ներ, որ եր­կար ժա­մա­նակ մնա­ցին ան­տիպ, ապ­շե­ցու­ցիչ նմա­նու­թյուն ու­նեն “Գիրք ճա­նա­պար­հի”-ից հե­տո Չա­րեն­ցի գրած և եր­կար ու ձիգ տաս­նամ­յակ­ներ ան­տիպ մնա­ցած գոր­ծե­րի հետ։ Բե­րենք մի­այն մեկ օրի­նակ։ Սա Չա­րեն­ցի բա­նաս­տեղ­ծու­թյունն է.

 

Եր­բեք չի եղել այս­քան մի­այ­նակ

Մար­դը իր կյան­քում ու շր­ջա­պա­տում,

Որ­քան այս վսեմ արե­գա­կի տակ,

Երբ կա­ռու­ցում ենք կար­ծես աշ­խար­հում

Այն­պի­սի՜ մի կյանք, որ սիր­տը մար­դու

Մարդ­կանց հետ պի­տի՜ լի­նի զվար­թուն …

 

Ահա և Սևակի “Ման­կա­կան ճոճք” բա­նաս­տեղ­ծու­թյան վերջ­նա­մա­սը.

 

Ո՛չ մի ժա­մա­նակ,

Ո՛չ մի ժա­մա­նակ,

Մենք այն­պես մե­նակ ու մե­նիկ չէ­ինք,

Ինչ­պես որ հի­մա,

Երբ մի­ա­սին ենք բո­լորս առա­վել,

Քան թե որևէ ու­րիշ ժա­մա­նակ …

 

Բեր­ված հատ­ված­նե­րի նմա­նու­թյու­նը կա­րող է լի­նել դիպ­վա­ծա­յին, կա­րող է նաև հետևանք լի­նել Սևակի կող­մից չա­րենց­յան ձե­ռագ­րե­րին լավ իրա­զե­կու­թյան։ Ամեն պա­րա­գա­յում ակն­հայտ է ինչ­պես եր­կու բա­նաս­տեղծ­նե­րի, այն­պես էլ նրանց վեր­ջին մատ­յան­նե­րի ճա­կա­տագ­րա­կան հա­րա­զա­տու­թյու­նը։ Ավե­լին, դժ­վա­րըմբռ­նե­լի ինչ­-որ ընդ­հան­րու­թյուն կա նաև Չա­րեն­ցի ու Սևակի մա­հե­րին հա­ջոր­դած, այս­պես ասած, հետ­մա­հու ճա­կա­տագ­րե­րի միջև։ Նախ` Եղիշ­ե Չա­րեն­ցը և Պա­րույր Սևակը թերևս ամե­նից շատ ան­տիպ­ներ թո­ղած հայ բա­նաս­տեղծ­ներն են։ Բայց որ ավե­լի էա­կան է, նրանց այդ մե­ծա­ծա­վալ ու ար­ժե­քա­վոր ձե­ռագ­րե­րը ան­չափ դժ­վա­րու­թյամբ և մեծ ուշ­ա­ցու­մով են հաս­նում ըն­թեր­ցո­ղին, հաս­նե­լու դեպ­քում էլ են­թարկ­վում են հա­ման­ման փոր­ձու­թյուն­նե­րի, ան­դա­մա­հա­տում­նե­րի և աղա­վա­ղում­նե­րի։ Այս պա­րա­գա­յում ար­դեն ող­ջա­միտ ըն­թեր­ցո­ղի և մաս­նա­գե­տի հույ­սը կա­րող է լի­նել ամե­նա­զոր ժա­մա­նա­կը և այն հու­սադ­րող վիր­տու­ալ ճշմար­տու­թյու­նը, որ հն­չում է բուլ­գա­կով­յան հե­րո­սի շուր­թե­րից. “Ձե­ռագ­րե­րը չեն այր­վում”։

Գրա­կա­նա­գի­տա­կան տե­սանկ­յու­նից առա­վել նուրբ հե­տաքրք­րու­թյուն են ներ­կա­յաց­նում բնագ­րա­յին կա­պե­րը՝ Չա­րեն­ցի բնագ­րից Սևակի գոր­ծե­րի մեջ ներ­թա­փան­ցող իմաս­տա­յին, ժան­րա­յին, կա­ռուց­ված­քա­յին և ոճա­կան մի­ա­վոր­նե­րը։ Դրանք հայտն­վում են հենց սկզ­բից՝ 1942 թ. գոր­ծե­րից և որոշ ընդ­հա­տում­նե­րով և կեր­պա­փո­խու­թյուն­նե­րով գոր­ծում մինչև վեր­ջին գոր­ծե­րը։ Առա­վել մեծ ուշ­ադ­րու­թյան է ար­ժա­նի վաղ շր­ջա­նի սևակ­յան բնա­գի­րը՝ որ­պես սկիզբ, որ մի կող­մից ավե­լի ան­խա­թար է պա­հում չա­րենց­յան վեր­հիշ­ում­նե­րը, մյուս կող­մից՝ կան­խո­րոշ­ում է ու­ղեգ­ծեր, որոնք թե­կուզ և նվա­զած ու փո­փոխ­ված՝ ար­տա­հայ­տու­թյուն են գտ­նում հա­սուն շր­ջա­նի սևակ­յան չա­փա­ծո­յում։

1942 թ. օգոս­տոս­յան հայտ­նի նա­մա­կում պա­տա­նի բա­նաս­տեղ­ծը շուրջ եր­կու տասն­յակ մեջ­բե­րում­ներ ու հղում­ներ է անում Չա­րեն­ցից։ Դրանք հան­գա­մա­նո­րեն մեկ­նա­բան­վել են սևակա­գի­տա­կան գրա­կա­նու­թյան մեջ։ Այս­տեղ ար­ժե ընդգ­ծել մի­այն, որ քա­ղա­բե­րում­ներն ար­ված են Չա­րեն­ցի տար­բեր գոր­ծե­րից՝ “Ծի­ա­ծան”, “Էպի­քա­կան լու­սա­բաց” և հատ­կա­պես “Գիրք ճա­նա­պար­հի”։ Հե­տաքրք­րա­կան է նաև հաս­տա­տու­մի և ժխ­տու­մի երկ­մի­աս­նու­թյու­նը։ Մի կող­մից՝ Սևակը Չա­րեն­ցով ինքն իրեն ստու­գում և հա­մոզ­վում է, որ ին­քը բա­նաս­տեղծ է, որ “մի ան­տես նետ” է բե­րել և ձգ­տում է դե­պի “նշա­նի ահագ­նու­թյու­նը”։ Մյուս կող­մից՝ պար­զա­բա­նե­լով ժա­մա­նա­կի և տա­րա­ծու­թյան փի­լի­սո­փա­յա­կան ըմբռ­նու­մը “ժա­մա­նա­կի շուն­չը դառ­նա­լու” խնդ­րի տե­սանկ­յու­նից՝ Սևակն իր հա­մար ավե­լի հմա­յիչ ու ըն­դու­նե­լի է հա­մա­րում “վեր­ջին շր­ջա­նի Չա­րեն­ցը, քան սկզբ­նա­կան շր­ջա­նի Չա­րեն­ցը”։

