/Շանթ Մկրտչյան — «ԱՆՀՈՒՆ ԲՈՑ» շարքից

Շանթ Մկրտչյան — «ԱՆՀՈՒՆ ԲՈՑ» շարքից

ՕՐՐԱՆՍ ԵԹԵՐԻՑ

Լեռնապարե՜ր – հայերգության
կոփած տողեր –
Գետ ու գետակ՝ ստորակետ,
Բա՜ց-կանչական նշանի կեռ –
Կատարների ծո՜ւխը վետ-վետ:

Եվ լճակները ցուրտ լերանց –
Խոհը բեկող բազմակետեր,
Շանթերի շող գագաթներին
անձրþազարկ –
Խրոխտ շեշտե՛ր-շեշտե՛ր-շեշտե՛ր:

Բառամեջերն — այգի ու կիրճ,-
Սակավ տեղանք մագաղաթի,-
Հասկերի մոն, ակոսադարձ՝
լո՜ւյս թաթախյալ
Փրփուրներում գունակաթի:

Այս վեհանիստ տողաշարը
Ո՞վ կարող է երկինք հրել,
Թե իմաստա-սիրաց քարին
հարցականը
Հավերժում չխոյահարի:

Տողատակին՝ հուր ու ջո՜ւր է,
Տողարանքում՝ լո՜ւյս մշուշի,
Ես ապրում եմ, Աստված, քո պես,
թե ի՜նչ Գիր է,
Թող քո ա՛ջը մատնանշի:

1988 թ.
ԱՂՈԹՔ ԱՌ ՀԱՅՐԵՆԻՔ

1

Սրբությո՜ւն-սրբոց,
Բագի՜ն իմ լուսո,
Երկի՜ր տառապյալ
Պայծառ այրերի,
Սիրտս՝ անհուն բոց
Զոհասեղանիդ,
Եվ քեզանվեր
Իմ երազանքը՝
Կույր մի արալեզ
Կապույտներիդ մերձ:

Ի՜մ վախճանավայր,
Սիրասո՜ւն իմ մայր,
Կասե՞ս ինչ ցավ է,
Սերս ժառանգել,
Երբ ոտաբոպիկ դեգերում եմ ես
Կրակների մեջ փուշ ու քարերիդ,
Ճառագայթափայլ բո՛ցն է մտնում
Մերկ ներբաններից աչքերը հոգուս:

Եվ ես տեսնում եմ գոյեր –
Գույն առ գույն –
Հող, արþ ու խոփ,
Ծաղիկ ու արյուն,
Քար þ երկի՛նքդ աստվածատրոփ:

2

Թե ինձ երբþէ մահը մոտենա,
Այս անոթից իմ արյունը փրկիր,
Թույլ տուր արþիդ շողե՜րը բանան
Ծանր կոպերը խուփ երակներիս,
Որ քար ու ծաղկի նախշերի վրա
Շիթերը ցողեմ՝ տաք սպեղանի
Ու վերջին անգամ, ու վերջին անգամ
Գանձերդ շաղ տամ — զոհասեղանիդ:
ՓՈՇԻ ԵՎ ԿՐԱԿ

1

Եվ երբ ոգին իմ ըմբոստ-ինքնախոս
Անհուն ցավերի լույսն էր փափագում,
Կրակարանում թեժ երակներիս
Երկրի վիթխարի գունդն էր տապակում,
Սրբե՜ց օրերի թանձրացյալ փոշին
Ամենքիս շուրթով շնչավոր մի ձեռք,
Ասես հառնեցին Վան լճի մուժից
Հաղթ արձանների բնորդները մերկ:
Ցնդե՛ց մեղսավոր օրերի փոշին
Սուրբ հերոսների հաղթ արձաններից:-
Վե՛րջ՝ հորինովի կուռքին ուրիշի,
Կյա՛նք՝ մուժը ցրող մանուկ ձայներին:

2

Թող փչի՛ քամին
Եթերատրոփ թոքերի միջից,
Թող փչի՛-փչի՜
Իբրþ նաիրյան ուրուի կռինչ,
Եվ մարմարիոններ
Շող առնեն շեղբի
Ու անուշահոտ
Բարուրների ճիչ:
Տե՛ս, ովքեր զարթնել,
Դեպ մեզ են գալիս,
Բռնել են հույսի
Լուսավառ մի թել,
Աջ ձեռքում սուր կա,
Ձախ ձեռքում՝ նժար,
Եվ հուր աչունքից
Փախուստ է տալիս
Դին կիսակենդան,
Չար ու տանջահար:

ՍՈՎԱՀԱՐՈՒՀԻՆ, 1988 ՀՈԿՏԵՄԲԵՐ

Նվիրում եմ հացադուլի նստած Նատաշային
1

Աշուն Արարատյան: Երկինք հեռավոր:
Երկնային աչքը՝ կիկլոպյան ոսպնյակ,
Ճառագայթները պահել է ուղի՛ղ հրապարակին:
Սպենդիարյանի բրոնզե ճկույթ,
Ցրում ես մորմոքն արեգակնային,-
«Ալմաստի» դաշն հնչյուններն հիմա
Թող եղբայրներիս չլուսնահարեն,
Քանզի ձայնարկուն նետել ֆրակը՝
Հագել է քաթան – նման պատանքի,
Ինչպես որ մեր պապ ու հայր ֆիդայիք:
Ես հիմա իբրþ գեղոնի չա՛փ վայել
Ընտրում եմ Ուիթմենի տողը լայնահուն,
Զի չաստուշկաներն ու խաղիկները,
Որքան էլ հոգուս լինեն հարազատ,
Չեն խփի երբեք միլիոն սրտերի
Ազատն զարկին՝ հատո՛ւ-համաչա՛փ:
Ես տողն եմ ընտրում խոր ու լայնահուն,
Քո հոգո՛ւ հանգույն, թափանցի՜կ իմ քույր:

«Ով էլ որ լինես…»…

Դու նա ես գուցե,
Ով զինվորական բաճկոնը հագին
Դաստակները թաց սþահողի մեջ
Կարտոֆիլների կոտորակներ է դաշտից հավաքում:
Դու նա ես գուցե,
Ով աշխարհ եկավ հենց այն նույն պահին,
Երբ սþ ֆայտոնով մութն իր հետ տարավ
Կինտոն թիֆլիսցի՝ Վիսարիոնովիչ:
Դու նա ես գուցե,
Ով թափին հլու՝ կայծակների խուրձ
Վիսոցկուն սիրեց կատաղի սիրով,
Բայց… անպատասխան:
Դու նա ես գուցե,
Ով ձմռան բքին,
Հագին՝ կաճյակներ, ուսին՝ հրացան,
Ավլում է ձյունը հին ցախավելով
Յասնայա Պոլյանա սրբատեղին մերձ
Եվ մոտիկ բոլոր արահետներից,-
Խիղճը թող երբե՛ք իր ճանապարհը չկորուսանի:
Դու նա ես գուցե,
Ով 15 թվին
Գլուխը շրջած իր մարտաձիու,
Թիկունքը՝ Վանին,
Սրտում՝ պատկերը Հիսուսի խաչի-
Խաչուղիներից կենաց դժոխքի
Ձիու սայթաքուն ետքայլով գալիս
Խեղճ որբուկներին
Եվ բարուրներին գրկում հայրաբար
Ու նշանառու՝ ձգանն էր քաշում անխաբ մոսենու
Որսաշների ոհմակի վրա,-
Այդ կոզակների թոռնուհի՛ն ես դու:
Դու նա ես գուցե,
Ով արցունքն աչքին,
Դառը արբեմոլ ջահել ամուսնուն
Շալակած տուն է բերում գիշերով
Զբոսայգուց կամ ցեխ-ջրափոսից,
Ուր այնքան շատ են բախտընկերները,
Պարի խելագար ու հայհոյախոս
Հարթավայրերի նոսր մշուշից խաթարվածները.
— Ո՞ւմ սիրտս բացեմ,-
Նման արձագանք կտար աղյուսը
Փարավոնների հին Եգիպտոսում
Հազարամյակի խորխորատներից:
Դու նա ես գուցե,
Ով տղամարդու երկուբռանոց
Շերեփը ձեռքին
Բորշչ է բաժանում զարկված ու զրկված
Զորաբանակի ոսկե տղերքին…
Ճերմակ գլխաշոր, ճեփ-ճերմակ խալաթ,-
Ի՜նչ հրաշալի խոհարարուհի,-
Քո արցունքները Աֆղանստանի
Ժլատ անձրþի հատիկների պես
Կաթում են, սակայն… ուղիղ շերեփը,
Որ բորշչ է հանել կաթսայի մուժից:

2

Ով էլ դու լինես,
Սովահարուհի՜,
Վարդեր եմ բերում ես քո մատներին,
Իմ քնքըշության ծաղկաբույլերը
Փռում եմ ես քո փխրուն ոտների
Տենդի դեղնության միրաժի վրա:
Անքնությանս տեսիլները բյուր
Զարդարում են, տե՛ս,
Իմ բոլոր օրերն ու գիշերները,-
Ես բերում եմ քեզ,
Թող քո հայացքը չմթնի՛ երբեք,
Թող քո աչքերի պայթող կապույտը չմթնի՛ երբեք:
Ես իմ այրական ձեռքերը ահա
Քարի տաքությամբ ու գորովանքով,
Որպես ձեռագործ շալ կարեկցության
Ծածկում-փռում եմ վտիտ ուսերիդ.
Թող խռովքը քո, քո՜ւյր իմ, չդառնա
Ինքնազոհության մեն-միակ ուղին,
Որը տանում է վառ ջահելության
Եռքին հակառակ՝ գերեզմանափոս:
Ու թե սա էլ չի մեղմի խռովյալ
Եվ արդար հոգուդ ալեբախումը,
Որ որպես ամպը ավետիս բերող
Պատվանդանին է պառկել արձանի,
Հանց նախերգանքը բամբ ու
Որոտան «Սպարտակ» հիմնի,
Եվ թախիծներիդ դումանը կապույտ
Չի ցնդի՝ քանի չի՜ աղաղակել
Մեծ հրապարակն առողջ կոկորդով,
Ես սպաների՛ն կցուցանեմ քեզ…
Այն պաշտոնավախ, բութ սպաներին,
Ովքեր տենչում են մետաղով փակել
Հրապարակը ըմբոստ այրերի-
Ի ցույց՝ երկաթյա կարգուկանոնը,
Ի ցույց՝ հարձակման ու բռնի ուժի:
Ես կասեմ՝
Բացե՛ք ձեր կոպերը պաղ,
Որ կապո՜ւյտ պայթի, հանց այս աչքերում,
Մի՛ կերեք բորշչը այս խոհարարի՝
Նա սովահա՜ր է:

3

Եվ մի՛ սպասեք այստեղ եղանակ
Դուք բարեբաստիկ,
Հիշե՛ք ուպանիշադը – Հայկ-երþանյան.
Ով սնունդն է արհամարհում,
Մոտենում է թափանցիկությանը,
Ով թափանցիկ է արդեն,
Լո՜ւյսն է ընտանի նրա մեջ խաղում,
Ով թրթռում է լույսով,
Նա՛ է երկինքը
þ ի՛ր եղանակն է հավետ բարեբաստ…
Ու եթե կինն է երկնքի բաժին,
Հզոր է ծնում իր զավակներին,
Ու թե զավակներն են հզոր,
Անդավ է նրան ծնող ժողովուրդը,
Եվ խիղճն ու եղբայրությունն են
Ձեռք սեղմում՝
Ի հեճուկս ամոթի ցուցանակի
Ցից ցցված հրացայտ հրապարակում,
Քո առագաստե անկողնու առջþ,
Բոցավա՜ռ, թախծո՜տ,
Խոհունա՜կ, խռո՜վ,
Հուսավա՜ռ, տխո՜ւր
Աչքերի՜-աչքերի՜-աչքերի՜ դիմաց,
Աչքերի՜-աչքերի՜-աչքերի՜ դիմաց…