Եվ հենց վեր­ջին շր­ջա­նի Չա­րենցն էլ ըստ ամե­նայ­նի մաս­նակ­ցում է պա­տա­նի բա­նաս­տեղ­ծի պո­ե­տի­կա­յի և գե­ղա­գի­տու­թյան գո­յա­վոր­մա­նը։ Ամե­նասկզ­բուն­քա­յին դա­սե­րից մե­կը Չա­րեն­ցի գեր­հա­րուստ, բազ­մա­նիստ ժան­րա­յին հա­մա­կար­գի փո­խան­ցումն է։ “To be or not to be (Լի­նել, թե չլի­նել)” ծրագ­րա­յին բա­նաս­տեղ­ծու­թյու­նը Սևակը են­թա­վեր­նագ­րով ձևակեր­պել է որ­պես “Նա­մակ բա­րե­կա­միս՝ գր­ված պո­ե­տա­կան և աշ­խար­հագ­րա­կան հե­ռու­նե­րից”։ Չա­փա­ծո նա­մա­կի այս ժան­րաձևը կա­րող էր ծա­գել բա­ցա­ռա­պես Չա­րեն­ցի չա­փա­ծո թղ­թի տե­սա­կից և շա­րահ­յու­սո­րեն կրկ­նա­բա­նում է “Թուղթ բա­նաս­տեղծ բա­րե­կա­միս՝ N. N — ին, գր­ված Երևանից” և “Թուղթ Ակ­սել Բա­կուն­ցին, գր­ված Լե­նինգ­րա­դից” դարձ­յալ ծրագ­րա­յին-­խո­հա­կան հան­գա­վոր նա­մակ­նե­րի վեր­նագ­րե­րը։

Նման հղում­նե­րը չա­փա­զանց շատ պի­տի լի­նե­ին Սևակի առա­ջին՝ “Մահ­վան Վե­նե­րա” գր­քում, որը բաց­վում է հիշ­յալ չա­փա­ծո նա­մա­կով։ Ար­դեն Չա­նախ­չի­ից գր­ված իրա­կան նա­մա­կում հան­գա­մա­նո­րեն ներ­կա­յաց­նե­լով գր­քի պլա­նը՝ Սևակը կա­տա­րում է Չա­րեն­ցին մի­տող ևս մի քա­նի քայ­լեր։ Առա­ջին՝ “Խռով­քի եր­գեր” շար­քում ին­քը պի­տի ձգ­տի լրիվ դառ­նալ “ժա­մա­նա­կի շուն­չը”։ Երկ­րորդ՝ “Մահ­վան Վե­նե­րա” “ցիկ­լի վեր­ջում դր­ված կլի­նի նույ­նա­նուն պո­ե­ման”, որ, ըստ Սևակի, մի յու­րա­տե­սակ “Ամե­նա­պո­եմ” է5։ Մի­ջանկ­յալ նկա­տենք, որ մո­նու­մեն­տալ պո­ե­մի այն ձևը, որ Չա­րեն­ցը մշա­կեց “Ամե­նա­պո­ե­մում”, առ­հա­սա­րակ էա­կան տեղ է գրա­վում պո­ե­մի ժան­րի սևակ­յան հա­մա­կար­գու­թյան մեջ և նուրբ թա­փան­ցում­ներ է ու­նե­ցել, ասենք, “Անլ­ռե­լի զան­գա­կա­տան” բազ­մաշ­երտ կա­ռույ­ցում։ Առ­հա­սա­րակ Չա­րենց – Սևակ ժա­ռան­գոր­դա­կան կա­պի առանցք­նե­րից մե­կը պո­ե­մի ժան­րի զար­գա­ցումն է։ Նկա­տենք նաև, որ Սևակը գրե­լիք նոր “Ամե­նա­պո­ե­մի” բո­վան­դա­կու­թյու­նը բնո­րոշ­ում է Չա­րեն­ցի գոր­ծի սուր­խա­թյա­նա­կան բա­նաձևու­մով. “Այս­տեղ իմ մո­տիվ­նե­րը կլի­նեն մի­ջազ­գա­յին, և իմ հո­րի­զո­նը կլի­նի հա­մաշ­խար­հը”։

“Requiem” վեր­նա­գիրն էր կրե­լու Սևակի առա­ջին գր­քի հին­գե­րորդ շար­քը, վեր­նա­գիր, որ շատ սի­րե­լի էր Չա­րեն­ցի հա­մար (այդ­պես էր վեր­նագր­ված “Երեք երգ տխ­րա­դա­լուկ աղջ­կան” գր­քի մի եր­գը, և այդ­պես էր խո­րագր­վել “Կո­մի­տա­սի հիշ­ա­տա­կին” պո­ե­մը, թեև վեր­ջի­նիս մա­սին Սևակը դեռ չգի­տեր)։ “Մահ­վան Վե­նե­րա” գր­քի վեր­ջում Սևակը պի­տի դներ “Ու­ղերձ առ քն­նա­դատն” գոր­ծը վեր­ջեր­գի փո­խա­րեն։ Թե՛ վեր­նա­գի­րը, թե՛ հղա­ցու­մը ակն­հայ­տո­րեն կրում են չա­րենց­յան դրոշ­մը։ Գի­տենք, որ քն­նա­դատ­նե­րին չա­փա­ծո­յա­խո­սու­թյամբ հա­ճա­խա­կի դի­մող Չա­րեն­ցը “Էպի­քա­կան լու­սա­բա­ցի” շար­քե­րից մե­կը ավար­տում է “Ներ­բող առ քն­նա­դատն” գոր­ծով։ Սևակի մոտ “ներ­բո­ղը” փո­խա­րին­վել է “ու­ղեր­ձով”, որ դարձ­յալ գրե­թե բա­ցա­ռա­պես չա­րենց­յան է. “Տա­ղեր և խոր­հուրդ­ներ” շար­քի որոշ գոր­ծեր կրում են հենց “ու­ղերձ” ժան­րան­վա­նու­մը։

Վեր­ջա­պես, իր ամ­բողջ հղա­ցու­մով և ստեղ­ծա­գոր­ծա­կան պլա­նով Սևակի երա­զած “Մահ­վան Վե­նե­րա” գիր­քը բա­նաս­տեղ­ծա­կան հա­տուկ ժանր է, շար­քե­րի ներ­քին և ար­տա­քին փոխ­կա­պակ­ցու­թյամբ ապ­րող ամ­բող­ջա­կան սիմ­ֆո­նի­ա, որ­պի­սին հայ պո­ե­զի­ան տե­սել էր մի­այն Չա­րեն­ցի վեր­ջին եր­կու գր­քե­րի՝ “Էպի­քա­կան լու­սա­բա­ցի” և “Գիրք ճա­նա­պար­հի­ի” մեջ և ավե­լի քան քա­ռորդ դար հե­տո պի­տի տես­ներ “Մար­դը ափի մեջ” և “Եղի­ցի լույս” գր­քե­րում։ Բա­նաս­տեղ­ծա­կան բնագ­րին տի­րա­պե­տե­լու, գա­ղա­փար­նե­րը բա­նաձևելու գոր­ծում պա­տա­նի Սևակին Չա­րեն­ցը օգ­նու­թյան է գա­լիս նաև խիստ ուղ­ղա­կի­ո­րեն՝ շա­րահ­յու­սա­կան կա­ղա­պար­նե­րով, բա­ռաձևերով, բա­ռա­ցի­ո­րեն հա­մընկ­նող ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով։

“Այդ մենք ենք գա­լիս” բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ Սևակը օգ­տա­գոր­ծում է “գա­լի­քի սերմ­նա­ցան­ներ” չա­րենց­յան հան­րա­հայտ բա­ռա­կա­պակ­ցու­թյան “ապա­գա­յի … սերմ­նա­ցան­ներ” տար­բե­րա­կը.

 

Հա­նել էիր դու լայն աշ­խարհ­նե­րում ան­ծիր

Ապա­գա­յի հա­զար, բյուր սերմ­նա­ցան­ներ …

 

Ճիշտ է, պո­ե­տա­կան մուտ­քը կազ­մող եր­գե­րում առ­կա են նաև բա­ռա­յին քա­ղում­ներ այլ բա­նաս­տեղծ­նե­րից, մաս­նա­վո­րա­պես Պետ­րոս Դուր­յա­նից (օրի­նակ՝ “որ չը­գոս­նի Եվ կա­նա­չի ծա­ռը հեգ Մարդ­կու­թյան”)։ Սա­կայն և՛ քա­նա­կա­կան, և՛ հն­չե­րան­գա­յին տպա­վո­րու­թյան առու­մով գե­րակշ­ռում են հենց չա­րենց­յան տե­ղի­նե­րը։ Վեր­ջին­ներս մի ամ­բողջ շարք են կազ­մում սո­նետ­նե­րում։ 7-րդ սո­նե­տի երկ­րորդ տո­ղով (“Մայր է մտ­նում արևն ահա արևմուտ­քում”) Սևակը գրե­թե բա­ռա­ցի կրկ­նա­բա­նում է “Ամ­բոխ­նե­րը խե­լա­գար­ված” պո­ե­մի հայտ­նի տո­ղե­րը (“Արևը, բորբ՝ մայր էր մտ­նում արևմուտ­քում”, “Մայր էր մտ­նում իրիկ­նա­յին արևը՝ թեժ լույ­սով վառ­ված” և այլն)։

11-րդ սո­նե­տի վեր­ջին եռա­տո­ղում Սևակը օգ­տա­գոր­ծում է “արև ու գա­րուն” ար­տա­հայ­տու­թյու­նը.

 

Եվ միշտ ունկն­դիր մո­լի ամ­պե­րի մո­լուց­քին

Իմ գա­գաթ­նե­րը տե­ղա անձրևը վա­րա­րուն,

Եվ միշտ հմա­յեն եր­գե­րիս արև ու գա­րուն …

 

Այս կի­րա­ռու­թյու­նը աղոտ կեր­պով արթ­նաց­նում է հիշ­ո­ղու­թյուն Մե­ծա­րեն­ցին վե­րա­բե­րող չա­րենց­յան տո­ղե­րի մա­սին. “Արև է եր­գել ու գա­րուն”։ Եվ ահա մի քա­նի էջ անց՝ 15-րդ սո­նե­տում, որ Դուր­յա­նին նվիր­ված երեք սո­նետ­նե­րից մեկն է, Սևակը նրա մա­սին խո­սում է ճիշտ Չա­րեն­ցի այդ բա­ռե­րով՝ Մե­ծա­րեն­ցին բնո­րոշ­ող նրա թևավոր ար­տա­հայ­տու­թյու­նը վե­րագ­րե­լով Պետ­րոս Դուր­յա­նին.

 

Օ՜, որ­քա՜ն ցա­վեր ու կս­կիծ է ամ­բա­րել,

Օ՜, որ­քա՜ն նր­բա­նուրբ, որ­քան խո՜ր ու խո­րունկ,

Այս հի­վանդ, մխա­ցող պա­տա­նին հան­ճա­րեղ …

 

Բնագ­րա­յին այս նմուշ­նե­րը քաղ­ված են Հովհ. Ղա­զար­յա­նի կազ­մած “Պա­րույր Սևակ, Մուտք” (Ե., 1985) գր­քից, որը, լի­նե­լով հան­դերձ սևակ­յան վաղ չա­փա­ծո­յի ան­տիպ հատ­վա­ծի առա­ջին ծա­վա­լուն հրա­տա­րա­կու­թյու­նը, եր­բեմն կաս­կած է հա­րու­ցում ձե­ռագ­րի վեր­ծա­նում­նե­րի հա­վաս­տի­ու­թյան առու­մով։ Այս­պես, 19-րդ սո­նե­տի վեր­ջում տեղ է գտել ծրագ­րա­յին մի խոհ, որ ոգով ու ոճով հա­րա­զատ է “Էպի­քա­կան լու­սա­բա­ցի” խո­հե­րին.

 

– Մո­լոր­յալ պո­ետ, նա­յիր միշտ առաջ և բարձր նա­յիր,

– Վա­զել կա­րող ես – միշտ վա­զիր առաջ, թքած զր­կան­քին,

– Վա­զել չես կա­րող — գո­նե առընչ­վիր դար­դիդ ըն­թաց­քին…

 

Թվում է՝ վեր­ջին երեք բա­ռե­րը կրում են չա­րենց­յան պատ­գա­մա­խո­սա­կան հն­չե­րան­գի դրոշ­մը, այն վե­րա­պա­հու­թյամբ, որ “դարդ” բա­ռը ամենևին հա­րիր չէ ո՛չ սո­նե­տին, ո՛չ էլ առ­հա­սա­րակ Սևակի պո­ե­զի­ա­յին։ Ծա­նոթ չլի­նե­լով ինք­նագ­րին՝ են­թադ­րում ենք, որ բա­նաս­տեղ­ծը գրել է “առընչ­վիր դա­րիդ ըն­թաց­քին”՝ գոր­ծա­ծե­լով ու­սուց­չի ոճա­բա­նու­թյու­նը և հատ­կա­պես “Էպի­քա­կան լու­սա­բա­ցում” խիստ հար­գի “դար” բա­ռա­պատ­կե­րը։

Պա­տա­հա­կան չէ, որ հենց հա­ջոր­դող սո­նե­տում “հյու­լե­իս”՝ դուր­յա­նա­կան թվա­ցող ար­տա­հայ­տու­թյանն առըն­թեր Սևակը հղում է կա­տա­րում Մայր Բնու­թյա­նը, որ ակն­հայ­տո­րեն կրում է բնու­թյա­նը ձոն­ված չա­րենց­յան հան­րա­հայտ տա­ղի “Օ՜, Բնու­թյո՛ւն, օ՜, Մա՛յր” տո­ղի ազ­դե­ցու­թյու­նը.

 

– Ող­ջույն Քե՛զ, ո՛վ Մայր Բնու­թյուն, ար­քա հյու­լե­իս,

Տու՛ր հա­լա­ծա­կան ու­ժե­րին ամպ­րոպ ու ցա­սում,

Եվ զո­րու­թյուն տուր, կո­րով տուր բո­լոր թույ­լե­րին …

 

Ակն­հայտ է հա­րա­զա­տու­թյու­նը և՛ հաս­կա­ցու­թյուն­նե­րի մե­ծա­տա­ռու­մով, և՛ երկ­խո­սա­յին դի­մե­լաձևով, և՛, որ­քան էլ զար­մա­նա­լի թվա, իրեն Բնու­թյան հյու­լեն հա­մա­րե­լու բա­նաձևու­մով (Չա­րեն­ցի տա­ղի վեր­ջում առ­կա են “Ըն­դու­նի՛ր նաև այս եր­գը գո­րո­վա­կան, Որ քո չն­չին հյու­լեն մի գիշ­եր աստ­ղա­լից Մա­տու­ցեց քեզ սի­րով ու որ­դի­ա­բար” տո­ղե­րը)։

Չմո­ռա­նանք, որ վեր­ջին հղու­մը, ինչ­պես և “ապա­գա­յի սերմ­նա­ցան­նե­րի” հիշ­ա­տա­կու­թյու­նը կապ­ված են պա­տա­նի Սևակի գրա­դա­րա­նի “թա­քուն զար­դը” կազ­մող “Գիրք ճա­նա­պար­հի” հա­տո­րի “Տա­ղեր և խոր­հուրդ­ներ” շար­քի հետ, և նույն գր­քին է հղ­ված նաև “հի­վանդ, հան­ճա­րեղ պա­տա­նի” շր­ջա­սու­թյան քա­ղա­բե­րու­մը։

35-րդ սո­նե­տի վերջ­նա­մա­սում, ար­դեն բո­լո­րո­վին այլ շա­րա­կար­գու­թյան մեջ անդ­րա­դառ­նա­լով ալե­զարդ պա­պի կեր­պա­րին, Սևակը բնագ­րա­յին հիշ­ո­ղու­թյան մղու­մով դարձ­յալ Չա­րեն­ցի նման ող­ջու­նում է Մայր Բնու­թյա­նը.

 

– Օ՜, Մայր Բնու­թյո՛ւն, ան­տան­ջանք կյան­քը սուգ է, Ող­ջույն։ –

 

“Սո­նետ­ներ” շար­քի առանց­քա­յին մո­տիվ­նե­րից մե­կը կազ­մող ծրագ­րա­յին խո­հե­րը դարձ­յալ մեր­թընդ­մերթ հա­րում են “Էպի­քա­կան լու­սա­բա­ցի” գե­ղա­գի­տա­կան խո­հե­րին։ “Թուղթ բա­նաս­տեղծ բա­րե­կա­միս՝ N. N.–ին, գր­ված Երևանից” չա­փա­ծո նա­մա­կում տեղ է գտել պո­ե­տա­կան խնդ­րի լուծ­ման “պարզ — բարդ” հան­րա­հայտ երկ­մի­աս­նու­թյու­նը.

 

Հար­կա­վոր է ձուլ­վել դա­րին,

Ասում եմ ես … Բայց կա՞ արդ­յոք

Այդ­քան ան­հուն ու դժ­վա­րի՛ն,

Այդ­քան թե՛ պարզ, թե՛ բարդ մի գործ։

 

37-րդ սո­նե­տում Սևակը կի­րա­ռում է ըն­թեր­ցո­ղին դի­մե­լու՝ Չա­րեն­ցի հա­սուն գր­քե­րից հայտ­նի մո­տի­վը և պո­ե­տա­կան արա­րու­մը զու­գադ­րե­լով արևի շուր­ջը երկ­րի կա­տա­րած պտույ­տի հետ՝ երևույ­թը վերս­տին բա­ցատ­րում է “և՛ պարզ, և՛ բարդ” լեզ­վա­կան ձևակեր­պու­մով.

 

Պարզ է այն­քան, – ասա­ցի ես գոհ ու հպարտ, –

Այդ պտույ­տի նման, սա­կայն նույն­քան և բարդ …

 

Իսկ ահա վեր­ջին, 40-րդ սո­նե­տը խորհր­դան­շա­կան և շատ իմաս­տա­լից կեր­պով սկս­նակ բա­նաս­տեղ­ծին դարձ­յալ վե­րա­դարձ­նում է “Գիրք ճա­նա­պար­հի­ի” պատ­կե­րաշ­խար­հը։

Դեռևս 20-ա­կան թվա­կան­նե­րի վեր­ջից Չա­րեն­ցի պո­ե­զի­ա­յում սկ­սում են ծան­րակ­շիռ տեղ գրա­վել Գյո­թե­ի ար­վեստն ու փի­լի­սո­փա­յու­թյու­նը։ Էպիգ­րամ­նե­րում, ռու­բա­յի­նե­րում, զա­նա­զան բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րում ձևավոր­վում է մի փի­լի­սո­փա­յա­կան զրույց, որը պայ­մա­նա­կա­նո­րեն կա­րե­լի է բնո­րոշ­ել հենց Չա­րեն­ցի վեր­նագ­րով՝ “Պա­տաս­խան Գյո­թե­ին”։ Դա­սա­կա­նու­թյան ոլոր­տը մտած բա­նաս­տեղ­ծը քաղ­վածք­ներ է անում մեծ վայ­մար­ցուց, թարգ­մա­նում տո­ղեր և գոր­ծեր, ստեղ­ծում վա­րի­ա­ցի­ա­ներ, բայց այդ ամե­նը միշտ կա­պում է իր փոր­ձի և նպա­տակ­նե­րի հետ, Գյո­թե­ով ստու­գում ու զն­նում ինքն իրեն։ Ընդ որում, Գյո­թե­ի հետ զրույց­նե­րը ընդգր­կում են նաև նշա­նա­վոր “Ֆա­ուս­տը” և նրա հե­րոս­նե­րին։

“Գյո­թե­ից” և “Պա­տաս­խան Գյո­թե­ին” զու­գա­մի­աս­նու­թյու­նը թանձր նստ­վածք է տա­լիս և ավար­տին հան­գում հենց “Գիրք ճա­նա­պար­հի­ի” վերջ­նա­մա­սում՝ “Իմա­ցու­թյան գր­քում” (թեև վեր­ջին տա­րի­նե­րին ևս Չա­րեն­ցը դի­մել է ոլիմ­պա­ցուն)։

Եվ ահա “Գիրք ճա­նա­պար­հին” մինչև ուղ­նու­ծու­ծը յու­րաց­րած պա­տա­նի Սևակը “Սո­նետ­ներ” շար­քը ավար­տում է Գյո­թե­ից քաղ­ված մի բնա­բա­նով. “Թշ­վառ Ֆա­ուստ, ես քեզ էլ չեմ ճա­նա­չում…”։ Իսկ ան­մի­ջա­պես հե­տո ճիշտ Չա­րեն­ցի նման դու-­ով դի­մում է գեր­մա­նա­ցի բա­նաս­տեղ­ծին (կամ նրա հե­րո­սին), որ ներ­կա­յաց­նում է մի յու­րօ­րի­նակ “Պա­տաս­խան Գյո­թե­ին” և մտ­քի կա­ռուց­ված­քով ակն­հայ­տո­րեն կրում է չա­րենց­յան դի­մում­նե­րի խո­հա­կան տա­րեր­քը.

 

Իմ կյան­քի դեմ օրերն ահա նա­հան­ջում,

Օրերն ահա նա­հան­ջում են անշ­տապ.

Անց­նում են իմ երազ­նե­րը ջերմ ու տաք,

Ու ես նոր եմ, ես նոր եմ քեզ ճա­նա­չում ….

 

Երբ ման­կա­կան իմ բող­բոջն էր կա­նա­չում,

Կա­րո՞ղ էի հաս­կա­նալ ես մի­թե քեզ …

Ու քո մտ­քի ան­ծայ­րա­ծիր կա­նա­չում

Սա­հում էին երազ­ներն իմ կապ­տա­կեզ։

 

Երի­տա­սարդ տա­րի­քի մեջ երբ ան­ցա,

Նո­րեն մա­տով շոշ­ա­փե­ցի հս­կա­յիդ

Ու զգա­ցի պատ­կա­ռանք ու ակ­նա­ծանք …

 

Նս­տել եմ ա՛րդ հա­սու­նու­թյան իմ գա­հին,

(Թե­կուզ դեռ չեմ տե­սել տաս­նի­նը գա­րուն),

Սա­կայն ար­դեն ճա­նա­չում եմ հս­կա­յիդ …

 

Բնագ­րա­յին ընդգծ­ված “հիշ­ո­ղու­թյուն­ներ” են պա­րու­նա­կում նաև Սևակի պա­տա­նե­կան քնա­րի՝ շար­քե­րից դուրս գտնվող բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը։ Մեզ հայտ­նի առա­ջին գոր­ծե­րում ընդ­հան­րու­թյան եզ­րը պո­ե­զի­ա­յի որ­պի­սու­թյանն առնչվող գե­ղա­գի­տա­կան բա­նաձևում­ներն են, որոնք շատ կող­մե­րով ածանց­ված են “Էպի­քա­կան լու­սա­բա­ցի” հան­գա­նակ­նե­րից։ Մաս­նա­վո­րա­պես, “To be or not to be” բա­նաս­տեղ­ծու­թյան մեջ Սևակը ոչ մի­այն են­թա­վեր­նագ­րով կրկ­նա­բա­նում է “Թուղթ բա­նաս­տեղծ բա­րե­կա­միս՝ գր­ված …” վեր­նագ­րա­յին-­շա­րահ­յու­սա­կան կա­ղա­պա­րը, այլև կի­րա­ռում է Չա­րեն­ցի զույգ չա­փա­ծո նա­մակ­նե­րում հն­չած “իմ բա­րե­կամ” կո­չա­կա­նը և “հան­գա­վոր նա­մակ” ժան­րա­յին բնո­րոշ­ու­մը։

Վեր­հիշ­ենք “Թուղթ Ակ­սել Բա­կուն­ցին, գր­ված Լե­նինգ­րա­դից” նա­մա­կի սկիզ­բը.

 

Իմ սի­րե­լի Ակ­սե՛լ, չե՛մ մո­ռա­ցել ես քեզ ….

Ահա նս­տած այս­տեղ, այս խս­տաշ­ունչ հեռ­վում,

Մտա­բե­րում, հիշ­ում, – ու, տե՛ս – գրում եմ ես

Քեզ հան­գա­վոր նա­մակ։

 

Ահա և մի հատ­ված սևակ­յան չա­փա­ծո նա­մա­կի սկզբ­նա­մա­սից.

 

Ես – սր­տիս մեջ Դա­րի տա­ռա­պան­քը և հան­ճա­րի շուն­չը դա­րե­րի,

Ես – տրտ­մա­թա­խիծ, ինչ­պես օրը արևից առաջ և խն­դու­թյամբ ցա­մաք,

Այս խա­վար գիշ­ե­րին եր­կուն­քի նս­տած՝ հա­յացքս դեռ ան­հայտ արևին,

Եր­կուն­քից առաջ, բա­րե­կամ, չա­փա­վո­րում եմ խռովքն իմ հո­գու և հան­գա­վո­րում որ­պես քեզ նա­մակ։

 

Վաղ Սևակը չա­րենց­յան փոր­ձին մեր­ձե­նա­լու որոշ մի­տում­ներ է դրսևորում նաև պո­ե­մի ժան­րում։ Որ­քան հայտ­նի է, Սևակը չի գրել “Մահ­վան Վե­նե­րա” պո­ե­մը, որ պի­տի լի­ներ մի յու­րա­տե­սակ “Ամե­նա­պո­եմ”, “Война и  мир” կամ “Լու­սին”։ Հե­տաքր­քիր է, սա­կայն, որ գր­ված և պահ­պան­ված եր­կու պո­եմ­նե­րում էլ անուղ­ղա­կի­ո­րեն առ­կա է չա­րենց­յան ար­ձա­գան­քը։ Հատ­վա­ծա­բար պահ­պան­ված “Allo Մա­յա­կովս­կի” պո­ե­մը ուշ­ագ­րավ է ար­դեն իսկ նրա­նով, որ Չա­րեն­ցը նույն­պես իր պո­ե­զի­ա­յի (հատ­կա­պես պո­ե­մի) որոշ հան­գու­ցա­յին դր­վագ­ներ ստու­գում էր Մա­յա­կովս­կու փոր­ձով։ Իսկ ահա “Լու­սին” պո­ե­մի հատ­ված­նե­րը վկա­յում են, որ իր առա­ջին ծա­վա­լուն պո­ե­մում պա­տա­նի բա­նաս­տեղ­ծը ընդ­հա­նուր առ­մամբ գտն­վում է չա­րենց­յան պո­ե­մի՝ “Դան­թե­ա­կան առաս­պե­լից” մինչև “Ամե­նա­պո­եմ” ձգ­վող ժան­րա­յին տի­րույ­թում։ Մեր­ձակ­ցու­թյան եզ­րերն են պա­տե­րազ­մի բար­բա­րոս ու­ժի բա­նաս­տեղ­ծա­կա­նա­ցու­մը, աշ­խար­հը կոր­ծա­նող դի­վա­յին ոգի­նե­րի սիմ­վո­լա­ցու­մը, մո­նու­մեն­տալ-­մասշ­տա­բա­յին կա­ռուց­վածք­նե­րը։ Սրանց առըն­թեր պո­ե­մի տո­ղե­րում առ­կա են Չա­րեն­ցի որոշ բնագ­րե­րի մեր­ձե­ցող բա­ռա­յին և շա­րահ­յու­սա­կան ձևակեր­պում­ներ. “ծա­ղիկ­նե­րը վառ­ման” ար­տա­հայ­տու­թյու­նը հիշ­եց­նում է “ծա­ղիկ­նե­րի ու վար­դե­րի բույ­րը վառ­ման” հայտ­նի կա­պակ­ցու­թյու­նը, իսկ “Որ ողջ աշ­խար­հը՝ Նյու – Յոր­քից մինչև Հրազ­դան, Լոն­դո­նից մինչև Հնդ­կա­չին, Դառ­նա, գի­տե՞ք ինչ … մի ռա­սա” հատ­վա­ծը և “բու՛մ, բու՛մ, բու՛մ” բա­ղա­ձայ­նույ­թը խիստ որոշ­ա­կի­ո­րեն մո­տե­նում են “Ամե­նա­պո­ե­մի” բնագ­րին։

Այս­պի­սով, ար­դեն տաս­նութ տա­րե­կա­նում Պա­րույր Սևակը բազ­մա­թիվ և տա­րա­կերպ բնագ­րա­յին քա­ղում­ներ է անում Եղիշ­ե Չա­րեն­ցի պո­ե­զի­ա­յից։ Այս­քա­նը կար­ծես թե լի­ա­կա­տար հիմք է, որ տաս­նամ­յակ­ներ անց Սևակը խոս­տո­վա­նի, թե ին­քը “հպար­տու­թյուն ու­նի իրեն հա­մա­րե­լու Չա­րեն­ցի հոգևոր որ­դի­նե­րից մե­կը”։ Իսկ որ վեր­ջինս ոչ թե հար­գան­քի տուրք է, այլ պո­ե­տա­կան գոր­ծու­նե­ու­թյան հիմ­նա­վոր­ված ինք­նա­գի­տակ­ցում, վկա­յում է այն, որ նույն 1967 թվա­կա­նին ար­դեն կա­յա­ցած ան­հա­տա­կա­նու­թյան դիր­քե­րից Սևակը հայ­տա­րա­րում է, թե “Ամե­նա­պո­ե­մով” (որով տար­ված էր ին­քը պա­տա­նի օրե­րում) “պո­ե­մի ժան­րը հայ գրա­կա­նու­թյան մեջ ապ­րեց իր զար­գաց­ման նոր փու­լը”6։

Այս ամե­նին առըն­թեր զար­մա­նա­լի է թվում, որ Պա­րույր Սևակի տպա­գիր չա­փա­ծոն՝ “Ան­մահ­նե­րը հրա­մա­յում են” մուտ­քից մինչև “Եղի­ցի լույ­սը”, բնագ­րա­յին սերտ առն­չու­թյուն­ներ չու­նի Չա­րեն­ցի պո­ե­զի­ա­յի հետ։ Կա­րե­լի է, իհար­կե, ցույց տալ որոշ տպա­վո­րիչ զու­գա­հեռ­ներ, մո­տիվ­նե­րի, պատ­կեր­նե­րի և բա­ռե­րի ինչ­-ինչ ընդ­հան­րու­թյուն­ներ, բայց դրանք այլևս չու­նեն հա­մա­տա­րած և հա­մա­կարգ­ված բնույթ։

Պատ­ճառ­նե­րից մե­կը կա­րող է լի­նել այն, որ վաղ շր­ջա­նի ագահ քա­ղա­բե­րում­նե­րով Սևակը հա­գեց­րել է իր հե­տաքրք­րա­սի­րու­թյու­նը և աշ­ա­կերտ­ման շր­ջա­նով ավար­տին հասց­րել չա­րենց­յան հափշ­տա­կու­թյու­նը։

Կա նաև մեկ այլ, թերևս ավե­լի խո­րը բա­ցատ­րու­թյուն։ Նկա­տի ու­նե­նա­լով, որ ընդ­հուպ մինչև վեր­ջին հար­ցազ­րույ­ցը Սևակը ժա­մա­նակ առ ժա­մա­նակ սևեռում է միտ­քը Չա­րեն­ցի գոր­ծին, կա­րե­լի է մտա­ծել, որ Չա­րեն­ցը նրա ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ գոր­ծում է թաքն­ված ձևով՝ բնագ­րի մա­կե­րե­սից թա­փան­ցե­լով հա­մա­կար­գի խոր­քը։

Չբա­ցա­ռենք ևս մեկ կարևոր իրո­ղու­թյուն, որ գրե­թե օրի­նա­չա­փու­թյան ուժ ու­նի։ Ամ­բողջ գի­տակ­ցա­կան կյան­քում լի­նե­լով հան­դերձ չա­րենց­յան գրար­վես­տի մթ­նո­լոր­տում՝ Սևակը սկզ­բից մինչև վերջ իր մեծ նա­խոր­դի նկատ­մամբ ու­նե­ցել է ոչ մի­ան­շա­նակ, վեր­լու­ծա­կան, հա­ճախ էլ վե­րա­պահ մո­տե­ցում։ Վեր­ջինս վկա­յող դիպ­վա­ծա­յին տե­ղե­կու­թյուն­ներ են հա­ղոր­դում նաև հուշ­ա­գիր­նե­րը։ Շ. Գրի­գոր­յանն, օրի­նակ, մեջ­բե­րում է Սևակի մի խոս­քը, թե իրեն պատ­վի­րել են կազ­մել չա­րենց­յան ընտ­րա­նու եր­կու հա­տոր, այ­նինչ ին­քը հա­զիվ մի հա­տո­րի նյութ է տես­նում։ Իսկ ըստ Հր. Թամ­րազ­յա­նի՝ Սևակը դժ­գո­հում էր Չա­րեն­ցի պո­ե­զի­ա­յի խո­րու­թյան պա­կա­սից՝ այ­լա­բա­նե­լով, թե նա ավե­լի շատ լո­ղորդ է, քան սու­զորդ։

Նման վկա­յու­թյուն­նե­րը կա­րող են հա­վաս­տի չթ­վալ մի­այն նրան, ով չգի­տի հենց իր՝ Պա­րույր Սևակի տասն­յակ վե­րա­պա­հու­թյուն­նե­րը։ Իսկ ամե­նից ցն­ցողն այն է, որ կաս­կա­ծանք­նե­րը եղել են հենց սկզ­բից և, որ նույն­քան պեր­ճա­խոս է , այդ մա­սին Սևակը խո­սում է ճա­նա­պար­հի վեր­ջում՝ 1971 թվա­կա­նի հայտ­նի հար­ցազ­րույ­ցում. “Ուս­տի շատ ցա­վե­ցի, երբ իմա­ցա, որ Չա­րեն­ցի գր­քե­րը հա­նե­լու են գրա­դա­րա­նից, և “Գիրք ճա­նա­պար­հի­ի” մի օրի­նա­կը գո­ղա­ցա ու տուն տա­րա։ Մինչև լույս կար­դա­ցի գիր­քը, չհա­վա­տա­ցի ո՛չ Խանջ­յա­նին, ո՛չ Սուր­խա­թյա­նին, որով­հետև Չա­րեն­ցը, ըստ իմ ճաշ­ա­կի, բնավ բա­նաս­տեղծ չէր”7։

Խոս­քի ան­մի­ջա­կան շա­րու­նա­կու­թյու­նը ցույց է տա­լիս սա­կայն, որ հի­աս­թա­փու­թյա­նը շու­տով փո­խա­րի­նել է հի­աց­մուն­քը. “Երբ հա­մալ­սա­րան եկա, այս ան­գամ նո­րից հույժ գաղտ­նի, որ իս­կա­պես մի կյանք ար­ժեր, կար­դա­ցի Չա­րենց, կար­դա­ցի և հաս­կա­ցա, որ ինչ­պես ես, այն­պես էլ նրանք, ում բա­նաս­տեղծ եմ հա­մա­րել, բա­նաս­տեղծ չեն։ Դրա­նից հե­տո վճ­ռա­կա­նա­պես հա­մոզ­վե­ցի, որ բա­նաս­տեղծ չեմ և սկ­սե­ցի զբաղ­վել բա­նա­սի­րու­թյամբ, գի­տակ­ցա­բար չգ­րե­լով ոչ մի տող։

Երևի Չա­րենցն ինձ սպա­նել էր, հե­տո հա­րու­թյուն տա­լու թա­քուն մտադ­րու­թյամբ”8։

Փոխ­բա­ցա­ռում թվա­ցող այս խոս­տո­վա­նու­թյուն­նե­րից հե­տո է, որ Սևակը անում է հայտ­նի հա­վաս­տու­մը, թե եր­կու տա­րի անց նո­րից սկ­սեց գրել, և իր “առա­ջին լուրջ փոր­ձե­րը գա­լիս են Չա­րեն­ցից”։

Հի­աց­մուն­քի և վե­րա­պա­հու­թյան բևեռ­նե­րը առ­կա են նաև 1942 թ. հայտ­նի նա­մա­կում։ Մի կող­մից՝ Սևակը պո­ե­տա­կան իր հան­գա­նակ­նե­րը ձևում է չա­րենց­յան տո­ղե­րից, մյուս կող­մից՝ կտ­րուկ մտա­հանգ­մամբ երկ­փեղ­կում Չա­րեն­ցի պո­ե­զի­ան՝ հայտ­նե­լով, որ իր հա­մար ավե­լի հմա­յիչ է “վեր­ջին շր­ջա­նի Չա­րեն­ցը, քան սկզբ­նա­կան շր­ջա­նի Չա­րեն­ցը”։ Ավե­լին, նույ­նիսկ իրեն մի­առ­ժա­մա­նակ սպա­նած “Գիրք ճա­նա­պար­հին”, որից բազ­մա­թիվ հղում­ներ է անում ոչ մի­այն նա­մա­կում, այլև չա­փա­ծո գոր­ծե­րում, թա­փան­ցիկ ակ­նար­կով ար­ժա­նա­նում է խիստ դա­տաս­տա­նի (“մի­այն մնում է հիշ­եց­նել քեզ իմ վե­րա­բեր­մուն­քը … նույ­նիսկ Չա­րեն­ցի “Գիրք ճա­նա­պար­հի” — ի նկատ­մամբ”9)։

Ժա­մա­նակ առ ժա­մա­նակ, ար­դեն նաև հա­սուն շր­ջա­նում, Սևակը խո­սում է Չա­րեն­ցի հնա­նա­լու մա­սին։ Բայց նման դա­տու­մը պարզ ժխ­տում չէ, այլ գրա­կան ժա­ռան­գոր­դու­թյան մի յու­րօ­րի­նակ ըմբռ­նում, որ 1964 թ. մի նա­մա­կում ձևակերպ­վում է այս­պես. “Ինչ­պես որ Ալիշ­անն ու Պատ­կան­յա­նը հնա­ցան Թու­ման­յա­նի աչ­քին, այն­պես էլ Թու­ման­յա­նը հնա­ցավ Վա­րու­ժա­նի ու Չա­րեն­ցի աչ­քին։ Չա­րենցն էլ օրե­ցօր հնա­նում է իմ ու քո աչ­քին։ Ես ու դու էլ մեր կեն­դա­նու­թյան օրոք կհ­նա­նանք հա­ջորդ սերն­դի աչ­քին”10։

Բնագ­րա­յին թա­փան­ցում­նե­րի նա­հան­ջը, սա­կայն, չի նշա­նա­կում, թե Չա­րեն­ցը բա­ցա­կա­յում է Սևակի հա­սուն պո­ե­զի­ա­յից։ 50-ա­կան թթ. կե­սե­րից Չա­րեն­ցը “վե­րա­դառ­նում է” սևակ­յան չա­փա­ծո ար­դեն սկզ­բուն­քա­յին մի­ջամ­տու­թյուն­նե­րի ձևով՝ հետք թող­նե­լով նրա թե­մա­տիկ-­գա­ղա­փա­րա­կան, ժան­րա­յին և պատ­կե­րա­յին հա­մա­կար­գե­րի որոշ բա­ղադ­րիչ­նե­րի վրա։ “Նո­րից քեզ հետ” (1957) գր­քում, օրի­նակ, Սևակը դի­մում է ութն­յա­կի ժան­րաձևին, որ իրե­նից առաջ ամե­նից ցայ­տուն ար­տա­հայտ­վել է Չա­րեն­ցի “Ութն­յակ­ներ արևին” շար­քում։ Բո­վան­դա­կա­յին զգա­լի առանձ­նա­հատ­կու­թյամբ հան­դերձ՝ ժան­րա­յին “հիշ­ո­ղու­թյունն” ակն­հայտ է։

Փոքր­-ինչ ուշ երևան եկած “Անլ­ռե­լի զան­գա­կա­տուն” պո­ե­մը ևս, մշա­կու­թա­յին-­բա­նաս­տեղ­ծա­կան հա­զա­րա­վոր առն­չու­թյուն­նե­րին առըն­թեր, մա­սամբ կրում է նաև Չա­րեն­ցի ներ­գոր­ծու­թյան ցոլ­քե­րը։ Չմո­ռա­նանք, որ այդ ժա­մա­նակ ար­դեն տպագր­ված էր “Կո­մի­տա­սի հիշ­ա­տա­կին” պո­ե­մը, և Կո­մի­տա­սին վե­րա­բե­րող “մի­գա­մա­ծու­թյու­նը” Սևակի ստեղ­ծա­գոր­ծա­կան հո­գե­բա­նու­թյան մեջ պո­ե­մի ձև կա­րող էր առ­նել նաև չա­րենց­յան ազ­դա­կով։ Այս պա­րա­գա­յում ար­դեն գոր­ծում է պո­ե­մի ժան­րա­յին հիշ­ո­ղու­թյու­նը, որն ու­նի նաև կա­ռուց­ված­քա­յին որոշ­ա­կի ներ­թա­փան­ցում­ներ։ Օրի­նակ՝ չա­րենց­յան ռեք­վի­ե­մի առանց­քա­յին մո­տի­վը՝ “վե­րա­դար­ձը”, պատ­մա­գե­ղար­վես­տա­կան բա­վա­կան մոտ լու­ծում ու­նի “Ղո­ղանջ վե­րա­դար­ձի” գլ­խում։ “Զան­գա­կա­տան” չա­րենց­յան շեր­տը չի սահ­մա­նա­փակ­վում կո­մի­տաս­յան թե­մա­յով։ Այս­պես՝ պո­ե­մի քնա­րա­կան էպո­սի մո­նու­մեն­տալ ձևում մեր­թընդ­մերթ զգաց­վում է “Ամե­նա­պո­ե­մի” ներ­կա­յու­թյու­նը, “Ղո­ղանջ պոլ­սա­կան”-ում՝ “Ստամ­բո­լի” պատ­մա­կան կեր­պա­վո­րու­մը, առան­ձին տե­ղե­րում՝ նաև “Դան­թե­ա­կան առաս­պե­լի”, “Պատ­մու­թյան քա­ռու­ղի­նե­րով”-ի, “Մահ­վան տե­սի­լի” ինչ­-ինչ լու­ծում­ներ։

Իսկ ահա “Մար­դը ափի մեջ”(1963) և “Եղի­ցի լույս”(1969) ժո­ղո­վա­ծու­նե­րը չա­րենց­յան պո­ե­տա­կան մշա­կույ­թին հա­րա­զատ են ինչ­պես շար­քե­րից կա­ռուց­ված ամ­բող­ջա­կան գր­քի ժան­րաձևով (ևս մեկ ժան­րա­յին հիշ­ո­ղու­թյուն, որ գա­լիս է ար­դեն “Էպի­քա­կան լու­սա­բա­ցից” և “Գիրք ճա­նա­պար­հի”-ից), այն­պես էլ մար­դու, պատ­մու­թյան և պո­ե­զի­ա­յի փի­լի­սո­փա­յու­թյան հի­մունք­նե­րով։

Հիշ­ե­լով չա­րենց­յան “Ես մարդ եմ, պո­ետ ու քա­ղա­քա­ցի” նշա­նա­վոր տո­ղը՝ Պա­րույր Սևակը հայտ­նի զե­կուց­ման մեջ տա­լիս է հետևյալ մեկ­նա­բա­նու­թյու­նը. “Այս­պես էր ահա, որ Չա­րեն­ցի պո­ե­զի­ան լց­վեց այս մար­դեր­գու­թյամբ կամ (եթե կա­րե­լի է ասել) մար­դա­պաշ­տու­թյամբ”11։

Մար­դեր­գու­թյու­նը Սևակին Եղիշ­ե Չա­րեն­ցի պո­ե­զի­ա­յին կա­պող ամե­նից բնո­րոշ կա­մուրջ­նե­րից է՝ այն հա­վե­լու­մով, որ ու­սուց­չի հռ­չա­կած ու պաշտ­պա­նած “հույ­զերն ու կր­քե­րը” Սևակը են­թար­կում էր վեր­լու­ծա­կան նոր տրո­հում­նե­րի՝ այդ ըն­թաց­քում օգ­նու­թյան կան­չե­լով նաև ու­րիշ բա­նաս­տեղծ­նե­րի։ Վեր­ջին­նե­րիս թվում են ինչ­պես հնե­րը (օրի­նակ՝ Չա­րեն­ցին շատ սի­րե­լի Նա­րե­կա­ցին, Սա­յաթ-­Նո­վան, Ու­իթ­մե­նը կամ Պաս­տեռ­նա­կը), այն­պես էլ հետ­չա­րենց­յան դա­րաշր­ջա­նի հա­մաշ­խար­հա­յին պո­ե­զի­ա­յի նոր դեմ­քե­րը։

Այս հան­գույ­ցում երևան է գա­լիս Եղիշ­ե Չա­րենց – Պա­րույր Սևակ ժա­ռան­գոր­դա­կան կա­պի մեկ այլ ինք­նա­հա­տուկ ձև, որ դարձ­յալ խոր­քա­յին է ու “թաքն­ված”։ Խոս­քը վե­րա­բե­րում է այլ՝ հան­րա­հայտ­նի և “նո­րա­հայտ” պո­ետ­նե­րից կա­տար­ված բազ­մա­թիվ բնագ­րա­յին քաղ­վածք­նե­րին, որոն­ցով ողող­ված է ինչ­պես Չա­րեն­ցի, այն­պես էլ Սևակի հա­սուն պո­ե­զի­ան։ Վտան­գա­վոր աս­տի­ճա­նի հա­ճա­խա­դեպ քա­ղա­բե­րում­նե­րով սևակ­յան չա­փա­ծոն հայ պո­ե­զի­ա­յում ամե­նից ավե­լի մոտ է չա­րենց­յա­նին։ “Գր­քա­յին բա­նաս­տեղ­ծու­թյան” այդ տե­սա­կը կամրջ­վում է նա­խոր­դի փոր­ձին նաև այս­պես կոչ­ված մշա­կու­թա­յին ավա­զա­նի ընդ­հան­րու­թյամբ։

Բնո­րոշ է, որ Սևակը տևակա­նո­րեն հմայ­վում ու ապ­րում է այն բա­նաս­տեղծ­նե­րով, որոնք հատ­կա­պես սի­րե­լի էին նաև Չա­րեն­ցին (հայ պո­ե­զի­ա­յից՝ Նա­րե­կա­ցին, օտար­նե­րից՝ Ու­իթ­մե­նը և Բո­րիս Պաս­տեռ­նա­կը)։ Այս տե­սա­կե­տից առանձ­նա­պես տպա­վո­րիչ է Սա­յաթ-­Նո­վա­յի պա­րա­գան։ Մար­դեր­գու­թյան ժա­մա­նա­կա­կից պա­հանջ­նե­րին մո­տե­նա­լու մղու­մով նրանք եր­կուսն էլ իրենց պո­ե­տա­կան խոս­քը “ստու­գում են” մեծ աշ­ու­ղի բնագ­րով։ Պա­տա­հա­կան չէ, որ Չա­րեն­ցը դրան նվի­րեց մի ամ­բողջ շարք, իսկ Սևակը՝ մի առան­ձին մե­նագ­րու­թյուն։

Այս­պի­սով, Եղիշ­ե Չա­րենց – Պա­րույր Սևակ խն­դի­րը երևան է հա­նում գրա­կան ժա­ռան­գու­թյան բազ­մաշ­երտ, բազ­մա­նիստ, հա­կա­սա­կան զար­գա­ցում­նե­րով բնու­թագր­վող մի երևույթ, որ 20-րդ դա­րի հա­յոց բա­նաս­տեղ­ծու­թյան եր­կու գլխա­վոր դեմ­քե­րի ստեղ­ծա­գոր­ծա­կան նկա­րագ­րին հա­ղոր­դում է նոր իմաստ և հն­չե­ղու­թյուն։